Ե. ԱՌԱՋՆԱՅԻՆ, ԲՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՔԱՅՔԱՅՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ, ԱՆԲՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
"…Կորցնելով մարդկանց և աշխարհի հետ ընդհանրության զգացումը,– գրում է Ֆրոմը իր "Փախուստ ազատությունից" աշխատության մեջ,– մարդը ճնշված է իր անօգնականության և ոչնչության զգացումից: Դրախտը վերջնականապես կորսված է. ինդիվիդուումը կանգնած է միայնակ, անսահման և սպառնալից աշխարհին դեմ առ դեմ: Նոր ազատությունը անխուսափելիորեն առաջացնում է անօգնականության և անուժության, կասկածի, միայնակության և վախի զգացում: Որպեսզի ունենա գործելու հնարավորություն, մարդը պետք է որևէ կերպ ազատվի այդ ամենից":
...