Նայել RSS հոսքը

Փորփրուկ

  1. Շպարված մտքերի մասին

    Նկատել եմ, որ վերջերս նյարդայնանում եմ խուճուճ–մուճուճ, փքուն գրելաոճերից... Ու մտածում եմ՝ տեսնես ինչու՞ է որոշ մարդկանց թվում, որ եթե իրենց պարզ մտքերը արհեստականորեն պաճուճազարդեն զանազան ոլորապտույտ բառերով ու արտահայտություններով, ապա դրանից դրանք ավելի տպավորիչ կդառնան։ Երբեմն ամենապարզ մտքերն այնքան են «շպարում», որ կարդալիս հենց միայն «շպարն» ես տեսնում, հետո ստիպված ես լինում շպարի հաստ շերտը մտովի քերել–թափել, որ մի կերպ տեսնես դրա տակ թաքնված միտքը... Ախր պատկերավոր գրելը բոլորովին ուրիշ բան է...

    Երևի մարդիկ ամեն կերպ ջանում են զերծ մնալ պարզունակությունից, բայց դրանից ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ ու երբեմն բավական ծիծաղելի բարդ ու «պատկերավոր» մտքեր են երկնում։ Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ շատերը պարզապես չեն տարբերում պարզությունը պարզունակությունից...

    Հ. Գ. Առաջին բլոգ–գրառումս ինչ բողոքական ստացվեց... Չէի ուզում...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի