Նայել RSS հոսքը

dvgray

  1. Ծննդաբերություններ

    Մեծերը, մեծ արժեքները, վառ անհատականությունները, այրվող ասուպները` դրանք ծնունդ են մեծ ճնշումների, խոշոր բռնաբարությունների:

    Հետևաբար, տեսնելով մեծությունների բազմություն, կարելի է խոսել հասարակության խոշորաժամկետ, երկարատև բռնաբարված լինելու մասին;

    Ինչքան ավելի մեծ է բռնությունը, այնքան ավելի շատ են մեծերը;
    Խոսքը չի գնում ստրուկների մասին, որոնք զրկված լինելով ամեն տեսակի, թեկուզ չնչին ազատություններից, ոչ մի ծակ էլ թողնված չէր ծնելու, ծննդաբերելու: Ստրուկը վիժում էր հղիության դեռևս սկզբնական փուլում; Եթե իհարկե հղիանում ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Մեռած լեզուներ

    Մարդիկ խոսել էին մի լեզվով:
    .............
    Հետո պատժվել են: Աստծո ամենամեծ պատիժը եղել է "խառնել" մարդկանց լեզուները;

    Ձգտումը խոսել նույն լեզվով պետք էր լիներ մարդու բնական վիճակը: Որպես հաղորդակցման լեզու ընտրել մի այնպիսի լեզվական գործիք, ապարատ, որը կլիներ քիչ թե շատ բավարար այդ գործի համար: Սակայն իրականում հակառակն է: Ամեն մեկը կառչել է իր "հնադարյան" գործիքին, ու ասելով, թե "Գիտես? սրանով ինչ արժեքներ են ստեղծել իմ պապերն ու ապուպապեևը", ամեն ինչ անում է աստծո ստեղծած մարդկության արհեստական ջրբաժանը ավելի ու ավելի խորացնելու ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Հյուսիսային Կորեա

    Այսօր դիտեցի մի փաստագրական ֆիլմ Հյուսիսային Կորեայի մասին; Արդյոք դա հնարավոր է?
    Սարսռեցուցիչ է; Ոնց կարող է դա տեղի ունենալ, լինել?
    ....
    Այդպիսի դրվածք անգամ ամենաստոր ճիճուների համար է նվաստացուցիչ; Բայց չէ որ նրանք գոնե կենսաբանորեն մարդ են,... Մեծն Ալեքսանդրի ու Արիստոտելի տեսակից?
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. Հավասարակշռում

    Միջնադարում կրոնների իրենց հավասարակշիռ վիճակից դուրս գալը ու հետագա քրիստոնյա-մուսուլման հակամարտությունը բերեց եկեղեցու կշռի կտրուկ անկմանը պետական կառավարման սխեմայում: Թուլանալով և ֆինանսապես քամվելով, եկեղեցին պարտվեց իշխանության միակ մնացած թևին `աշխարհիկին: Զրկվելով ֆինանսների հարկային հոսքերից, եկեղեցին դարձավ մեկուսացված ու անպաշտպան: Աշխարհիկ իշխանությունը մնաց անհակակշիռ: Հետագա հարյուրամյակները կարելի է պայմանականորեն անվանել այդ հակակշռի փնտրտուքի դարաշրջաններ:
    Ինչ մարդկային մտքի թռիչքներ ասես, որ չփորձարկվեց, օգտվելով ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Բաժանում

    Մեծն մաթեմաթիկոսը ուղիղ գծի վրա դրեց կետ, և այն անվանեց զրո: Դրանից աջ տեղաբաշխեց դրական թվերը ըստ մինչ այդ հայտնի հերթականության , իսկ ձախ` բացասականը:

    1990-ականներին Հայաստանը իրեն սպառած ու սնանկությունը ապացուցած պետական կապիտալից անցում կատարեց դեպի բնականը` մասնավորը: Հասարակության որակյալ մասը ժողովուրդին, որը հանդիսանում էր այդ կապիտալի անվանական, բայց ֆիկտիվ տերը, համոզեցին դա անել Ղարաբաղյան շարժման գաղափարի տակ: Այսինքն այն արժեքային համակարգը, որի միջոցով Հայաստանում կատարվեց առաջին բուրժուական հեղափոխությունը, չէր համապատասխանում ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  6. Ագրեսիա

    Ագրեսիան փոքրամասնության բնական պաշպանական զենքն է: Սա ապացուցման կարիք կարծես թե չունի:
    Փոքրամասնություն և մեծամասնություն:
    Պայմանական բաժանումներ, որոնց սկսում են դառնալ քաղաքական հաշվարկների հիմանական արգումենտ, երբ ծագում են բնական կամ արհեստական հակասություններ ու լավածություններ;
    Հակասությունների միասնությունը և պայքարը...
    Եթե նայենք զուտ պայքարի մասով, ապա...
    Զուտ քանակական պարզ հաշվարկով եթե որոշենք ով է մեծամասնություն, ով փոքրամասնություն, ապա ռեալությունը այն է, որ հակասությունները երբեք էլ չեն հաջողվում հաղթահարել: ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  7. Համապատասխանություն

    Նեդաշնակվել թե՞ ներդաշնակել:
    Համապատասխանել թե՞ համապատասխանեցնել;

    Էսօր ստացա "ինձ" հասանելի հերթական չափաբաժինս; Քանի դեռ դու փորձում ես "համապատասխանել", քո աչքաթող արված համապատասխան մասերտ մեծ էնտուզիազմով լափում են;

    Սխալ է: Երբեք էլ պետք չէ պատեր քանդել, քանի դեռ Էտ պատը ինչ-որ մեկին շատ է պետք: Դա հակահումանիստական է, անկախ նրանից, թե հումանը աստիճանի որ մասուն է գտնվում:

    Առաջին անգամ որ եղա Թեհրանում, ապշած էր նրանց նիստ ու կացից, արտաքին և ներքին ձևավորման "անհամապատասխանությունից": Մանկական ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի