Նայել RSS հոսքը

dvgray

Բաժանում

Գնահատել այս գրառումը
Մեծն մաթեմաթիկոսը ուղիղ գծի վրա դրեց կետ, և այն անվանեց զրո: Դրանից աջ տեղաբաշխեց դրական թվերը ըստ մինչ այդ հայտնի հերթականության , իսկ ձախ` բացասականը:

1990-ականներին Հայաստանը իրեն սպառած ու սնանկությունը ապացուցած պետական կապիտալից անցում կատարեց դեպի բնականը` մասնավորը: Հասարակության որակյալ մասը ժողովուրդին, որը հանդիսանում էր այդ կապիտալի անվանական, բայց ֆիկտիվ տերը, համոզեցին դա անել Ղարաբաղյան շարժման գաղափարի տակ: Այսինքն այն արժեքային համակարգը, որի միջոցով Հայաստանում կատարվեց առաջին բուրժուական հեղափոխությունը, չէր համապատասխանում իրական գործառույթներին: Սակայն կար գաղափարը, աշխատող գաղափարը և սա էր էականը:
Կատարվեց հասարակության որակյալ մասի այդքան երազած անցումը` պետական տոտալ կապիտալից դեպի մասնավոր; /Սրա անալոգը պատմության մեջ փնտրել չենք կարող; /
Շատ արագ /մի 10-15 տարում/ ազգաբնակչության մի փոքր տոկոսը- ճարպկորեն, համոզելով, խաբելով թե ոնց / դա կոնկրետ այստեղ կարևոև չէ/ իր ձեռքում կենտրոնացրեց նախկին պետական կապիտալի մեծագույն չափաբաժինը : Մնացածները դարձան բնականորեն` աղքատներ: Գոյացան կապիտալի առումով երկու բևեռները: Օգտվելով իր այսօր արդեն ստարտային լավագույն պայմաններից, խոշոր կապիտալը շարունակելու է խլել աղքատների ձեռքում գտնվող ընդհանուր համախառն կապիտալից ինչ որ աչքին կզարկի: /համոզվելու համար, օրինակ այցելեք մաքսատում, և կտեսնեք թե ինչպես է մի ցնցոտիավոր տատիկ մաքսեր մուծում իր թոռնիկին ուղարկված երկու երեք շորի համար/ ;
Սա բնական է: Բնական է, որ այդ մի պայմանական 5 տոկոսը գնալով ավելի ու ավելի է փակելու մնացած 95 տոկոսի օդի ծորանները:

Սակայն մինչև երբ?:
Մինչև` կամ մի կործանարար նոր տուր ու դմփոց, կամ էլ ... իրական միջին խավի առաջացում:

Միջին խավ: Այսինքն խավ, որը կապիտալի իմաստով միջին դիրքեր է գրավում հարուստների և աղքատների միջև: Այսինքն թվաբանական սանդղակի զրո: Կետ, որից այն կողմ մինուս է, մյուս կողմ պլյուս: Սանդղակի առավել ճշգրիտ հետագա բաժանումներ առայժմ չկատարենք, որովհետև դա շատ կբարդացնի խնդիրը և առայժմ մեր հասարակության /համայնքի/ խելքի բանը չի :

Սակայն կա մի լուրջ հակասություն միջին խավի /զրոի/ առաջացման ճանապարհին: Դա այն է, որ հարուստ խավը ունի բնական մղում ձեռք քցելու, հավաքելու էն ամենը, ինչ վատ է դրված, վատ է պահվում: Սա էլ բնական է, քանի որ միջին խավի համապատասխան կապիտալ գոյացնող ամեն մի տարր չափազանց թույլ է այն պահելու համար ի հանդիման խոշոր կապիտալի, որը մագնիսի պես ձգելու է կապիտալը բոլոր հնարավոր և անհնար թվացող, բարոյական կամ անբարոյական համարվող մեթոդներով:

Կապիտալը /փողը, անշարժ ու շարժական գույքը/, ինքստ ինքյա, չի կարող լինել երկարատև /կյանքի/ մոտիվացիա ոչ մի նորմալ /ի նկատի ունեմ ոչ հոգեկան հիվանդ/ մարդու համար: Մոտիվացիան` հասարակական համընդանուր համակարգի չափորոշիչներով արժեքից առավելագույնս ունենալն է, տիրապետելը, տնօրինելը /ԱՄՆ-ու այդպիսիք են "դեմոկրատիան ու ազատությունը", անգլիայում "պահպանողականութունը", ռուսաստանում "համաշխարհային միսիա ունեցող ազգ լինելը ու իմպերիան" և այլն/:

Քանի դեռ նոր կազմավորվող ֆորմացիայի անցումային փուլերն են, և չկա միջին խավ, որը պետք է լիներ արժեքային համակարգի սկզբունքների թելադրողը, պահողը և զարգացնողը, հարուստ մասը ինքն իր համար մոգոնում է այսվարկյանային ինչ-որ արժեքային համակարգեր և իր կապիտալի միջոցով հասնում նրան, որ ինքը դրանից ունենա ամենաշատը կամ իրեն կապիտալին համապատասխանը; /հիշում ենք ` մերսեդեսը որպես արժեք, ջիպը որպես արժեք, ... էլիտար շենքերը, հողերը, հյուրանոցները ... որպես արժեքային համակարգ հայտարարելը և այլն այս ոգով/: Այդ համակարգերը փոփոխվում է քամու ուղղութունը փոխվելուց էլ ավելի արագ;
Ըստ ամենայնի հարուս մասը ինքն էլ է զզվել այդ փոփոխականությունից, բայց ուրիշ լուծումներ չի տեսնում: Դա էլ է բնական, որովհետև հասարակությունը վերջնականապես իր ոչ մի արժեքային համակարգը չի ընդունում /մեկը գովում է էլիտար շենքը, հազարավորները հայհոյում են, քանի որ դա իրենց հետ անմիջական ոչ մի առնչություն չունի, որը սակայն կլիներ, եթե դա գոյացներ միջին խավի "պատվերով"/ :

Սա էլ է բնական: Քանի դեռ չկա այդ միջին կոչվող խավը` հասարակության գաղափարական հիմքը, ծանրության կենտրոնը /զրոն` այս իմաստով/:
Երբ կլինի այդ ծանրակշիռ մասը հասարակության, խավը , կլինեն և այդ գաղափարը, արժեքային համակարգը, որի շուրջը կհամախմբվի ամբողջ հասարակությունը; Սակայն առանց գաղափար, արժեքային համակարգի, չի կարող ձևավորվել, ամրանալ, գոյություն ունենալ այդ միջին խավը; Այսինքն միջին խավի, և գաղափարի, արժեքային համակարգի առաջացումը պետք է դիտարկել որպես զուգահեռ, փոխկապակցված պրոցես;

Այժմ:
Ինչպես անել, որ հարուստ խավը չխլի սաղմնավորվող, ձևավորվող միջին խավի նախնական կապիտալը:
Դրա համար, կոնկրետ մեր դեպքում, պետք է գործել կայծակնային արագությամբ, օգտագործել հարուստ խավի բթացնման /ռելակսի/ մեջ լինելու ինչ որ ակնթարթ /ինչպես արվեց վերը նկարագրած 1990-ականներին պետությից խլելու դեպքում/, և խլել /կարևոև չէ ոնց - համոզելով, "խաբելով" բայց կարևոր է, որ ոչ բիրտ ուժով/ հարուստներից որոշակի փոքր, բայց միջին խավի ձևավորման համար անհրաժեշտ կապիտալի չափաքանակ, դրան զուգահեռ ներմուծելով արդեն ձեռքի տակ պատրաստ ունեցած արժեքային համակարգը:
Դրանից հետո, հարուստներն մեծ երջանկությամբ կենթարկվեն այդ պատրաստի արժեքային համակարգին /մի պայմանով, որի մասին հետո կասեմ/ , և կվայելեն իրենց կապիտալի ընձեռնած հնարավորությունը` ունենալ համընդանուր ճանաչված արժեքային համակարգից իրենց հասանելիքը և գնահատվել հասարակության կողմից որպես էտ արժեքների սեփականատերեր: /նայիր օրինակ Մանթաշովին/;
Որն? է այդ պայմանը: Դա նա է, որ ամենահարուստը պետք է հնարավորություն ունենալ էտ արժեքից "գնել", ունենալ անենաշատը; Այդ պետքում նա հակամարտող կողմից կվերածվի պարտնյորի /սակայն չմոռանանք ` միայն այն ժամանակ, երբ "խաբեությամբ" կամ "համոզելով" նրանցից միջին խավի համար նախնական որոշակի կապիտալ արդեն խլված կլինի/:
Դա անհրաժեշտ պայմանն է երկրորդ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաջող անցկացման և այդքան երկար սպասված միջին խավի ձևավորման համար: /կարելի է սա ասոցիացնել Լևոնի Տեր-Պետրոսյանի վերադարձի, և ըստ իմ կարդացած նյութերի նրա /մակերեսայնորեն հայտարարած/ միսիայի հետ :/

Սակայն այստեղ բաց է մնում թերևս ամենակարևոր և հեռանկարային առումով ամենաորոշիչը` որն է լինելու այդ իդեա ֆիկսը, այդ գաղափարը, այդ արժեքը որը լինելու է միջին խավի և հետևաբար ամբողջ հասարակության իդեա-ֆիկսը;
Սրա մասին ես ունեմ իմ պատկեևացումները, որը կհայտնեմ քիչ ավելի ուշ:
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

Թրեքբեքներ