Նայել RSS հոսքը

Առողջագետ

  1. Առողջագետի օրագիր

    Վերջերս դիմեց լացակումած ձայնով մի կին. խոսքը իր 28-ամյա որդու մասին էր, որը ծանր ինֆարկտ էր տարել դեռ 4 տարի առաջ, այժմ էլ մեր երկրի ամենահեղինակավոր կլինիկայում ասել էին, թե վիճակն այնքան ծանր է, որ կամ պետք է ցանկացած գնով առնվազն վիրահատվել /դա արժե մոտ 7 հազար դոլար/, կամ էլ ավելի ճիշտ կլինի գնալ, օրինակ, ԱՄՆ, և այնտեղ կատարել սրտի փոխպատվաստում...
    Կարող եք պատկերացնել մի սովորական հայ ընտանիքի և հայ մոր վիճակ...
    Թե ում սիրտն էր շարժվել, և մեծահոգաբար մեր "տեղը" ասել էին, չգիտեմ...
    Եվ ահա մարդիկ եկան: Չէի ասի, թե իրավիճակը թեթև էր, իսկապես,
    ...
    Կատեգորիաներ
    Առողջագետի օրագիր
  2. Առողջագետի օրագիր

    Երբ որոշ հիվանդների տանն եմ հանդիպում, Հայկը դրանից հետո հաճախ զարմանում է . վայ, բա սա գործ է, հետո էլ ուզում եք Հարությունն էլ այս գործով զբաղվի: Եվ իսկապես, յուրաքանչյուր մարդու պատմություն ծանր է, անկրկնելի, հաճախ հուսահատեցնող..., բայց երբ գիտես, որ մի գիտելիք ես ձեռք բերել, որի շնորհիվ այսօր մարդուն մի հույս տվեցիր, կողքին կանգնեցիր, անհույս ու մութ հայացքը լուսավորեցիր... և ոչ անիմաստ, սին հույսով, այլ իրական կյանքով ու աշխատանքով լցրեցիր... հասկանում ես, որ դա շատ պատասխանատու և մտահոգ երջանկություն է, և մեկը դա պիտի անի: Իսկ որ դրա համար նախատեսված ...
    Կատեգորիաներ
    Առողջագետի օրագիր
  3. Առողջագետի օրագիր

    Մի-քանի օր առաջ մեր իսկ առաջարկով հրավիրված էինք մի շատ հայտնի, մեծ կլինիկա` առողջ ապրելակերպի վերաբերյալ սեմինար անցկացնելու և համագործակցության առաջարկ ներկայացնելու համար: Վաղուց չէինք եղել "մեր կոլեգաների" միջավայրում...
    Տպավորությունը նորից ու նորից ճնշող էր. մի- կողմից հիվանդների ստվար բազմություն, հատկապես, կերած-խմած, նոր հարստացած, որ անկասկած եկել էին մեծ գումարները գրպաններում... իսկ մենք գիտեինք, թե այդ գումարների դիմաց ինչ "սպասարկում", ինչ կիսատ-պռատ, պրիմիտիվ բժշկություն էին ստանալու, իհարկե, միևնույն ժամանակ մտածում էինք, թե որքան ժլատ են լինում մեզ վճարելու ժամանակ, երբ գիտենք, որ ահռելի գանձ ենք տալիս: Բայց ինչ անես, եթե արածդ գործի արժեքը միայն դու ու էլի շատ քչերը գիտեն. փորձեք երեխային առաջարկել թեկուզ ամենախոշոր ադամանդը և մի անմիտ, բայց մոդայիկ ու գունեղ խաղալիք` նա անկասկած կընտրի վերջինը: Որքան պիտի հասունանա ու հարստանա, որ գերադասի ադամանդը:
    Բայց դառնանք մեր կոլեգաներին, բժիշկներին: Թե հիվանդը ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. Առողջագետի օրագիր

    Վաղուց չեմ գրել այստեղ. երբեմն ժամանակ չկա, երբեմն ոգևորությունն ու տրամադրությունը չեն բավարարում:
    Երբեմն էլ անհաջողությունն է ճնշում. օրինակ, իմ փոքրիկ Անիին, որին այնքան ուզում էի ազատել ինսուլինից, չկարողացա, արդեն 7-8ամիսների ընթացքում հավանաբար ֆունկցիան լրիվ ճնշվել էր, և չնայած իմ ջանքին` շաքարը շատ բարձր էր մնում արյան մեջ, և ստիպված եղանք ավելացնել ինսւոլինի դոզան:
    Սակայն մի հուսադրող հանգամանք կա. ես ազատել եմ ընտանիքը գրամներով սնվելու ճնշող երևույթից, երեխային դուրս բերել մշտական սննդային լար վածությունից, նաև վստահաբար կարող եմ ասել, որ ապահովել եմ հյուսվածքների առավել բարենպաստ սնուցումը: Չեմ կարծում, որ ծնողները լրիվ հասկանում են և գնահատում արածս` սակայն հետաքրքիրն այն է, որ մայրերը միշտ ավելի լավ են զգում և գնատատում, տեսնում փոփոխությունները, քան հայրերը: Նրանց սովորաբար հետաքրքրում են կոնկրետ "թվերը", տվյալները, ավելի նուրբ դիտարկումներ սովորաբար չեն անում:
    Այսօր այսքանը, վաղը կպատմեմ երեկվա իմ հետաքրքիր այցելուների մասին:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Առողջագետի օրագիր

    Երեկ լուրջ աշխատանքային օր էր. մտքի և զգացմունքների լարումով: Նախ, եկան իմ երկու "հին" հիվանդները. երկու կիրթ, տարեց կանայք. երկուսն էլ 70-նն անց: Այս երկու կանայք հրաշալի օրինակ կարող են լինել ժամանակակից կիրթ մարդու առողջական ձեռքբերումների: Այս երևույթը նոր է ձևավորվում աշխարհում. մարդիկ սեփական առողջությունը և երկարակեցությունը կերտում են գիտելիքով և ջանքով: Եթե նախկինում երկար էին ապրում "ինքնաբերաբար", ցեղային հատկանիշների շնորհիվ և բնական կյանքի բերումով, ապա այսօր, բացառիկ անբարենպաստ, սթրեսային, քաղաքային էկոլոգիայի պայմաններում այս երկու կանանց նման շատ /թեկուզ, ցավոք, ոչ շատ/ մարդիկ սկսել են էական ջանք ու գիտելիք կիրառել "առողջաստեղծ" աշխատանքի առումով: Նույն ֆենոմենը հաճախ կարելի է տեսնել նաև ռուս մտավորականների շրջանում, հավանաբար, սա կա նաև և նույնիսկ տարածված է արտասահմանում: Դա հրաշալի, որջունելի ջանք է, և, որ ամենակարևորն է, փայլուն արդյունքներ է տալիս: Մեղմ, գեղեցիկ ...
    Կատեգորիաներ
    Առողջագետի օրագիր
  6. Առողջագետի օրագիր

    Հենց նոր հերթական հեռախոսազրույցը ունեցա իմ մի հիվանդի հետ, և հերթական անգամ զգացի, թե որքան դժվար է տեղի ունենում մարդկային գիտակցության փոփոխությունը: Թեկուզ ոչ բոլոր մարդիկ են այդքան "անհասկացող" և "հոգեհան", սակայն այսօր այդպիսին է հիվանդների մեծ մասը, և պատճառը ոչ այնքան հենց իրենց անգիտությունն է, որքան վերջին դարի ընթացքում բժշկության կողմից քարոզված գաղափարները:
    Իսկ դեպքն այսպիսին է. այս միջին տարիքին մոտ կինը ուզում է երեխա ունենալ, սակայն երկու-երեք հղիությունները ավարտվել են վիժումներով: Արյան մեջ հայտնաբերվել են մի շարք վիրուսներ և պարազիտներ` քլամիդիա, ցիտոմեգալովիրուս, ուռեապլազմա: Պարզ է, որ այդպիսի արյունը չի կարող սնունդ լինել պտղի համար, և վիժում է առաջանում:
    Բոլոր հնարավոր բուժումները` հզոր հակաբիոտիկներ, հակավիրուսային պրեպարատներ- ամեն ինչ ստացել է, և, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ապարդյուն:

    Հիմա դիմել է ինձ. և ով զարմանք, ընդամենը 2-3-շաբաթյա բնական միջոցների կիրառումը/
    ...
    Կատեգորիաներ
    Առողջագետի օրագիր
  7. Առողջագետի օրագիր

    Այսօր եկել էր իմ հին հիվանդներից մեկը: Երկար եղավ նրա ճամփան դեպի բնական բժշկությունը:Առաջին անգամ դիմել էին մի-քանի տարի առաջ, կնոջ համառ ուղղորդումներով: Սակայն "սիրտը չէր քաշում" այս եղանակով բուժվելու, հենց ճնշումը բարձրանում և սրտի շրջանում ցավեր էր զգում, անմիջապես սարսափահար դիմում էր սրտաբանական կլինիկա, անցնում հետազոտությունների և դեղերի:
    Երկու անգամ "մեծ փորձանքներից" փրկվեց, բայց երկու անգամ էլ ինքն էր իրեն տանում դեպի ակնհայտ վտանգ` վախից, սարսափից սկսում էր հաբեր կուլ տալ, ապա շտապօգնությունն էր ցավազրկող և հիպոթենզիվ ներարկումներ անում, մինչև... սրտամկանի սնուցումը աղետալիորեն ընկնում էր, և մի կերպ հասնում էր հիվանդանոց` ինֆարկտի եզրին գտնվելով:
    Այս մարդը ուղղակի ցուցադրական դեպք կարող էր լինել այն երևույթի, թե ինչպես են վախն ու սարսափը կործանում մարդուն: Շատ -շատ ջանք ու աշխատանք պահանջվեց մեզանից` ինձանից
    ...
    Կատեգորիաներ
    Առողջագետի օրագիր
  8. Առողջագետի օրագիր

    Այսօր՝ աշխատանքային առաջին իսկ օրերին ինձ այցելեց մի ընտանիք, որի հետ աշխատում ենք արդեն 3-4 ամիս: Նրանք գալիս են Սևանի ավազանի գյուղերից մեկից, հին` դեռևս սովետական "Ժիգուլիով", բուժման են բերում երիտասարդ հարսիկին: Ընդամենը 21-22 տարեկան այս խեղճ հարսիկը արդեն երեք անգամ վիժում է ունեցել, և վերջապես, հաջողվել է պատճառը պարզել` բրուցելյոզ, նաև միկոպլազմա արյան մեջ: Բրուցելյոզն իր դրսևորումներն ուներ, որոնք իրենք անտեսում էին. արտառոց քրտնարտադրություն, որովայնի ցավեր, պարբերաբար ջերմություն, ընդհանուր թուլություն, դեմքի գույնի անընդհատ փոփոխություն և այլն: Անալիզը խիստ դրական էր եղել /++++/: Երբ դիմեցին ինձ, բացի այդ ընտանիքին օգնելու մեծ ցանկությունից, ինձ համար կարևոր էր նաև առողջագետիս բուռն հետաքրքրությունը` առանց դեղորայքի /հզոր հակաբիոտիկների երկարատև կիրառման/ հասնել արյան այնպիսի մաքրման, որպեսզի հաղթահարվի թե բրուցելյոզը, թե միկոպլազման: Լավ աշխատեցինք, երիտասարդ հարսիկն ու սկեսուրը ամբողջությամբ կատարում էին առաջադրանքներս, քանի-որ որպես գյուղի մարդիկ ...
    Կատեգորիաներ
    Առողջագետի օրագիր
  9. Առողջագետի օրագիր

    Այս տարին` մասնագիտական առումով, սկսվեց շնորհավորական և շնորհակալական զանգերով: Մի-քանիսը հատկապես հետաքրքիր էին... Իհարկե, իմ աշխատանքային 30 տարիների ընթացքում կարող էի շատ ավելին ստանալ, եթե սովորական բժշկի ճանապարհով գնայի, սակայն գործը գաղափարապես բոլորովին նոր էր, իսկ նորի մուտքը հասարակություն միշտ էլ դժվար է, և ապա, ինձ ստիպված են եղել դիմել բացառապես արտառոց դեպքերում, այսպես ասած, ճարահատյալ հիվանդներ: Սակայն նրանց շնորհակալությունն էլ ուրիշ համ ունի:

    Եվ այսպես, զանգահարեց մի փոքրիկ տղայի մայր Գավառի գյուղերից. տղան երևի արդեն բավականաչափ մեծացել է, ես վաղուց նրան չեմ տեսել: Ինձ դիմել էին 6-7 տարի առաջ, երբ առաջացել էին էպիլեպսիայի առաջին նոպաները: Մայրն էլ, ես էլ լավ աշխատեցինք, համագործակցեցինք, և, թեկուզ հակացնցումային դեղեր արդեն
    ...

    Թարմացել է 07.01.2008, 14:42 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առողջագետի օրագիր
  10. Առողջագետի օրագիր

    Այս տարի վերջապես որոշում եմ իրականացնել այս ձեռնարկը` վարել իմ բժշկի օրագիրը: Հանճարեղ Չեխովն ու Վերեսաևը շատ նուրբ զգացումներ քաղել են իրենց բժշկական պրակտիկայից, հիվանդ մարդկանց հետ շփվելով: Անսահման ծով է ծավալվում բժշկի առջև, երբ նա հանդիպում է Մարդուն, և այն էլ հիվանդության բեռից "արթնանացած" Մարդուն, կենսական խնդիրների առաջ կանգնած Մարդուն: Կարծում եմ, շատ ուսուցողական նյութի կհանդիպենք, և որպեսզի նյութը հնացած չլինի, խոնացած չլինի հիշողության ծալքերում, այլ գրվի անմիջական տպավորության հետքերով, այն կսկսեմ հենց այս տարվա առաջին իսկ հիվանդից: Գուցե մի-քիչ էլ "նախանձեցի" Հեղինակի "Այսօրս" պրոեկտին, որը, կարծում եմ, հրաշալի ձեռնարկ է և հաջողվում է հեղինակին... Ահա մի նման պրոեկտ էլ ցանկանում եմ ստեղծել այս թեմայում:
    Եվ այսպես, փորձենք ճանաչել կյանքը նաև այս տեսակետից` բժշկի, առողջագետի սիրող ու սրատես հայացքով "զննելով" Մարդ- Արարածին նրա Կյանքի դժվարին պահերին:

    Թարմացել է 07.01.2008, 14:44 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առողջագետի օրագիր
  11. Ինչու ենք վատ ապրում կամ...

    Այսօր դեռ անունները չտանք,
    Սակայն ասելիքը ասենք..
    Եվ այսպես տարիներ առաջ պարզեցինք ինքներս մեզ համար, որ "դժբախտություն" ենք ունեցել լուրջ կրթական արժեք ստեղծելու և ամբողջ սրտով ցանկացանք այն մեր Հայրենիքին, մեր նորանկախ պետականությանը "նվիրել", որպեսզի դառնա մեր երկրի, նրա մանուկների, նրա ժողովրդի սեփականությունը: Եվ ահա այս բարձր մտորումներով սկսեցինք թակել հայրենի իշխանությունների` կրթության նախարարության չինովնիկների դռները: Վեց թե յոթ նախարարներ եղան այդ տարիների ընթացքում, շատ գնացինք-շատ խոսեցինք, շատ տվեցինք-առանք` մի կենդանի մարդ, մի հասկացող հայացք, չեմ ասում մի դրվատական խոսք կամ ժպիտ չտեսանք: Մեղքերս ինչ էր, երկար ժամանակ չէինք հասկանում: Եթե երկու բժիշկ, գիտությունների թեկնածուներ, որ կարող էինք ստանդարտ ճանապարհով գնալ, դոկտոր դառնալ, գոռոզև անհասանելի դեմքարով կաբինետներում նստել, ...
  12. Էլի մեկ հերոս...

    Ինչպես տեսնում եք, զոհերն անհամեմատ ավելի շատ են, քան հերոսները... Սակայն երեկ նորից շփվեցի սովորական ստանդարտ ճանապարհը մերժած երիտասարդ կնոջ հետ, և որոշեցի հիշեցնել ձեզ, որ հերոսներ կան: Ամբողջ շրջապատը կանգնել համոզում է, որ գնա վիրահատության, թեկուզ բոլորը գիտեն, որ այդ ճանապարհը դեռևս ոչ մեկին չի փրկել: Վերջերս տխուր ավարտ ունեցավ ինձ լավ հայտնի ևս մեկ կյանք, չնայած այն հանգամանքին, որ կարծես թե ամեն ինչ ճիշտ էր արված. վաղ ախտորոշում, չուշացած վիրահատություն, ժամանակին ստացած ճառագայթում և քիմիա, չխնայած միջոցներ, "կուրսեր" Մոսկվայում և հեռավոր Եվրոպական երկրում...: Ցավոք սրտի, վերջին տարիներին անչափ առիթներ ունեցա շփվելու թե այս հիվանդների, թե նրանց բուժման պաշտոնական և ոչ-պաշտոնական համակարգերի հետ: Սովորական ճանապարհով գնալու դեպքում ճիշտն ասած, առանձնապես "խեր", բացի ձգձգվող տառապանքից, չեմ տեսել: Երբեմն հաջողություններ եմ արձանագրել հիվանդությանը ոչ ասած և սեփական այլընտրանքը փնտրող հերոսների մոտ: Վերջին տարիների ուսումնասիրություններս ...
  13. ...էլի մեկ զոհ

    Երեկ ինձ հայտնի դարձավ ժամանակակից բժշկական քարոզչության և ահաբեկչության էլի մեկ զոհ... Էլի մեկ մարդ, որը ամենայն հավանականությամբ սրտային վիրահատության կարիք չուներ, որոշեց գնալ այդ միջամտությանը...: Այստեղ է, որ երբեմն նյութական միջոցների բացակայությունը կարող է ավելի խոհուն լուծումներ ծնել մարդու գլխում, և գայթակղություն չլինել բժշկի համար:
    Իսկ ժամանակակից բժշկության պարզունակ լուծումները ուղղակի ապշեցնում են. գնա, քեզ համար ինչպես կուզես, ապրիր մինչև անոթդ փակվի... կգաս, կվիրահատենք, այլ լուծում չկա...
    Չկա, թե չենք ուզում որ լինի...

    Թարմացել է 02.11.2007, 19:49 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առողջագիտական էսքիզներ. էլի մեկ զոհ
  14. Իմ երազանքը

    Ես երազում եմ, որ այսօրվա աղջիկը իմանա, որ ինքը Բնության, կամ ասենք ավելի ստույգ, Մայր-Բնության, ուղղակի ժառանգն է, նրա ամենագեղեցիկ և ամենաթանկ ստեղծագործությունը: Եվ դա, անկասկած, իր պատճառն ունի` նրան է վստահված բնության ամենակարևոր ֆունկցիան` զավակ ունենալու Բարձր Առաքելությունը:
    Նրա օրգանիզմի խորքում է թաքնված ամենաթանկ օրգանը` արգանդը` ամենահամբերատար, ամենանվիրված, ամենազոհաբերական, ամենահերոսական օրգանը: Չգիտեմ այդ բառի ծագումնաբանությունը, սակայն թերևս ժողովրդական "զավակատուն" բառը ավելի ջերմ է, ավելի լավ է արտահայտում իմաստը; ռուսերեն " матка" բառը ևս ուղղակիորեն կապված է "мать, матерь" բառերի հետ: Ասում են, կնոջ ամբողջ փարթամ, գեղեցիկ մարմինը ստեղծված է այդ օրգանը պահելու, փայփայելու, իր դերի համար հասունացնելու, խնամելու համար, քանզի սա է Կյանքի Բարձր Դուռը: Որպեսզի կինը կարողանա իր այդ Բարձր Առաքելությունը կատարել, նախևառաջ հենց ինքը, ապա և տղամարդը և հասարակությունը ...

    Թարմացել է 02.11.2007, 16:53 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Իմ երազանքները
  15. Առողջ ապրելակերպը և կինը

    Առողջ ապրելակերպի գործը կինը պիտի անի. երբ հասկանա, որ իր սիրելիների առողջությունը ուղղակիորեն կապված է ընտանիքի ապրելակերպի, հատկապես սննդի հետ, և գիտակցաբար ձգտի գտնել, ստանալ այդ գիտելիքը իր և իր ընտանիքի համար: Սակայն սովորական հայ կինը, հայ մայրը ցավալիորեն հեռու է այդ գիտակցումից, շատ տարածված է նաև դեսից-դենից, հատկապես, հարևաններից "գիտելիք" ստանալու սովորությունը: Այս առումով
    կարող եք կարդալ Օշոյի առակներից մեկը ֆորումի "Բնագիր" բաժնում: Մենք էլ արդեն մի-քանի տարի է, որ ձեռնամուխ ենք եղել "Առողջության ուղերձներ մայր-կնոջը" մատենաշարի ստեղծմանը. արդեն լույս են տեսել չորս գրքույկներ. ինչպես խնամել և առողջացնել ամուսնուն, երեխային, հղի հարսին և րնտանիքի տարեցին: Կարծում եմ, որ օգտակար գրականություն է...