Մի ցնդած գարուն, Ճմրթված ձմռան էջերում, Գլորում է անձրոտ մատնահետքեր, Հետն էլ մտմտում. «Իմ համառ երա~զ…» Մի գժված ամպիկ, Մրսած երկնքի անկողնում, Տնտղում է արևոտ թացություն, Հետն էլ զարմանում. «Իմ խանդո՞տ հետաքրքրություն…» Մի գանգուր տերև, Փշաքաղված հոծ գծում, Փնտրում է չոր մտերմություն, Հետն էլ բռնկվում. «Իմ անծանո'թ նմանություն…» Մի աղջկական ստվեր, Արևակալած շեղ անկյունում, Ծրարում է կլոր կորություն, Հետն էլ կետադրում. «Իմ անմարմին երջանկություն…»
[ame]http://www.youtube.com/watch?v=8tNgPayC5Ls[/ame]
Սիրում եմ Դավթաշենի կամրջի տակի անցուղին, մանավանդ վերջը, որտեղ աստիճաններով կարող ես իջնել ներքև, հետո էլ, ցանկության դեպքում, ձոր: Լավ էր էնտեղ... Արևը ջերմ էր ու գուրգուրում էր` հոգատար ու սիրող: Զեփյուռը մեղմ շոյում էր, մի տեսակ, կարծես, ժպտալով... Մի հարյուր մետր հեռավորության վրա մի քանի բանվոր էին աշխատում: Հրաշալի էր. համ ինձ մենակ չէի զգում, համ էլ բավականաչափ հեռու էին, որպեսզի կարողանայի հույզերիս ազատություն տալ` առանց ավելորդ նյարդայինացնող հարցուփորձի: Վերադարձին տեսա, թե ինչպես էր մի թռչուն ճախրում ձորի վրա: Ամենայն հավանականությամբ ...
Երկար գրել չեմ կարող, բայց չգրել էլ չի ստացվում... *** Կարծիքս ֆիլմի մասին դեռ հստակ ձևավորված չի ու խիստ հակասական մտքեր են մեջս կռվում: Մի քանի բան, այնուամենայնիվ, պարզ է. 1. Ֆիլմը արտակարգ լավ է նկարահանված, ինչքան էլ որ Լարսը նեղսրտի, թե այս անգամ դեպրեսիվ վիճակն իրեն թույլ չտվեց իր մյուս ֆիլմերի պես այս մեկն էլ սեփական ձեռքերով նկարահանել: 2. Սարսափելի (բառի բուն իմաստով) տպավորիչ պատկերներ են ցուցադրված (սա ասում եմ որպես դրական փաստ, քանի որ ռեժիսորը հասել է նրան, ինչ ուզում էր): Ֆիլմը դիտած բոլոր մարդիկ էլ ասում են, որ ֆիլմը դիտելուց հետո մի քանի, գուցե նաև մի քանի տասնjակ օր է իրենց պետք եղել` տպավորություններից ազատվելու համար: Ընդ որում այս տեսակետը գերիշխում է անկախ ...
Թարմացել է 26.09.2009, 01:21 ըստ Black Orchid
Նյուտոնի երկրորդ օրենքը, մեխանիկայի պահպանման օրենքները ճշգրիտ չեն Նյուտոնյան մեխանիկան կառուցված է շարժման հետևանքի ուսումնասիրությունների արդյունքում իսկ շարժման պատճառը թողնվելէ ուժի ստվերում: Գ. Գալիլեյը հակադրվելով Արիստոտելի հայացքներին սահմանել է արագացումով շարժման օրինաչափությունները, ներմուծել իներցիալ շարժման գաղափարը, և դրան հակառակ անուշադրության է մատնել արագացումով շարժման բնույթը, այն որ Ցանկացած կետում կամ ցանկացած պահին շարժման փոփոխությանը նպաստող ներգործությունը դադարեցնելիս մարմինը շարունակում է շարժվել ...
Յուրաքանչյուր մարմին օժտված է իմպուլսով P=mv, որը պահպանվում է ժամանակից անկախ: Փոխազդեցության դեպքում իմպուլսը փոխանցվում է մարմնից մարմին ամբողջովին կամ մասնակիորեն, պահպանելով փոխազդեցությունից առաջ իմպուլսների գումարային արժեքը m_1v_1+m_2v_2= m_1u_1+m_2u_2 , Փոխազդեցության ժամանակից անկախ: Հաշվարկենք իմպուլսի պահպանման օրենքը ավտոմեքենայի թափառքի դեպքում, գիտենալով ավտոմեքենայի թափառքի արագացումը a=2 մ/վ^2, արագությունը առաջին վրկ-ում' u_1=at: u=2մ/վ Փոխազդեցությունից առաջ ավտոմեքենայի իմպուլսը m_1v_1=1000•0=0 Արված գազերի իմպուլսը m_1•1000 , 0,067•1000 ...
Ազատությունը սեփական ազատության սահմաններն ինքդ որոշելու հնարավորությունն է։ * Սանձով ազատ չես, բայց դա բոլորովին չի նշանակում, թե սանձարձակությունն ազատության հոմանիշն է։ * Մարդը չի կարող ազատ լինել, եթե ստրուկ է։ Նույնիսկ եթե ստրկատերն ինքը՝ Ազատությունն է։ (c)
Տեղափոխման աճի օրենքը 1000 կգ մասսայով մարդատար (ժիգուլի) ավտոմեքենան 28 մ/վ (100 կմ/ժամ) արագություն զարգացնում է 15 վրկ-ում, այդ նույն ժամանակամիջոցում ավտոմեքենայի շարժիչը կատարում է մոտ 1000 պտույտ, ներածելով մոտ 1կգ (մոտ 700 լիտր օդ և 80գ բենզին) վառելիքային խառնուրդ, կամ մեկ վայրկյանում 0,067կգ վառելիքային խառնուրդ, որից' 4,5գրամ բենզին : Նույն քանակի վառելիքային խառնուրդով ռեակտիվ շարժիչը (այրման արգասիքների արտահոսքի արագությունը 1000 մ/վ ) համաձայն իմպուլսի պահպանման օրենքի, (արտաքին ազդեցությունների անտեսման դեպքում) 1000 կգ մասսային կհաղորդի 1մ/վ արագություն, Ի՞նչի շնորհիվ է ավտոմեքենան զարգացնում 28 մ/վ արագություն ռեակտիվ շարժիչի 1մ/վ արագության դիմաց, այն դեպքում, երբ ռեակտիվ շարժիչի օգգ-ը (այսինքն համարժեք քանակի վառելիքի պայմաններում կատարած աշխատանքի արդյունավետությունը) ավելի մեծ է բենզինային շարժիչի համեմատ: Շարժման տեղափոխման աճը Միաժամանակ մեկնարկում ...
/անծանոթ օտարներին` կարդալ ցածրաձայն, այնպես, որ չլսես .../ Բամ բա բիա, տրա լա բիա, լիա հա հա, աաա, բամ բամ: Ես հսկում եմ բակի բոլոր շղթայված այծիկներին, Շղթայված այծիկների մորուքներից գուլպա նկարում, Նկարում գուլպա քո համբույրաբուռում ոտքերին, Համբույրաբուռում ոտքերիդ փիսիկախաղ տալիս, Տալիս փիսիկախաղ քո տատի թելերից, Տատի թելերից մնջախաղի տոն օրացույցում, Օրացույցում տոն կարմիրով մատնազարկում, Մատնազարկում կարմիրով յոթերորդ ողդ անուշահամ, Ողդ անուշահամ ուղղում անլրջորեն, Անլրջորեն ուղղում սավանս զեբրագույն, Զեբրագույն սավանս վարդաթափ սփռում, Սփռում վարդաթափ գարունները բոլոր, Գարունները բոլոր գլորում քո տուն, Քո տուն բլբուլաերգում. գա~լս բարի , Գալդ բարի Ձերդ անգերազանցություն: Բան բամ բիա, ի ա իա, տրա լա լա լիա, լա լա ջանա, նա նա նա:
Չեմ խոստանում սպասել թույլտվությանդ Թույլ տուր սողոսկեմ այսպես միանգամից ...մաշկիդ տակ ու մի քիչ գույնեմ անգույնիդ: Թույլ տուր փարվեմ ամբողջ տիեզերքով ու ձուլեմ մատներս ականջներիդ ու մի քիչ հոտոտեմ: Թույլ տուր առանց պատճառների գոռամ շնչիդ տակ, շատ քիչ խաղամ ծիծաղիդ հետ ու մի քիչ պարտվեմ: Թույլ տուր պոնչեմ սառած թշերդ ու անփոսիկեմ շրթունքներիդ` ուրիշների համո~վ համբույրները: Թույլ տուր ձգվեմ ամբողջ հասակովդ, քեզ պարույրեմ ու մի լավ ցավեցնեմ ... կիսալար սիրտդ: Թույլ տուր մաքսազերծեմ հիշողությունդ, ...
-Նստի'ր: -Շքամուտքում սովորություն չունեմ համբուրվելու: -Նստած չեն համբուրվում: -Նստած վիճակին մո՞տ չէ պառկելու սովորությունը: -Խելո~քս, ամեն համբույր չէ, որ պառկելուն է ուղղվում: -Լավ, հիմար բաներից չխոսենք, ո՞ւր է խոստացվածդ: -Փակի'ր աչքերդ, վախենալ չկա: ... -Տո'ւկ տուկ: -Ո՞վ է: -Լույսի մարդը տիկի'ն: -Օրիո'դ: -Օ~, լեզվի սայթաքում: -Լույսի հետ խնդիր չունեմ, Օդի ցուցանիշն է բա՞րձր: -Այո, Դուք հերթական անգամ ավելի շատ ծախսում եք, քան` շնչում: -Օդ ներարկող շրթունքներիս մեղքն է: -Պետությունը վտանգված է, աղտոտված Օդի օգտագործումը արգելվում է: -Բայց Պահանջարկ կա, ինչպե՞ս փակել Սպասարկման օդերը: -Հիմա կփակեմ բոլոր Օդատար խողովակների փականները: -Ինձ մոտ հաջողվում է հենց անօդ բոլոր փոխանցումները: ... -Բացի'ր աչքերդ, խեղդում ես , փուչիկ չեմ օրիորդ:
Ստից Պատիժ Ի'''մ խեղաթյուրված տիկնիկս. Ես կարող եմ և չկարոտել քեզ (կարող էի կարոտե~լ հակիրճ): Ես կարող էի... Ես կարող էի քերել քո երկու այնքան փոքրիկ աչքերը, հանել ու նվիրել այ այն մանչուկին, որ խաղար քո չխաղացած «քարկտիկ» ը , որ քո փոխարեն մեծանա~ր ու հետո աչքերդ նվիրեր փողոցի հեքիմին` աչքահուլունք գո՞ւցե: Ես կարող էի կտրել քո խոշոր քիթը, տեղադրել կիսաավեր մի վերելակի աջ թևին. քիթդ վերելակի կոճակ կդառնար տատիկների համար` ձայնային հրաշք տվյալներով: Ես կարող էի լեզվով պատիվ անել ատամներիդ, քաշել ու հատ-հատ ցանել ...
Ողջույն Պատահմամբ հայտնվեցի մի բլոգում, որտեղ հազարմյա ազգիս ինտելեկտուալ կաճառը նորից հարցեր է լուծում; Անկեղծ ասեմ. խիստ պատահմամբ հայտնվեցի, քանզի թերթ չեմ կարդում, լուրեր չեմ լսում ու կարդում, մի խոսքով՝ ապրում եմ; Եվ ի՞նչ գտա. մի հեղինակ ինձ արդեն խիստ հարազատ դարձած Philosopher մականվամբ խոսում էր. անհստակ ու սովորական, ինչպես մյուս հեղինակները; Թեր և դեմ խոսողների բացառիկ ընդհանրության ազգ ենք; Բայց դե խոսում են, էլի, ոչ մի պահանջ չունեմ; Բայց լրջորեն մտածեցի, չէ՝ էս բոլորին նորմալ խոսք ասելու մասին չէ; Մականունս փոխելու; Ես շարժման, զարգացման մարդ եմ; Չարենցի ասած՝ Ալլահ, էս ազգը մի օր փոխվելու՞ է; Թույլ տուր պատասխանել քո փոխարեն. ազգերը չեն փոխվում; Նրանք ծնվում են ու մեռնում; Մարդն է փոխվում; Համընդհանուր երջանկությունը մեծագույն խաբկանք է անձնական, իրական երջանկության հերն անիծելու անթաքույց նպատակադրումով; Մարդկանց հետ երջանիկ եմ ապրում Երջանիկ եղեք
Ու հոգին սկսում է տկարել... Միտքը նիհարել... Շունչը...կիսվել ու արգանդվել.... Ժամանակը բուժում է ցավը, ցավին բուժում է նոր առողջ ատամի հեռացումը... Դու սկսում ես անցնել նոր, հերթական փորձաշրջան, կիսակաղապարային ինչ-որ շոր հագնել ու պարել...պարեցնել քո բոլոր հնարավորությունները, քո բոլոր ..հմտություններդ ի ցույց դնել....դու Կին ես...անսովոր սովորական շրջազգեստ: Միտքդ մատնեվորվում է, մատերի վերածվում, սկսում ես կարոտ ել անցած....արդեն քարորդ դար քո ուղեղում ..Կարոտի տեսքով բնակեցված ձեռքերը, չէ..մատները... ձմեռային մատները....ափը....անտառ ...
"Հ1"-ի "երկար սպասված" սերիալն արդան եթերում է... "Որբերը" Չէ, չեմ դիտել, երևի կարծիք հայտնելու իրավունք էլ չունեմ... Բայց այն, ինչ պատահաբար աչքովս ընկավ, ուղղակի սարսափելի էր. Որբանոցի տնօրինուհին դաստիարակներից մեկին ներկայացնում էր իրենց վատ պահած 2 աշակերտների պատիժը, այն է՝ այդ երկուսին պիտի արգելվեր դիտել ցուցադրվելիք մարտաֆիլմը... Իսկ վերջում մեծ-մեծ տառերով նշվեց, որ ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա: Հըմ
Թարմացել է 16.01.2009, 01:37 ըստ Black Orchid