Նայել RSS հոսքը

dvgray

Հավասարակշռում

Գնահատել այս գրառումը
Միջնադարում կրոնների իրենց հավասարակշիռ վիճակից դուրս գալը ու հետագա քրիստոնյա-մուսուլման հակամարտությունը բերեց եկեղեցու կշռի կտրուկ անկմանը պետական կառավարման սխեմայում: Թուլանալով և ֆինանսապես քամվելով, եկեղեցին պարտվեց իշխանության միակ մնացած թևին `աշխարհիկին: Զրկվելով ֆինանսների հարկային հոսքերից, եկեղեցին դարձավ մեկուսացված ու անպաշտպան: Աշխարհիկ իշխանությունը մնաց անհակակշիռ: Հետագա հարյուրամյակները կարելի է պայմանականորեն անվանել այդ հակակշռի փնտրտուքի դարաշրջաններ:
Ինչ մարդկային մտքի թռիչքներ ասես, որ չփորձարկվեց, օգտվելով եկեղեցու տեղի թափուր լինելուց և մենակ մնացած իշխանական բուրգի ակնթարթային անկառավարելի ու թույլ վիճակից;
Գերմանական հզոր մտքի դպրոցի ու ռուսական պետության աննախադեպ ուժեղանալը ու նարոդնիկության ծանր հարվածները վերջնականապես սասանեցին եկեղեցուն ու "որակազրկեցին" հիմնովին, զրկելով նան ֆինանսական հոսքերից` հետևաբար պրոցեսների վրա ներազդելու մեխանիզմներից:
...
Այդ անկառավարելի միջավայրում միայն սովետի ու հիտլերյան գերմանիայի պես հրեշների ի հայտ գալու համար մարդկությունը ինչպիսի թանկ վճար վճարեց...

Մինչ այժմ ոչ մեկն էլ չի կարողանում առաջարկել և գործարկել գործադիր իշխանությանը ռեալ, համապատասխան, հակակշիռ: Գործադիրի կուռ, բրգաձև կառույցին կարելի է հակակշռել միայն մի այլ կուռ, բուրգաձև կառույց /որն էր հազարավոր տարիներ ` կղերականությունը, եկեղեցին/;

Բնական, դարերով փորձված ու իր կենսունակությունը բազմիցս անգամներ ապացուցած միակ հակակշիռը` դա եկեղեցին է:
Մուսուլմական եկեղեցին մահացու վերքեր չստացավ, զերծ մնալով քրիստոնյաների կամ այլ կրոնների դեմ "խաչակրաց" արշավանքներից; Եվ արդյունքը տեսանելի է մուսուլմանական աշխարի երկրներում: Մուսուլմանական պետությունները հիմնականում հավասարակշռված են; Այս առումով ողջունելի է Թուրքիայում վերջին զարգացումները և ձգտումը վերադառնալ հավասարակշիռ վիճակի:
Սակայն լինում են և հակառակ դեպքեր: Օրինակ` Իրանի դեպքում, երբ եկեղեցին որոշեց ջնջել աշխարհիկին, բերեց նույնանման արդյունքի: Կարծես թե Իրանում սա լավ են հասկանում, և եկեղեցականներին քիչ-քիչ "հրում" են իրանց հատկացված տեղը:

Իսկ գլոբալով, քանի դեռ եկեղեցին չի կարողանում մեխանզմներ ստեղծել խուսափելու համար "կրոնական արշավանքներից", վիճակը այսպիսին էլ կմնա: Ուրիշ ոչ մի հակակշիռ էլ ստեղծել հնարավոր չի լինի գործադիրի բուրգին /կամ "լոմի"/ ի հակակշիռ: Մանցած լուծումները ուշ թե շուտ բերում են, և ապագայում էլ բերելու են անկառավարելի քաոսի;

Իսկ մեր Հայ Առաքելականը կարծես քամու հոսանքին տրվելով, շարունակում է այդ կործանարար ուղին, նոր "խաչակրաց" արշավանք հայտարարելով, այս անդամ աղանդավորների դեմ: "Քամու" վրա թուր ճոճելը ոչ մի լավ բանի չի բերել ու չի բերի նաև ապագայում:
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

Թրեքբեքներ