Նայել RSS հոսքը

Առողջագետ

Ինչու ենք վատ ապրում կամ...

Գնահատել այս գրառումը
Այսօր դեռ անունները չտանք,
Սակայն ասելիքը ասենք..
Եվ այսպես տարիներ առաջ պարզեցինք ինքներս մեզ համար, որ "դժբախտություն" ենք ունեցել լուրջ կրթական արժեք ստեղծելու և ամբողջ սրտով ցանկացանք այն մեր Հայրենիքին, մեր նորանկախ պետականությանը "նվիրել", որպեսզի դառնա մեր երկրի, նրա մանուկների, նրա ժողովրդի սեփականությունը: Եվ ահա այս բարձր մտորումներով սկսեցինք թակել հայրենի իշխանությունների` կրթության նախարարության չինովնիկների դռները: Վեց թե յոթ նախարարներ եղան այդ տարիների ընթացքում, շատ գնացինք-շատ խոսեցինք, շատ տվեցինք-առանք` մի կենդանի մարդ, մի հասկացող հայացք, չեմ ասում մի դրվատական խոսք կամ ժպիտ չտեսանք: Մեղքերս ինչ էր, երկար ժամանակ չէինք հասկանում: Եթե երկու բժիշկ, գիտությունների թեկնածուներ, որ կարող էինք ստանդարտ ճանապարհով գնալ, դոկտոր դառնալ, գոռոզև անհասանելի դեմքարով կաբինետներում նստել, հիվանդների հերթը դրսում սպասեցնել, նրանց հետ հազիվ խոսել, խոսք թրջել... բայց ճակատագրի բերումով և գիտակից որոշումով մի ծայրամասի մանկապարտեզում նստել և կանխարգելիչ բժշկության կրթական ծրագրեր էինք ստեղծում, առողջ ապրելակերպի կրթության և բժշկության գիտական հիմքերը դնում,ահա այս գործի առումով էլ ամենայն մերժման ու մեր սիրելի իշխանությունների կողմից տառապանքի արժանացանք: Մի օր էլ հայտվեցինք մի "բարձր" կաբինետում, որի տիրուհուն հիշում եմ, որպես կրթության անկիրթ փոխնախարար : Այդ օրը երանի տվեցինք եվրոպացիներին և ամերիկացիներին, որոնք գոնե իրենց իրական զգացմունքները թաքցնել և ժպտալ գիտեն: Սակայն վերոհիշյալ "պաշտոնյան" դեռ անկեղծ հայ էր, և չէր էլ հոգ տանում իր թողած տպավորության մասին: Չարակամ վերաբերմունքն էլ, որքան հասկացանք, պայմանավորոած էր մեր "անամնեզով"...: Հնչեցին սովորական մեղադրանքները. ինչու ենք այդ գործը անում, ում պատվերով, քանի-որ ոչ մի միջակության գլխում չի տեղավորվում առանց Միջազգային որևէ կազմակերպության պատվերի և առատ ֆինանսավորման որևէ գործ անելու գաղափաևը:
Ահա այսպես, մի բուռ հանդիմանություններ և մի բուռ էլ "ամոթանք" կերած դուրս եկանք այդ, ինչպես իմ փոքրիկը կասեր, չբարձր կաբինետից և ինքներս մեզ ասեցինք. ողբամ զքեզ, հայոց աշխարհ, քանզի կրթության պաշտոնյադ անկիրթ է: Ահա այս պաշտոնյան իր բաժինը, իր մեղքը ունի մեր այսօրվա սերնդի անկատարության, անգրագիտության, տգիտության մեջ: Եթե այն օրը իր բարձրության վրա լիներ, գոնե փորձեր հասկանալ, ինչ էինք բերել, իր գործին լիներ, էլ չեմ ասում աջակցեր... այսօր մի բան այս երկրում ուրիշ կլիներ:

Մեկնաբանություն

Թրեքբեքներ