Հատված գրքից." Հայոց Նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ"
11.11.2007, 00:27 (962 Դիտումներ)
Մարդկությունը ճակատագրական ընտրության առջև
Ամեն երկիր ու ագգ, իր ընթացքը նոր հազարամյակում գնահատելու և ճշգրտելու համար, նախ պետք է ճիշտ գնահատի մարդկության .կյանքի ու զարգացման ներկա փուլը, քանզի ինքը մարդկության մի հատվածն է և կրում է նրա ճանապարհի ու ճակատագրի կնիքը։
Ներկա մարդկությունը խորը բարոյական, էկոլոգիական, տնտեսական և սոցիալական ճգնաժամի մեջ է, որի ակնհայտ պատճառը կյանքի երկու սկիզբների՝ հոգևորի ու նյութականի հավասարակշռության խախտումն է։ Մարդկության գերակշիռ մասը դավանում է նյութապաշտությանը և օգտապաշտությանը, կեցության մեջ զանց է առնում ոգու օրենքները ե բարոյական սկբզբունքները, կտրվել Է Տիեզերքը ստեղծող արարչական Ուժից՝ Վերին Ակունքից։ Սահմաններ չճանաչող իր նյութական նկրտումները բավարարելու համար նա իր կամքը հակադրել Է Վերին Կամքին, խախտել Է մոլորակի գոյության ներդաշնակությունը, դուռ է բացել քաոսի ու քայքայման ուժերի առջև։ Մոլորակը հիվանդ է, մարդկությունը տառապում Է բազմաթիվ ախտերով, համապարփակ աղետը մոտենում է։
Եվ ահա, մարդկությունը կանգնած Է ճակատագրական ընտրության առջև, ընտրել Լույսը և ճշմարտությունը, ձգտել ճանաչել նրանց Ակունքը, նորոգել գիտակցությունը ու կեցությունը և փրկել մոլորակը վերահաս կործանումից, թե շարունակել ներկա րնթացքը և հանձնվել քաոսի տարերքին։
Ներկա մարդկությունը ղեկավարող հզոր և հարուստ երկրները, միջազգային կազմակերպությունները կարծես գիտակցում են վտանգի չափերը և Ռիո-դե-ժանեյրոյի 1992 թ. վեհաժողովում ընդունեցին աղետը կանխելու քայլերի անհրաժեշտությունը։ Սակայն դրան միտված՝ Մարդկային կայուն զարգացման հայեցակարգի փաստաթղթերը խնդիրը չեն հստակեցնում` նորոգել մարդկության կյանքը, փոխել նրա ապրելակերպը, իրապես խնայել մոլորակը, ներդաշնակել հոգևորն ու նյութականը, դուրս գալ վերածնության իրական ճանապարհ։
Ճանաչողության մտածողական միջոցները թույլ չեն տալիս մարդկությանը ճանաչել ճշմարտությունը և վերափոխել աշ֊խարհը, քանզի անհրաժեշտ է ոգու տեսողության և ոգու ճանաչողության վերագտնում։ Ճանաչողության այդ ճանապարհը կբերի աշխարհրնկալման այնպիսի շրջադարձի, որ մարդկությունը իր հայացքը կուղղի դեպի Վերին Ակունքը, կճանաչի Վերին կառավարչության գոյությունը, կսկսի իրական համագործակցաթյուն նրա հետ, ինչը դուռ կբացի մոլորակի փրկության համար։ Եթե այդ շրջադարձը ուշանա, ապա մարդկությունը ստիպված կլինի առավել մեծ կորուստների ու ահեղ ցնցումների գնով հասնել շրջադարձի անխուսափելի հանգրվանին։
Հնչել է ընտրության ժամը. Մարդկությունը կարող է պոռթկումով արթնանալ նյութապաշտության թմբիրից, տեսնել Տիեզերքից բխող անեզրական Լույսը և բռնել Նոր Մարդկություն դառնալու ճանապարհը։ Այն ազգերը, որոնք կճանաչեն իրենց առաքելությունը, կկարողանան մասնակցել արթնացման այս գործին՝ նրանք իրենց հայրենիքներում կարող են նոր կյանք և Նոր Երկիր ստեղծել:
Հայ ազգի առաքելությունը
Հայ ազգը այսօր ներկայանում է իր ապրելակերպի ու մշակույթի հազարամյա օրրանների մեծ մասը կորցրած, այդ օրրան-հողի մեկ-տասներորդ մասը միայն պահպանած աշխարհասփյուռ մի հավաքականություն, որի գոյատևման կռվաններն են մշակույթը և պետականությանը։ Այս պահին, երբ մարդկությունը կանգնած է ահեղ ընտրության առջև, հայ ազգը և նրա պետականությունը ևս պետք է անեն իրենց ճիշտ ընտրությունը Լույսի ու խավարի միջև, որը միակ ճանապարհն է ազգային իղձերի իրականացման։ ճիշտ ընտրությամբ ազգի կյանքը կներթափանցվի իրական հավատով ու մշակույթով, որոնց հիմքի վրա կհաստատվի նոր պետականության շենքը։ Սակայն, հայոց ընտրությունը այժմ կրկնակի դժվարացած է, քանզի նրա տեսողությունը խոցված է, նա տառապում Է կրկնակի կուրությամբ։ Նախ, նա կուրացած Է այնպես, ինչպես ամբողջ ներկա մարդկությունը, որը չի տեսնում ու ճանաչում Տիեզերքի աշխատանքը, Նրա Վերին Կառավարչությունը։ Կուրության մյուս պատճառը միջազգային հանրությունն է, որը ուսուցչություն Է անում նյութով աղքատներին՝ պարտադրելով նրանց ներկա քաղաքակրթության սպառված արժեքները։ Հայ պետականությունը և հայ մտավորականությունը գրեթե ամբողջովին են֊թարկվել են միջազգային հանրության անսխալականության պատրանքին և մի դատապարտված կենսաձևի պատճենահանման ընթացք են որդեգրել։ Սակայն, որքան դժվարանում Է ուղին ու անելանելի Է թվում ելքը՝ ազգի հավաքական ոգին ձգտում Է փրկության և ուղղվում դեպի Հույսի Աղբյուրը, որպեսզի վերականգնի ու նորոգի փրկչական կապը, ստանա գոյատևման Պլանը։
Հայ ազգի առաքելությունն Է՝ ճանաչել այդ Պլանը, հանձնվել նրա կենսատու հոսանքին, երկրաստեղծ աշխատանքի մեջ - սկսած կենցաղից մինչև պետականության կառուցումը՝ գործել նրա կամքի համաձայն, ներդաշնակվել Տիեզերքի ու Բնութ֊յան հետ և դառնալ նոր, վերածնվող մարդկության առաջատար մասերից մեկը:
Հայոց նոր պետականության (ՀՆՊ) նպատակը
ՀՆՊ նպատակը քննարկելուց առաջ պետք Է կանգ առնել ազգի Էության և դերի վրա, որի գոյության սպասարկուն Է պետականությունը։ Ազգը ստեղծվում Է Վերին Պլանի համաձայն՝ մարդկության զարգացման մեջ որոշակի առաքելություն կատարելու, նրա ընդհանուր մշակույթը հարստացնելու, Մարդու համար մի ուրույն, անկրկնելի Հայրենիք ստեղծելու համար։ Ամեն Ազգ ու նրա կերտած Հայրենիքը Մարդու համար ստեղծում են հոգեկան-ֆիզիկական կյանքի այնպիսի միջավայր, որը նպաստում է նրա ներդաշնակ զարգացմանը ե առաջընթացին։ Եթե Ազգն ու Հայրենիքը կատարում են այս խնդիրը, ապա նրանք մշտական նորոգչական կապի մեջ են լինում Վերին Պլանի հետ, ստանում են նրա աջակցությունը և գոյատևում։ Իսկ եթե Ազգն ու Հայրենիքը շեղվում են ուղուց, նրանց ստեղծած կյանքը չի նպաստում Մարդու հոգեկան-ֆիզիկական զարգացմանը, Մարդուն կտրում Է իր Էությունից և Վերին Ակունքից, ապա նրանք վերին որոշումով թողնում են պատմության ասպարեզը։
Եվ ահա, եթե Ազգի ու Հայրենիքի գոյության հիմնական պայմանը մշտական կապն Է Վերին Ակունքի հետ՝ պետք Է ճշտել այդ կապի միջոցները և դրանց պահպանման խնդրում պետականության դերը։ Ազգի և Վերին Ակունքի կապը ապահովվում է երեք ճանապարհով՝ ազգային մշակույթի մշտական պաշտամունքի, ազգի մշտական ու արդար աշխատանքի և մշտական համազգային աղոթքի միջոցով։ Վերջինը՝ համազգային աղոթքը, ազգի գոյության կերպն է մշակույթի ու աշխատանքի մեջ, բայց պատմության ահեղ պահերին կարող է առանձնանալ, ահագնանալ և ուղիղ կապ ստեղծելով առ Վերինը՝ ճակատագիր կերտող դեր ստանձնել։
Պետականությունը չունի այլ խնդիր, քան նպաստել կապի այս երեք միջոցների ստեղծմանը։ Այդ դեպքում նա ծառայում է Վերին Պլանի իրականացմանը և գոյատևման իրավունք Է ստանում։ Հակառակ դեպքում՝ եթե պետականությունը ազգին կտրում Է իր մշակույթից, խեղում Է նրա գոյության աշխատանքային միջավայրը, նրա բերկրալի հավատն ու աղոթքը, դրանով խզում է ազգի կապը Վերին Ակունքի հետ և բռնում ինքնաոչնչացման ուղին։
20-րդ դարում մարդկության ստեղծած տեխնածին քաղաքակրթությունը քայքայել Է մշակույթի բազմահազարամյա հիմքերը ե օրրանները, նյութապաշտական վազքի մեջ ազգերը թողնում են իրենց մշակութային պատվարները, հեռանում իրենց էությունից և դրանով իսկ՝ Վերին Ակունքի կենարար ազդակներից։ Մոլորակի պետականությունները, նրանց միավորող միջազգային կազմակերպությունները դեռևս հեռու են Վերին Ակունքի կենսական դերի և Նրա Կամքի հետ համընթաց գնալու անհրաժեշտության գիտակցումից։ Դա հնարավոր կլինի, եթե պետականության էության մեջ հեղաշրջում կատարվի, եթե նա իր խնդիրը համարի ազգի ու Վերին Ակունքի միջև կապի ստեղծումը և դրա ամենօրյա խնամքը։
Այսպիսով, դրվում Է նոր էություն և նպատակ ունեցող պետականության ստեղծման խնդիրը։ Այդ պետականությունը, ինչպես ամենայն ինչ, կարող Է ստեղծվել միայն Վերին Կամքով։ Իսկ մարդկանց խնդիրն Է՝ ճանաչել այղ կամքից բխող Պլանը, կատարել Պլանի նախանշումները և չխանգարել իրականացմանը։
Ինչպիսին կարող է լինել ներկա հայոց պետականության ընթացքը այս ճակատագրական ժամին, կարո՞ղ Է նա ինքնանորոգվել ու նոր պետականության հիմքը դառնալ։ Եթե պետականության կրողները իրենց ուսուցիչ ընտրեն մոլորակի վրա գործող հզոր նյութական ուժերը (պետություններ, դաշինքներ, բանկեր,աշխարհաքաղաքական շահեր) և իրենց քաղաքականությունը և վարքը բխեցնեն նրանց թելադրանքներից, ապա հայոց պետականությունը կդառնա նրանց կցորդը և չի ծառայի ազգի առաջընթացին։ Այդ դեպքում պետականության կրողները կառաջնորդվեն փառասիրության, անձնապաշտության և ընչաքաղցության շարժառիթներով և սեփական ազգը խոնարհեցնելու համար կընտրեն միակ անվրեպ ճանապարհը - ազգը կտրել սեփական մշակույթից և այդ միջոցով՝ նաև Վերին Ակունքից։ Պետականությունը հետևողականությամբ ու գիտակցորեն երկրից կվտարի ազգային ապրելակերպը կրող տարրերը - երգը, պարը, բանարվեստը, կենցաղը, կիրառական արվեստները և վերջապես՝ հավատը, երկրի դռները կբացի հոգին անապատացնող հակամշակույթի առջև, աղանդների առջև, միաժամանակ հայ մարդուց կխլի նրա Էությանը համահունչ արդար աշխատանքները, ազգը կդառնա ձեռնածու ու հուսահատ ամբոխ և ամբողջապես կենթարկվի պետականության և օտարի ողորմածությանը։
Իսկ եթե պետականության կրողները իրենց ուսուցիչ ընտրեն սեփական ազգի ոգին, ազգային մշակույթի նկատմամբ մշտական պաշտամունքով կապվեն Վերին Ակունքին, ընկալեն ազգի առաքելությանը և մարդկության առաքելությանը, սկսեն ճանաչել Վերին օրենքները և գիտակցեն ամենօրյա ազգային կյանքում ղրանց պահպանման անհրաժեշտությունը, ապա իրենք Էլ կգնան ինքնամաքրման ճանապարհով և փրկության դուռ կբացեն և՛ իրենց, և՛ Ազգի ու Հայրենիքի համար։ Այսպիսի զարգացման դեպքում ներկա պետականությունը կարող Է ստեղծել պայմաններ, որպեսզի ազգը թափ տա հուսահատությունը, գոտեպնդվի և կարողանա ճիշտ ընտրությամբ Հայոց նոր պետականություն ստեղծել։ Ներկա պետականության դերը հայոց ապագայի կերտման մեջ բացառիկ Է դառնում։
Հայոց նոր պետականությունը Տիեզերքի բարոյական օրենքների և ազգային մշակույթի հիմքի վրա երկիրը կտանի կյանքի բոլոր ասպարեզների նորոգման ճանապարհով։ Այդ ասպարեզներից առաջինը ապրելակերպն Է։
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում