Ես վերցնում եմ մկրատը և համբերատար կտրում վրայիցս բոլոր ոտքերը, ձեռքերը, մատները, ճանկերը, մագիլները, ելուստները, մազիկները, արմատները: Կենդանին պոկվում ու հեռանում է խորքերում: Նա քնած էր: Երբ արթնանում է, տեսնում է, որ մնացել է օվկիանոսի անծայրածիր խորքերում մենակ, անվերջ ձանձրալի և ունայն ջրերում: Նա սկսում է հուսահատ ճիչով կանչել ինձ և զղջում է դառնորեն, որ քնած էր ու չի իմացել ոչինչ: Ինձ համար նա այլևս օտար ու անհեթեթ օրգանիզմ է, որի հանդեպ չեմ զգում ոչինչ: Արյունս մաքուր է և օրեցօր վերարտադրում է դրական լիցքի հզոր պաշար` իր արարիչ ոգով: ...
Թարմացել է 22.04.2011, 14:35 ըստ [ARG:5 UNDEFINED]
դեպքերի-մտքերի շղթան հիշեցրեց , որը Black Orchid ստեղծագործում էր անգլերեն; Why does she write in English? Because probably she reads mostly in English and her thoughts are impacted and nourished by what she reads . But is it that you borrow only means of expression or the very expressible as well? - just in the form of your own conclusions about what you have read ... Probably thinking is better than writing for that reason as well. The other reason is that when you turn your thinking into writing you stop it with pride.
Ես` արդուկած մազերով, արդուկած դեմքով, նստած եմ բազմոցին: Ես թարգել եմ թմրանյութը: (Գրում եմ, որպեսզի չպարպվեմ) Ինքնագնահատման կառչափռթիկները ինձ խեղճացնում են, ինքնագիտակցում` չկա: Կա` հարթ ճզմվածություն: Կա` գիտակցում, որ երջանկությունը ստեղծելու մեջ է: (ստեղծելու համար գիտելիք է պետք: գիտելիքի համար` հարթվել, թողնել միայն մեխանիկական շարժում) Դռներն ու պատուհանները փակելը լուծում չի: Հարկավոր է տունը փոխել: Նոր հող, նոր տուն, նոր բազմոց: Ուզում եմ (-) Ու որ նոր կառչափռթիկներ ...
Թարմացել է 02.06.2008, 08:48 ըստ [ARG:5 UNDEFINED]
Մի անգամ վաղուց մեկը փորձել էր խեղդել զգացմունքը: Մեկը ափին էր կրկին, բայց այլևս չէր փորձում: Մեկն ընդամենը եկել էր այն երեխայի հետևից, որին լքել էին ավելի վաղուց, քան երբ փորձել էր խեղդել զգացմունքը: Երեխան նստած էր ավազներին, ու մեկը տեսավ, որ կենդանի է` գույներ ունի: Մեկ ուրիշը համբուրել էր նրան առավոտյան` սև-սպիտակ: Համբուրել էր նկարը ու հեռացել. չէր հավատացել, որ կենդանի է: Ասել էին` “տես, սա ինքն է”, նա էլ համբուրել էր, անզգացմունք: Իսկ զգացմունքը ներծծվել էր մեկի մենակության մեջ ու այլևս չէր բուրում: Զգացմունքը ...
Թարմացել է 29.05.2008, 10:47 ըստ [ARG:5 UNDEFINED]
Ես գրկում եմ աշխարհի բոլոր ինքնասպաններին (նրանց աչքերից արյուն էր կաթում վիրավորանքի, ուրիշ բան չկար
Թարմացել է 08.03.2008, 03:04 ըստ [ARG:5 UNDEFINED]
Մենք դրախտում ենք: Շուրջս թանձրացել է փափուկ վստահություն: Մեջն ենք: Այն բուրմունքներից կատարյալն է.............................. ...........................Ես պարֆյումեր եմ. hետաքրքրությունը տարածում, ջերմացնում եմ ինչ-որ աստիճանի: -----սաղմնավորվում է սերը: խորհրդավորությունը` փխրուն ծակոտկեն մշուշ, ներքաշում է արբունքը գլխապտույտի: -----սերը ձգտելու է նյութի: կարոտ: կրքի մի քանի վոլտ: -----դառնում է միավոր: գնահատում եմ խելքը, նրա արդյունք միտքը, մտքի արդյունք արտահայտությունը, ձևակերպումը, գործը: -----խարիսխ է գցում գիտակցության մեջ: ...
Թարմացել է 03.06.2008, 05:06 ըստ [ARG:5 UNDEFINED]
Մարդը, որը վաճառում էր երջանկության հորմոններ, սննկացրեց ինձ, և երբ այլևս ոչինչ չունեի, անվճար առաջարկեց համբերության կաթիլներ` մի ամանի մեջ, որի սանդղակը ժամանակն էր: Ընդամենը պետք էր օրը երեք անգամ խմել երկուական կաթիլ, մինչև ժամանակի վերջը: Կաթիլներն արճճի պես ծանր էին և կուլ չէին գնում: Երեքի փոխարեն տասնմեկ անգամ ձեռքս առա սրվակը, բայց այդպես էլ չկարողացա փորձել ենթադրվող անհամությունը, վերջում ջարդուփշուր արի պատին ու հանգստացա: Բայց չէ, չհանգստացա: Էլի գնացի մոտը. Այս անգամ օրորեց գլուխն ու այլևս իմ կողմ չնայեց: Արհամարհանքը քամի թքեց մխացող ...
Թարմացել է 03.06.2008, 05:09 ըստ [ARG:5 UNDEFINED]