Ագրեսիա
07.11.2007, 17:25 (1471 Դիտումներ)
Ագրեսիան փոքրամասնության բնական պաշպանական զենքն է: Սա ապացուցման կարիք կարծես թե չունի:
Փոքրամասնություն և մեծամասնություն:
Պայմանական բաժանումներ, որոնց սկսում են դառնալ քաղաքական հաշվարկների հիմանական արգումենտ, երբ ծագում են բնական կամ արհեստական հակասություններ ու լավածություններ;
Հակասությունների միասնությունը և պայքարը...
Եթե նայենք զուտ պայքարի մասով, ապա...
Զուտ քանակական պարզ հաշվարկով եթե որոշենք ով է մեծամասնություն, ով փոքրամասնություն, ապա ռեալությունը այն է, որ հակասությունները երբեք էլ չեն հաջողվում հաղթահարել:
Պատճառը հավանաբար այն է, որ բացի քանակից, շատ կարևոր է նաև որակը, այսինքն` խելքը, մտածելակերպը, տեսական և պրակտիկ պատրաստվածության աստիճանը;
Վերջին հաշվով, պայմանականորեն ասած, որակական ուժի փոքրաթիվ կոնցենտրացիան հանգիստ տապալում է ավելի մեծաքանակին: Սրան հետևում է քանակական մեծամասնության /հերթական անգամ/ իրեն խաբված զգալու, խոշոր պարըություն կրած լինելու դեպրեսիվ վիճակը, հիմանականում միևնույն լոզունգային մեկնաբանություններով /... և ... և այլն/:
Մի մարդ- մի ձայն; Սկզբունք, որին եկել է մարդկությունը երկարատև պրպտումներից հետո: Բայց չէ? որ սա բերում է կոլապսի այն դեպքում , երբ հնարավորություն է ստեղծվում որակ պարունակող տարրերին փոքր ինչ հավաքվել իրար գլխի: Եվ փաստացի, ավելի մեծաքանակը մի քանի ակնթարթում վերածվում է իրական փոքրամասնության ըստ պայքարի, ճակատամարտի արդյունքի:
Պետական-հասարակական դեմոկրատիկ կազմակերպման ձևը լավագույնն է; Սակայն Դեմոկրատիայի հավասարման մեջ սխալ, կամ ավելի ճիշտ կիսատ-պռատ արգումենտի ընտրությունը աղավաղում է ամբողջ մոդելը, և վերջին հաշվով մտցնում այն մտայնությունը, որ դա չաշխատեղ մոդել է, կամ ավելի վատ` խաբություն:
Սա գալիս է մոդելի կիրարկման կիսատ-պռատությունից;
Մարդկությունը անհրաժեշտ է մի քայլ էլ առաջ շարժվի, որովհետև, ըստ իս, հասունացել է դրա ժամանակը; Մեքենան, ըստ մոդելի,նախագծի, առաջին մոտավորությամբ աշխատեցվել է, և հարկ է այն կատարելագործել, և վերացնել արդեն այս, ընթացիկ արագությունների տակ իհայտ եկած թերությունները;
Դրա համար անհրաժեշտ է ձայնի հաշվարկման ավելի բարդացված մեխանիզմ, որտեղ մարդ, գլուխ, շունչ արգումենտին հետ օգտագործվի երկրորդ արգումենտը ` ինտելեկտը, փորձը, կրթական ու հոգեկան ցենզը;
Հսականալի է, որ առաջ է գալիս այս ամենի սուբեկտիվ լինելու և հետևաբար` հետագա գնահատման ընթացքում սուբեկտիվիզմի վախը:
Սակայն այս քայլ կատարելու համար մարդկությունը արդեն ունի բավականին հղկված մեթոդներ ու պատրաստի գործիքներ; Մնում է կամք, այս ամենը կյանքի կոչելու համար:
Արդյունքում` սա կվերացնի այն արհեստականությունը, որ արդյունքում թվացյալ մեծամասնությունը հանդես է բերում անհասկանալի ագրեսիա: Քանի որ սահուն կերպով սուտ, շինծու մեծամասնությունը, հաշվարկների մեջ կդառնա այն, ինչ է իրականում ` այսինքն փոքրամասնություն: Իսկ այսօրվա հայտարարված փոքրամասնությունը` մեծամասնություն:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:





Email բլոգի գրառում
