Նայել RSS հոսքը

Լէգնա

  1. Պատահում է և այսպես


    Մեկը փորձում է հեղորեն գրկել քեզ,
    իսկ մյուսը` հենց գրկելու ընթացքում, մի կուշտ համբուրել,
    լրիվ ուրիշ մեկը փորձում է մազերդ գանգրացնել,
    ուրիշի մատիկները` նույն համընթաց արագությամբ, ուզում է միաժամանակ նամակ արձանագրել,
    համահունչ գիժ մեկը արգելում է նամակվելը ու փորձում ձայնովդ թաթախվել,
    մեկ ուրիշը անջատում է հեռախոսը ` միացնելով սրտի 52-րդ վագոնը ու լցնում քո բեռները,
    կիսատ թողնելով հագուստներիդ դասավորումը`մեկ ուրիշը նստում է քնած մարմնիդ կողքին, ձեռքը տանում դեպի վիզդ
    ու լրիվ մեկը ուրիշը արդեն սուրճի բաժակդ է
    ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Կետարված նկարագրություն

    Մի ցնդած գարուն,
    Ճմրթված ձմռան էջերում,
    Գլորում է անձրոտ մատնահետքեր,
    Հետն էլ մտմտում.
    «Իմ համառ երա~զ…»

    Մի գժված ամպիկ,
    Մրսած երկնքի անկողնում,
    Տնտղում է արևոտ թացություն,
    Հետն էլ զարմանում.
    «Իմ խանդո՞տ հետաքրքրություն…»

    Մի գանգուր տերև,
    Փշաքաղված հոծ գծում,
    Փնտրում է չոր մտերմություն,
    Հետն էլ բռնկվում.
    «Իմ անծանո'թ նմանություն…»

    Մի աղջկական ստվեր,
    Արևակալած շեղ անկյունում,
    Ծրարում է կլոր կորություն,
    Հետն էլ կետադրում.
    «Իմ անմարմին երջանկություն…»
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Ցնդրմիշաձոն

    /անծանոթ օտարներին` կարդալ ցածրաձայն, այնպես, որ չլսես .../

    Բամ բա բիա, տրա լա բիա, լիա հա հա, աաա, բամ բամ:

    Ես հսկում եմ բակի բոլոր շղթայված այծիկներին,
    Շղթայված այծիկների մորուքներից գուլպա նկարում,
    Նկարում գուլպա քո համբույրաբուռում ոտքերին,
    Համբույրաբուռում ոտքերիդ փիսիկախաղ տալիս,
    Տալիս փիսիկախաղ քո տատի թելերից,
    Տատի թելերից մնջախաղի տոն օրացույցում,
    Օրացույցում տոն կարմիրով մատնազարկում,
    Մատնազարկում կարմիրով յոթերորդ ողդ անուշահամ,
    Ողդ անուշահամ ուղղում անլրջորեն,
    Անլրջորեն ուղղում սավանս զեբրագույն,
    Զեբրագույն սավանս վարդաթափ սփռում,
    Սփռում վարդաթափ գարունները բոլոր,
    Գարունները բոլոր գլորում քո տուն,
    Քո տուն բլբուլաերգում. գա~լս բարի ,
    Գալդ բարի Ձերդ անգերազանցություն:


    Բան բամ բիա, ի ա իա, տրա լա լա լիա, լա լա ջանա, նա նա նա:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. Չեմ խոստանում սպասել թույլտվությանդ

    Չեմ խոստանում սպասել թույլտվությանդ

    Թույլ տուր սողոսկեմ այսպես միանգամից ...մաշկիդ տակ ու մի քիչ գույնեմ անգույնիդ:

    Թույլ տուր փարվեմ ամբողջ տիեզերքով ու ձուլեմ մատներս ականջներիդ ու մի քիչ հոտոտեմ:

    Թույլ տուր առանց պատճառների գոռամ շնչիդ տակ, շատ քիչ խաղամ ծիծաղիդ հետ ու մի քիչ պարտվեմ:

    Թույլ տուր պոնչեմ սառած թշերդ ու անփոսիկեմ շրթունքներիդ` ուրիշների համո~վ համբույրները:

    Թույլ տուր ձգվեմ ամբողջ հասակովդ, քեզ պարույրեմ ու մի լավ ցավեցնեմ ... կիսալար սիրտդ:

    Թույլ տուր մաքսազերծեմ հիշողությունդ,
    ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Չդիմանալու քո կարողությունը

    -Նստի'ր:
    -Շքամուտքում սովորություն չունեմ համբուրվելու:
    -Նստած չեն համբուրվում:
    -Նստած վիճակին մո՞տ չէ պառկելու սովորությունը:
    -Խելո~քս, ամեն համբույր չէ, որ պառկելուն է ուղղվում:
    -Լավ, հիմար բաներից չխոսենք, ո՞ւր է խոստացվածդ:
    -Փակի'ր աչքերդ, վախենալ չկա:
    ...
    -Տո'ւկ տուկ:
    -Ո՞վ է:
    -Լույսի մարդը տիկի'ն:
    -Օրիո'դ:
    -Օ~, լեզվի սայթաքում:
    -Լույսի հետ խնդիր չունեմ, Օդի ցուցանիշն է բա՞րձր:
    -Այո, Դուք հերթական անգամ ավելի շատ ծախսում եք, քան` շնչում:
    -Օդ ներարկող շրթունքներիս մեղքն է:
    -Պետությունը վտանգված է, աղտոտված Օդի օգտագործումը արգելվում է:
    -Բայց Պահանջարկ կա, ինչպե՞ս փակել Սպասարկման օդերը:
    -Հիմա կփակեմ բոլոր Օդատար խողովակների փականները:
    -Ինձ մոտ հաջողվում է հենց անօդ բոլոր փոխանցումները:
    ...
    -Բացի'ր աչքերդ, խեղդում ես , փուչիկ չեմ օրիորդ:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  6. Թեթև Պատիժ

    Ստից Պատիժ

    Ի'''մ խեղաթյուրված տիկնիկս.
    Ես կարող եմ և չկարոտել քեզ (կարող էի կարոտե~լ հակիրճ):

    Ես կարող էի...

    Ես կարող էի քերել քո երկու այնքան փոքրիկ աչքերը, հանել ու նվիրել այ այն մանչուկին, որ խաղար քո չխաղացած «քարկտիկ» ը , որ քո փոխարեն մեծանա~ր ու հետո աչքերդ նվիրեր փողոցի հեքիմին` աչքահուլունք գո՞ւցե:

    Ես կարող էի կտրել քո խոշոր քիթը, տեղադրել կիսաավեր մի վերելակի աջ թևին. քիթդ վերելակի կոճակ կդառնար տատիկների համար` ձայնային հրաշք տվյալներով:

    Ես կարող էի լեզվով պատիվ անել ատամներիդ, քաշել ու հատ-հատ ցանել ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  7. Ճղճիմ երկարություն

    Ու հոգին սկսում է տկարել...
    Միտքը նիհարել...
    Շունչը...կիսվել ու արգանդվել....


    Ժամանակը բուժում է ցավը, ցավին բուժում է նոր առողջ ատամի հեռացումը...

    Դու սկսում ես անցնել նոր, հերթական փորձաշրջան, կիսակաղապարային ինչ-որ շոր հագնել ու պարել...պարեցնել քո բոլոր հնարավորությունները, քո բոլոր ..հմտություններդ ի ցույց դնել....դու Կին ես...անսովոր սովորական շրջազգեստ:

    Միտքդ մատնեվորվում է, մատերի վերածվում, սկսում ես կարոտ ել անցած....արդեն քարորդ դար քո ուղեղում ..Կարոտի տեսքով բնակեցված ձեռքերը, չէ..մատները... ձմեռային մատները....ափը....անտառ ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  8. Չկան Նրանք

    Կարիք ունեմ...իմ նման մարդկանց:

    Երազում եմ գտնել , ունենալ ընկերներ ....Ինձ ու Իմ նման.... էգոիստ, համառ ու ԱՆՆՄԱՆ:


    Կամ իմ ընկերները լինեն իմ հետ այնքան ժամանակ, մինչև դառնան Իմ նման ու.... հեռանան:

    Մինչ իրենց իմ նման դարձնեմ, Ես կկիսատվեմ, իսկ հետո իմ նման կիսատ ընկերը իրենց պետք չի գա..էհ իրենք էլ լավ կանեն կամրջից հեռու լինեն:

    ...

    Երբ Ես անգամ կեխտի մեջ նստած եմ, պառկած ու ինչ-որ մեկը ակնարկում կամ ընդգծում է այդ միջավայրի կեխտ լինելու փաստը.... Ես լպստում եմ արյունոտ շուրթերս, նա...օղորմի:

    ...

    Երբ կողքս ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  9. Ամպիկի ծնողները

    Ամպիկի ծնողները

    Կանաչաչյան նման երազում էլի էր հայտնվել, նույնիսկ մերժումից ու ցավից հետո էլ երազն իր գույնը չէր փոխել: Ամեն բան կրկին ծաղկում ու ճառագում էր, կյանքը, թեկուզ ոչ իր սովորության համաձայն, բայց էլի ժպտում էր նրան: Սերը կրկին( այս անգամ այլ աչքերի գույնով) հաճախել էր նրա տուն, պատերի մեջ նույն ջերմությունը դրել` անցյալից հետը բերելով նոր գույներով լի ժպիտներ ու ծաղիկներ: Կրակը նորից սկսել էր թեժանալ, գարունը կրկին սկսել էր նախանձել նրան...

    Կանաչ երազների ներսում ու դրսում մի այլ կանաչաչյա ուրախությունից սեփական երգերի համար ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  10. Ինչո՞ւ

    - Սերը երջանկությունն է,լույսի աղբյուրը, մանկության համընթաց ու ուղիղ քայլելը: Ճշմարտության վանկերն է, ինքնաճանաչման ուղերկցոդուհու ժպիտն է, հեթանոսի գինու համը, քրմուհու աղոթքի գույնը:

    - Դու երջանկացնում ես մեզ:

    - Լույս ես:

    - Իմ մանկությանն ես նման:

    - Կայացած անհատ` հաստատակամ քայլերով:

    - Անկեղծությունդ անգամ ճշմարտությունից վեր է:

    - Ինքնաճանաչման ես տանում անգամ վանկերովդ:

    - Հեթանոս գիժ ես:

    - Քրմուհու նման համառորեն պայքարում ես չտեսած արիացուդ համար:


    Եթե այս ամենը Ես եմ` Սեր եմ, ինչո՞ւ այդ դեպքում ինձ չեն սիրում:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  11. Չխոստովանություն

    Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:
    Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի:
    ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  12. Քառակուսի շրջանակս

    Քառակուսի շրջանը միշտ ամփոփել է ինձ իր մեջ, իր պատերով սեղմել մտքերս, ձոներս, հոգիս ու … մատներս: Ամեն այցելուի հետ նա փոխել է իր համն ու կպչելիության աստիճանը:Փոխել է նույնիսկ ինձ իր մեջ բոժոժելու ձևը:Ինքս էլ նրան սկսել եմ ձևափոխել, երբ հասկացել եմ, որ աշխարհում կան սև ու սպիտակ տղաներ և աղջիկներ, կա սեռային տարբերակում` ըստ… ըստ բարբաջման վանկավորման:
    Սկզբից, երբ հասկացա անազատության պատերիս նույնությունը, սկսեցի պայքարել, ափերով հրել շրջանակիս կլորությունը,նեղվում էի նրա հատակը և առաստաղը չտարբերելու ցավից:Բացում էի թևերս ու, որքան
    ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  13. Այսօրն ու Վաղը

    Սառած շունչ, փախչող գոլորշիներ, անհագուրդ ծիծաղ ու դատարկ սրտով մի աղջիկ:

    Ու օդում կախվել ու ճոճվում էր հեքիաթը: Անհիշելի ժամանակներից ինքնակամ կախված Հեքիաթը, գլխիվար պառկած` տեսնում էր մարդկանց աչքերում թաքնված Լույսը, բայց ամաչում էր թակել նրա դուռը:Լույսը թաքնվել էր նախօրոք կապելով Հեքիաթի աչքերը, բայց Հեքիաթն էլ էր փակ աչքերով Լույսին տեսնում: Լույսը դուրս գալ չէր ուզում, դրսում ցուրտ էր, բայց Հեքիաթն էլ առաջ ընկնել չէր կարող և առանց Լույսի նախաբանի չէր կարող հեքիաթ- իրականություն- երազանք խաղալ: Ինքն էլ էր վաղուց սոսնձվել երկնքին,
    ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  14. սիրե՞լ եմ

    ոչ,ուղղակի դերս եմ անհաջող կատարել:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի