Նայել RSS հոսքը

dvgray

Համապատասխանություն

Գնահատել այս գրառումը
Նեդաշնակվել թե՞ ներդաշնակել:
Համապատասխանել թե՞ համապատասխանեցնել;

Էսօր ստացա "ինձ" հասանելի հերթական չափաբաժինս; Քանի դեռ դու փորձում ես "համապատասխանել", քո աչքաթող արված համապատասխան մասերտ մեծ էնտուզիազմով լափում են;

Սխալ է: Երբեք էլ պետք չէ պատեր քանդել, քանի դեռ Էտ պատը ինչ-որ մեկին շատ է պետք: Դա հակահումանիստական է, անկախ նրանից, թե հումանը աստիճանի որ մասուն է գտնվում:

Առաջին անգամ որ եղա Թեհրանում, ապշած էր նրանց նիստ ու կացից, արտաքին և ներքին ձևավորման "անհամապատասխանությունից": Մանկական հիվանդության հերթական նոպան ինձ մղում էր քննադատել, սուր քննադատել ժամանակակից քաղաքը, բնակիչներին... ; Ափշած էի նրանց 3-4 մետրանոց պարիսպներից, որոցով շրջապատում էին իրենց տները: Դրսում մինչև ոտքերի ծայրը փակ մարմին, իսկ ներսում շորտիկներ, և բիկիննիներ: Երկերեսայնությու~~~ն... առաջին ռեակցիաս սա էր:
Հիմա, ունենալով որոշակի կյանքի փորձ, հաճախ են հիշում թեհրանյան պատկերները, փորձելով վերաիմաստավորել տեսածս;
Իսկ միգուցէ իրե՞նք են ճիշտ: Միգուցե իմաստութուն կոչվածը հենց դա՞ է;
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Սամվել-ի ավատար
    Իսկ միգուցէ իրե՞նք են ճիշտ: Միգուցե իմաստութուն կոչվածը հենց դա՞ է;
    Ո՞րն է, ցերեկը չալմայով ու փակ մարմնով իսկ գիշերները գիշերային ակումբներում կիսամե՞րկ ։

    Եթե դա է ապա ես չեմ ընդունում այդ իմաստությունը

Թրեքբեքներ