Նայել RSS հոսքը

Առողջագետ

Էլի մեկ հերոս...

Գնահատել այս գրառումը
Ինչպես տեսնում եք, զոհերն անհամեմատ ավելի շատ են, քան հերոսները... Սակայն երեկ նորից շփվեցի սովորական ստանդարտ ճանապարհը մերժած երիտասարդ կնոջ հետ, և որոշեցի հիշեցնել ձեզ, որ հերոսներ կան: Ամբողջ շրջապատը կանգնել համոզում է, որ գնա վիրահատության, թեկուզ բոլորը գիտեն, որ այդ ճանապարհը դեռևս ոչ մեկին չի փրկել: Վերջերս տխուր ավարտ ունեցավ ինձ լավ հայտնի ևս մեկ կյանք, չնայած այն հանգամանքին, որ կարծես թե ամեն ինչ ճիշտ էր արված. վաղ ախտորոշում, չուշացած վիրահատություն, ժամանակին ստացած ճառագայթում և քիմիա, չխնայած միջոցներ, "կուրսեր" Մոսկվայում և հեռավոր Եվրոպական երկրում...: Ցավոք սրտի, վերջին տարիներին անչափ առիթներ ունեցա շփվելու թե այս հիվանդների, թե նրանց բուժման պաշտոնական և ոչ-պաշտոնական համակարգերի հետ: Սովորական ճանապարհով գնալու դեպքում ճիշտն ասած, առանձնապես "խեր", բացի ձգձգվող տառապանքից, չեմ տեսել: Երբեմն հաջողություններ եմ արձանագրել հիվանդությանը ոչ ասած և սեփական այլընտրանքը փնտրող հերոսների մոտ: Վերջին տարիների ուսումնասիրություններս հաստատում են, որ ծագումնաբանությունը նույնիսկ ավելի բարդ է, քան ընդունված է ժամանակակից բժշկության կողմից, գուցե և բոլորովին այլ...:
Սակայն, տեսեք, թե ինչ է գրում հնագույն ճապոնական "Մակրոբիոտիկայի" ժամանակակից "հիմնադիր" Ժորժ Օզավան."Քաղցկեղը- գերագույն աստիճանի ին-հիվանդություն է և չկա այն բուժելուց ավելի հեշտ բան, ինչպես և այլ հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է վերադառնալ սննդի ամենաբնական եղանակին, համար յոթ սննդակարգին": Մի շտապեք կասկածներ հայտնել, գուցե փորձողները շատ չեն, բայց Օզավան էլ պատահական բաներ չի ասում, ես նրա համակարգը հաճախ եմ կիրառել բուժական նպատակներով. արդյունքը հրաշալի է եղել, կան նաև բազմաթիվ գրական աղբյուրներ...

Մեկնաբանություն

  1. Փորփրուկ-ի ավատար
    Ճիշտն ասած՝ չհասկացա, թե այստեղ ով էր հերոսը... Կարծես թե խոսվեց միայն քաղցկեղը չհաղթահարած ու մահացած մարդու մասին... Անհամբեր սպասում էի հիվանդություն հաղթահարած ու ապաքինված հերոսի հայտնվելուն, բայց այդպես էլ չհայտնվեց... Կարծես գրառումը կիսատ լիներ...
  2. Black Orchid-ի ավատար
    Հերոսն այն կինն էր, որ չէր ուզում ու չէր գնում վիրահատության` անկախ հարազատների ու շրջապատի մարդկանց հորդորներից:
    Ինձ էլ են անչափ ուրախացնում նմանատիպ լուրերը. իսկապես հրաշալի է, երբ մարդ գիտակցում է, որ ամեն ինչ իր ձեռքերում է ու սեփական կյանքն` առավել ևս:
  3. Առողջագետ-ի ավատար
    Գուցե մի-քիչ անհասկանալի ստացվեց: Ես համենայն դեպս ուզում էի պատմել մի երիտասարդ կնոջ մասին, որը արդեն երեք ամիս է, որ ունի կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում և շուրջը`բնականաբար վախ ու շտապ վիրահատության բժշկական պարտադրանք: Սակայն կինը րնտրել է այլ ճանապարհ` ամեն ինչ անել այդպիսի զարգացումներից խուսափելու համար: Նա կիրառում է այն ամենը, ինչ այս պարագայում ընդունված է կիրառել այլընտրանքային բժշկության մեջ. մաքրման բնական եղանակներ, օմելայի ներարկումներ, հոմեոպատիկ /հիմնականում`անտրոպոսոֆիկ բժշկության/ պատրաստուկներ և այլն...: Կարելի է ասել, և մասնագետները, հատկապես, կասեն, որ դա արդյունավետ չէ, ժամանակ է կորցնում հիվանդը, ուշ կլինի և այլն...: Դրան հակադրվելու միտումով գրառման մեջ բերեցի իմացածս վերջին հիվանդի դեպքը, որը, հազարավորների նման, չէր ուշացել,և չնայած այդ հանգամանքին, ամեն ինչ շատ տխուր ավարտ ունեցավ: Գրառումիս իմաստը այն է, որ այդ հիվանդությունների ժամանակ առաջարկվող "բուժման" ուղին տառապալից ու անարդյունավետ է, և դա գիտեն բոլորը, այդ թվում և բուժող բժիշկները: Սակայն վիրահատություն-ճառագայթում-քիմիա բուժական "տրիադան" այնպես քարացած, կարծրացած պահպանվում է, ասես, մի արդյունավետ միջոց լինի: Այլընտրանքային ուղղությունները չեն հետազոտվում, գիտական վերլուծությունների չեն ենթարկվում, չեն փնտրվում... Ահա թե ինչու առանձին սթափ հիվանդներ չեն ընտրում այդ ակնհայտորեն տխուր ուղին, իսկ մյուս ուղիներն էլլ, ինչպես ասացի, հետազոտված ու ապահով չեն:
    Իմ հերոսուհու բուժման գործընթացը դեռևս ավարտված չէ, որոշ ժամանակ անց պատրաստվում ենք կրկնել հետազոտությունը, սպասում ենք արդյունքներին: Շատ մեծ հույսեր ունեմ, որ նախադեպ կստեղծվի և առանձին հիվանդներին, որոնք կընտրեն այս ճանապարհը, որպես օրինակ կկարողանանք ցույց տալ այս խիզախ կնոջ դեպքը, որը չընկճվեց, չկորցրեց աշխատանքի գնալու, մարդկանց հետ շփվելու, լիարժեք կյանքով ապրելու և այդպես, ոգու ուժով ու բնական եղանակների միջոցով հասավ հաջողության:

Թրեքբեքներ