Նայել RSS հոսքը

Chuk

  1. Ես սիրում եմ պարել...

    Դժվար է լինել ծաղիկ: Վտանգը մեծ է: Առավել դժվար է սարի փեշի ծաղիկ լինելը: Դու ստիպված ես անընդհատ պայքարել: Դժվար է պայքարել, եթե դու թույլ ես, պաշտպանվելու համար ոչինչ չունես: Դժվար է: Բայց պետք է:
    Ես ծաղիկ եմ ու աճել եմ սարի փեշին: Երբ առաջին անգամ աշխարհը տեսա, նայեցի արևի այրող ճառագայթներին ու երկնի լազուրին, ես դեռ ծաղիկ չէի: Ինչ-որ կանաչ ծիլ էի, ով դեռ նույնիսկ չգիտեր թե ծաղիկն ինչ է: Ես նայեցի իմ շուրջն ու սարսափեցի ամայությունից: Ինձ վախեցրեց սարի գորշ ու քարքարոտ լանջը: Ես չտեսա կենդաննի ոչ մի բան ու վախեցա: Միայնակ էի ու անպաշտպան: Այդ ժամանակ ...

    Թարմացել է 16.12.2007, 04:33 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Արարում
  2. Քաղաքական քննարկումնե՞ր, թե՝ շարքային բամբասանք. Ընդհանուր նկարագրություն

    Քաղաքական քննարկումնե՞ր, թե՝ շարքային բամբասանք

    Ընդհանուր նկարագրություն

    Այսօր երկրի տերն, ասում են, ժողովուրդն է: Այս ժողովուրդն էլ շատ լուրջ է ընդունել այդ պնդումն ու ամբողջ օրը նստած քաղաքական քննարկումներ ու քաղաքական բանավեճեր է անցկացնում: Այդ քաղաքական բանավեճերը տրանսպորտում են ու բակում, հիմնարկում ու խանութում ու նույնիսկ ինտերնետում, որտեղ այդպիսի բանավեճերի հնարավորություններ են ստեղծվել:

    Սա լավ է: Թող ժողովուրդը հասկանա, որ ինքն է մեր երկրի տերն ու սկսի քաղաքական ակտիվ կյանքով ապրել: Շատ լավ է: Բայց ախր ու՞ր է Ձեր բանավեճը:

    Այս բանավեճերը ...
    Կատեգորիաներ
    Մտորումներ