Նայել RSS հոսքը

Հեղինակ

  1. Ու՞մ կողմից եմ ես...

    Սիրելի ընթերցողս, երբ որևէ գրառում եմ անում ֆորումում` "Այսօրս" լինի, թե մի այլ,- ահա այդ վայրկյանին լսում եմ հարցդ` տեսնես այս մարդն ու՞մ կողմից է, ի՞նչ ջրաղացի է ջուր լցնում...Որոշեցի այս թեման բացել և որքան հնարավոր է հաճախ` պատասխանել այդ հարցին, որ աշխարհն իմանա, թե ում կողմից եմ ես...Գիտեմ հարցի ենթատեքստը` իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության կողմից ես... Իսկ հիմա լսիր:
    Երեկ Հանրայինով մի հաղորդում էր` Դինայի հաղորդումը, գիտեք... Գագիկ Գինոսյանը. ավարտել է ռազմական ակադեմիա, բայց կոչումն ուրիշ է. հազվագյուտ մտքի և սրտի տեր մարդ, մշակութային ստրատեգ, հետազոտող-պարուսույց: Հայաստանը այս մարդու սրտի մեջ է... Նա երեկ մի ցնցող փաստ բերեց. 1988-ին պարային համույթների փառատոնին մասնակցելու համար ներկայացված է եղել 110-120 հայտ, իսկ այս տարվա փառատոնին` ընդամենը ՄԵԿ հայտ` իրենց “Կարին” համույթը…Եվ դառը եզրահանգում է` չի եղել ազգային- մշակութային քաղաքականություն: Ահա ՔՍԱՆԱՄՅԱ մեր Շարժման և Անկախ պետականության արդյունքը: Հիմա, ...
    Կատեգորիաներ
    Ինքնաճանաչում
  2. Հայաստանը և համաշխարհային կարգը

    Հայաստանը և համաշխարհային կարգը

    Հայաստանի Երրորդ հանրապետության պետական–քաղաքական կարգը իր սկիզբն առնում է Համազգային Շարժումից, այդ շրջանում նրա գաղափարաբանությանը հատուկ էին ազգային պետականության ստեղծման և ազգային մշակույթի զարգացման գերակայությունները, սակայն աստիճանաբար առավելություն ստացան միջազգային արժեքները` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ազատ շուկա և դրանց հետ` զարգացման միջազգային և եվրոպական չափանիշները: Որևէ նորանկախ երկրի համար սա կարող է ճիշտ ընտրություն լինել, եթե գործող ...
    Կատեգորիաներ
    Ինքնաճանաչում
  3. Անհատի, ազգի և պետականության առողջացումը...

    Այս հոդվածը "Ազգ և Առողջություն" հանդեսի առաջին համարի խմբագրականն է:





    Ա
    ԱՆՀԱՏԻ, ԱԶԳԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՈՒՄԸ
    ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ - ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐ


    Ապրելակերպի ու մտածելակերպի մոլորակային համահարթեցումը և անդեմացումը, որը համաշխարհայնացում (գլոբալացում) անունն է առել, իր կոշտ ավելով զարկում ու հյուծում է ազգերն ու մշակույթները և հետն էլ հռչակում, թե ինքն այլընտրանք չունի, սա է աշխարհի զարգացման ճանապարհը: Եվ մոլորակի արևմտյան կողմից ի՞նչ է բերում համաշխարհայնացումը. գուցե կելտական պարկապզուկի զվարթ ու առողջ հնչյունները, գուցե հյուսիսային սագաների խորունկ իմաստությունը,
    ...
    Կատեգորիաներ
    Ինքնաճանաչում
  4. Յո երթաս, Հայ Եկեղեցի

    Յո՞ երթաս, հայ եկեղեցի

    1700-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԳՐՎԱՆՈՎ ԴԵՊԻ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

    Սույն գրությունը, բովանդակային աննշան տարբերություններով, իբրև կոչ և բաց նամակ, ուղղվել է Հայ եկեղեցու պետերին, ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին։ –Խմբ.

    Հայաստանը, հայությունը և մարդկությունը նշում են հայոց մեջ քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը։ Ազգովին հույս ունեինք և ունենք, որ այդ տարեդարձը նոր ավյուն կներարկի հայությանը, կնորոգի նրա կապը Աստվածորդու և Հոգևոր Հայաստանի հետ, կլինի վճռորոշ հանգրվան՝ հայոց վերածնության ճանապարհին։
    ...
    Կատեգորիաներ
    Ինքնաճանաչում
  5. От экологии человека...

    Այս անգամ Ֆորումին ներկայացնում եմ մի աշխատանք, որը տպագրված է Սիմֆերոպոլի միջազգային գիտաժողովի նյութերում, 2000թ: Խնդրում եմ ուշադրություն բնաբանին, այն քաղված է մի արևելյան աղբյուրից, գրի է առել և հրատարակել է Ե. Ի. Ռերիխը 1930-ականներին: "Արարատ լեռան վրա է հրեղեն քարը..." Արևելքը մեզ կոչում է արթնության, սեփական առաքելության ճանաչման...


    ОТ ЭКОЛОГИИ ЧЕЛОВЕКА К ЭКОЛОГИИ ГОСУДАРСТВЕННОСТИ: РАЗРАБОТКА
    ТЕОРЕТИЧЕСКИХ И ПРАКТИЧЕСКИХ ОСНОВ НОВОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ ПО
    УНИВЕРСАЛЬНЫМ ЗАКОНАМ КОСМОСА В АРМЕНИИ

    Л.А.Дрноян

    (Школа экологии человека, Институт валеологии и натуропатни )

    На горе Арарат лежит горюч Камень
    Новгородский богатырь разбился о Камень,
    ибо не верил. Воля Новгорода указывала
    на владение
    ...

    Թարմացել է 10.01.2008, 14:57 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Նոր որակի պետականություն
  6. Ինչպես ազատվել այս նոր վարակից

    ԻՆՉՊԵ՛Ս ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԶԱՏԵԼ ԱՅՍ ՆՈՐ ՎԱՐԱԿԻՑ
    ընդդեմ աղանդների եւ կրոնախևության

    Խորհրդային աթեիզմի յոթ տասնամյակների ընթացքում այնքան էինք կարոտել Հավատի մասին ճշմարիտ խոսքի՝ երբ ազատություն ստացանք՝ մեր դռները լայն բացեցինք կենսատու ճշմարտության առջև։ Եվ այն գիտելիքը, թե կյանքը նյութական ուժերի բախման արդյունք և քաոս չէ միայն, այլ կա մարդու ու ազգի կյանքը կարգավորող վերին ուժ՝ հիրավի կենսատու եղավ շատերի համար։ Սակայն հայի միամտությամբ մեր դռները շատ լայն էինք բացել, կարծում էինք, թե հավատի շիթը ինչքա՜ն հորդանա՝ մեր կյանքն էլ այնքան կծաղկի ու երջանիկ կլինի։ Երկրի ծանր սոցիալական վիճակն էլ բարեբեր հող էր, գործում էր քրիստոնեության հնադարյան պոստուլատը, թե այս ծանր օրից փրկությունը միայն Հիսուսի և նրա Ավետարանի մեջ է։ Աշխարհը քանդող խավարի ուժերն էլ հո քնած չէին֊. տեսան հայի մոլեռանդությունը, նրա բացած դռներով ներս խուժեցին, "քարոզչության" հիմարությամբ¦ ընտանիքներ ու համայքներ գրավեցին։
    Մի օր էլ քնից արթանացանք ...

    Թարմացել է 09.01.2008, 15:37 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Ինքնաճանաչում
  7. Կրթության ռազմավարություն


    Լևոն ԴՌՆՈՅԱՆ


    ԿՅԱՆՔԻ ԴՊՐՈՑԻ և ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄՇԱԿՈՒԹԱՑՈՒՄԸ, ԱՌՈՂՋԱՑՈՒՄԸ և ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    Լև Տոլստոյը կրթության և դաստիարակության հարցերին նվիրված իր հայտնի հոդվածներից(1,2,3) մեկում գրում է. "Ամենուր կյանքի ազդեցությունը հեռացված է մանկավարժի հոգսերից, ամենուր դպրոցը շրջափակված է գրքային իմաստության չինական պարսպով, որի միջով կյանքի կրթող ազդեցությունը թույլ է տրվում թափանցել միայն այնքանով, ինչքանով այն դուր է գալիս դաստիարակներին: Կյանքի ազդեցությունը չի ճանաչվում: Այդպես է դիտում մանկավարժական գիտությունը, որովհետև իրեն իրավունք է տալիս գիտենալ, թե ի°նչ է անհրաժեշտ լավագույն մարդու կրթության համար"(ընդգծումն իմն է – Լ. Դ.): Այո, դարերի ընթացքում մանկավարժության կրողն ու նրա ստեղծած դպրոցը համոզված են եղել (և այդ համոզմունքը ներշնչել են իրենց
    ...

    Թարմացել է 23.12.2007, 21:44 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Նոր Կրթություն
  8. Հատվածներ "Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ" գրքից (շարուն.)

    Ապրելակերպ

    Ամեն պետականության գործունեության վերջնական արդյունքը այն հոգեկան-ֆիզիկական ապրելակերպն է, որով ապրում է տվյալ ազգը կամ ժողովուրդը, նրա ամեն անհատն ու ընտանիքը։ Ապրելակերպի նկատմամբ կեցության ասպարեզները` տնտեսություն, կրթություն, առողջապահություն և այլն, ածանցյալ դեր ունեն, առավել ճիշտ՝ նրա մասերն են կազմում և ծաոայում են նրա ստեղծմանը։ Եվ ահա, Հայ Մարդը ինչպես պետք է ապրի իր կյանքը - ամեն ժամ ու ամեն օր, ծննդյան պահից մինչև կյանքի ավարտը - ինչ սննդով ու հագուստով, ինչ աշխատանքով ու վաստակով, ինչ մտքով ու խոսքով, ինչ օրհնանքով ...
  9. Հատված գրքից." Հայոց Նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ"

    Մարդկությունը ճակատագրական ընտրության առջև
    Ամեն երկիր ու ագգ, իր ընթացքը նոր հազարամյակում գնահատելու և ճշգրտելու համար, նախ պետք է ճիշտ գնահատի մարդկության .կյանքի ու զարգացման ներկա փուլը, քանզի ինքը մարդկության մի հատվածն է և կրում է նրա ճանապարհի ու ճակատագրի կնիքը։
    Ներկա մարդկությունը խորը բարոյական, էկոլոգիական, տնտեսական և սոցիալական ճգնաժամի մեջ է, որի ակնհայտ պատճառը կյանքի երկու սկիզբների՝ հոգևորի ու նյութականի հավասարակշռության խախտումն է։ Մարդկության գերակշիռ մասը դավանում է նյութապաշտությանը և օգտապաշտությանը, կեցության մեջ զանց է առնում
    ...