Դժվար է լինել ծաղիկ: Վտանգը մեծ է: Առավել դժվար է սարի փեշի ծաղիկ լինելը: Դու ստիպված ես անընդհատ պայքարել: Դժվար է պայքարել, եթե դու թույլ ես, պաշտպանվելու համար ոչինչ չունես: Դժվար է: Բայց պետք է:
Ես ծաղիկ եմ ու աճել եմ սարի փեշին: Երբ առաջին անգամ աշխարհը տեսա, նայեցի արևի այրող ճառագայթներին ու երկնի լազուրին, ես դեռ ծաղիկ չէի: Ինչ-որ կանաչ ծիլ էի, ով դեռ նույնիսկ չգիտեր թե ծաղիկն ինչ է: Ես նայեցի իմ շուրջն ու սարսափեցի ամայությունից: Ինձ վախեցրեց սարի գորշ ու քարքարոտ լանջը: Ես չտեսա կենդաննի ոչ մի բան ու վախեցա: Միայնակ էի ու անպաշտպան: Այդ ժամանակ
...