Հատվածներ "Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ" գրքից (շարուն.)
13.11.2007, 12:30 (1443 Դիտումներ)
Ապրելակերպ
Ամեն պետականության գործունեության վերջնական արդյունքը այն հոգեկան-ֆիզիկական ապրելակերպն է, որով ապրում է տվյալ ազգը կամ ժողովուրդը, նրա ամեն անհատն ու ընտանիքը։ Ապրելակերպի նկատմամբ կեցության ասպարեզները` տնտեսություն, կրթություն, առողջապահություն և այլն, ածանցյալ դեր ունեն, առավել ճիշտ՝ նրա մասերն են կազմում և ծաոայում են նրա ստեղծմանը։ Եվ ահա, Հայ Մարդը ինչպես պետք է ապրի իր կյանքը - ամեն ժամ ու ամեն օր, ծննդյան պահից մինչև կյանքի ավարտը - ինչ սննդով ու հագուստով, ինչ աշխատանքով ու վաստակով, ինչ մտքով ու խոսքով, ինչ օրհնանքով ու աղոթքով, ինչ երգով ու պարով...
Երկիր մոլորակի վրա, որպես երկու բևեռային ծայրակետ, իրար դեմ կանգնած են երկու ապրելակերպ - մեկը՝ Աստվածորդու հրեղեն կյանքն է, ծառայությունը և զոհաբերությունը հանուն Լույսի, մյուսը` Երկրի իշխանի ծառայությունն է խավարին։ Հայոց մեջ մի բևեռը Սասունցի Դավթի հայակերտ կերպարն է, նրա հետ ու նրա մեջ՝ հայ ազնվական գեղջուկը՝ աստվածատուր բառուբանով, անեզր ու միամիտ իմաստությամբ, մաքուր կյանքով ու զորությամբ։ Մյուս բևեռը՝ հայոց էությանը հակադիր և նրա ստվերը կազմող դավաճանական կերպարն է։ Ահա այս երկու բևեռներն են, որոնք սահմանագծում են մարդու դաստիարակության տարածքը և նրա ազատ կամքին են թողնում՝ ամեն պահի ընտրություն կատարել Լույսի ու խավարի միջև և քայլ կատարել կամ դեպի Աստվածորդին, կամ դեպի խավարի իշխանը։
Եթե հայ ազգը ձգտում է նոր պետականություն ստեղծել, ապա առաջին քայլն Է՝ դնել նոր ապրելակերպի ստեղծման խնդիրը, որի հիմքում կդրվեն Վերին Ակունքից բխած բարոյական օրենքները` շունչ ու կերպ առած հայկականության բազմադարյան փորձով։ Այդ ապրելակերպին կյանք ու բովանդակություն կտա այն լուսատուն, որն Աստվածորդու ու Սասունցի Դավթի միացյալ կերպարը կլինի։ Նոր հազարամյակն Է այն պատգամաբերը, որն ամբողջ մարդկությանը, նաև հայ ազգին պատվիրում-պարտադրում Է՝ ստեղծել նոր ու աստվածահաճո ապրելակերպ, մաքրել ու առողջացնել մոլորակը, կանխել վերահաս աղետը։
Նոր ապրելակերպի ստեղծման համար նախ անհրաժեշտ է գնահատել մարդկության ներկա ապրելակերպի հիմնական հատկանիշները։ Մոլորակի բնակիչների գերակշիռ մասը պաշտում է նյութը ու նրա կրող ուժերը, ծանոթ չէ ոգու օրենքներին, հեռացել է Մայր-Բնությունից և նրա ապաքինող տարերքներից (հող, ջուր, օդ, լույս), ուտում է հիմնականում զտված ու արհեստական սնունդ, քիչ Է շարժվում, մտածում և զգում, դարձել Է տեխնիկական միջոցների և հեռուստացույցի կցորդը։ Խախտվել է մարդկային գոյության հիմնական պատվարը՝ ընտանիքը, խեղվել են մարդու կրթության և դաստիարակության մշակութային միջավայրերը, բարոյական և մարմնական ախտերի համաճարակը գրավել Է մարդկային կյանքը։
Եվ ահա, այսօրվա մարդկության և պետականությունների ստեղծած կառույցները դեռևս ծառայում են այսպիսի մի հիվանդ ապրելակերպի ստեղծմանը և պահպանմանը։ Ամեն պետականություն, նաև հայոց պետականությունը, չի կարող իր որակը փոխել, եթե նրան չհասնի նոր ապրելակերպի ստեղծման հրաման- առաջադրանքը։
Եվ այսպես, Հայոց Նոր պետականությունը կարող է ստեղծվել, եթե Հայոց նոր ապրելակերպի ստեղծումը դառնա նպատակ։
Նոր ապրելակերպի օջախների ստեղծումը այժմ ընթանում Է ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, դրան մասնակից են աոանձին անհատներ, ընտանիքներ, համայնքներ ու կազմակերպություններ։ Նոր ապրելակերպը ստեղծվում է Վերին Ակունքից բխող խոսքի ու ճշմարտության հիմքի վրա, ընդգրկում Է մարդ-տեսակի և, մասնավորապես, Հայ Մարդու կյանքի կազմակերպման սկզբունքները` որպես մշակութային ներդաշնակ համակարգ: Պետականության խնղիրը կլինի՝ խնամել ազգային առողջ ապրելակերպի օջախները, բացել նոր ապրելակերպի գաղափարների մուտքը դեպի կրթություն, առողջապահություն, ընտանիք ու համայնք, տնտեսություն և քաղաքականություն։ Կստեղծվի նոր ապրելակերպի տարածման համազգային կրթական համակարգ, որը կօգտագործի գործող հանրակրթության կառույցները և անհատի, ընտանիքի ու համայնքի ուսուցման այլ միջոցներ - զանգվածային լրատվություն, ուսուցման ընտանեկան և համայնքային մոտեցումներ, այլ եղանակներ։ Նոր ապրելակերպի ընդհանուր գծերը կհասնեն ազգային հավաքականությանը, որն այդ նորի մեջ կտեսնի իր խորքերում բյուրեղացած ու ապրող հինն ու անկորնչելին, այն կհանի վեր, կկենդանացնի նոր դարի լույսով, կլցնի նոր անոթների մեջ և կտա իր գավակներին։ Ընդսմին՝ բացառվում է որևէ անհատի կամ ընտանիքի կենսակերպի վրա որևէ ներընտանեկան կամ հասարակական ճնշում, ամեն մարդու սուրբ իրավունքն է՝ ազատ կամքով և սեփական գիտակցությամբ ընտրել իր ապրելակերպը։
Ազգային առողջ ապրելակերպի ընդհանրական գծերն ու սկզբունքներն են.
- Անհատի կյանքի ու առողջության հիմքն ու պայմանը ազգային մշակութային համակարգն է։ Ազգի առողջության վերականգնումը սկսվում Է մշակույթի առողջացումով ու վերահաստատումով:
- Ազգային մշակույթը իր մեջ կրում Է օբյեկտիվ գիտելիք Տիեզերքի ու նրա Օրենքների մասին, որոնք կարող են հասնել մարդուն մշակույթի միջոցներով, կրթել-դաստիստիրակել նրան։
- Ամեն հայ մարդ ու ընտանիք, սրտի ներզգացողության չափով, կապվում Է ազգի մշակույթին, որի մեջ ապրում Է ազգի հավաքական ոգին։ Ազգային մշակույթի և Մայր Բնության միջոցով հայ մարդը կապվում ու ճանաչում Է Հավատի Աղբյուրը, սնվում Է նրանից։ Հայոց պետականությունը նուրբ և իմաստուն կարգավորումով դյուրացնում Է այդ կապը։ Պետականությունը չի ձգտում Հավատի Աղբյուրը իրենով փոխարինել։
- Հայ ազգի հավատը զուսպ է, ոչ ցուցադրական՝ ձուլված նրա կյանքին ու աշխատանքին։ Հավատի գոյության ձևը արդար ու շիտակ աշխատանքն Է, զուսպ ու խնդալի կենցաղը։ Ծեսը հավատը չէ, նրա գոյության հաստատումը չէ, այլ հավատին ձև ու հանդիսավորություն տվողն է։ Նա, ով ապրում է իր ազգի կերտած կյանքով, իր մշակույթի մեջ, իր ընտանիքի սիրո դաշտում՝ նա ապրում է իրական հավատի մեջ:
- Ազգային մշակույթի ու գիտակցության ընդլայնման միջոցով ազգը գնում է ինքնաճանաչման ու Տիեզերքի ճանաչման ճանապարհով, ձեռք է բերում նոր մտածելակերպ, որի հիմքի վրա ստեղծում է նոր ապրելակերպ՝ նորոգելով իր կյանքի ֆիզիկական և հոգեկան շերտերը։
- Հայ մարդու և ընտանիքի ապրելակերպը զուսպ ու զգոն է, - այն առողջ է, եթե ուրախություն ու բավարարվածություն է տալիս ընտանիքին։ Երկրում կազմակերպվում է առողջ ապրելակերպի սկզբունքների համազգային ուսուցում։
-Հայ ընտանիքն իր ամենօրյա սնունդը հիմնականում ստանում է սեփական Հայրենիքի հողուջրի բարիքներից։ Ըստ բնական արժեքների հերթագայության սննդամթերքները դասվում են՝ հաց, միրգ, բանջարեղեն, հատիկեղեն, կաթնեղեն։ Հայ ընտանիքի համար միսը սննդի կենտրոնական բաղադրիչը չէ, հայ բնիկ համայնքը այն քիչ է օգտագործել։ Մսի օգտագործման նվազեցումը համամարդկային անհրաժեշտության թելադրանքն է, բխում է մարդկության առողջացման հրամայականից;
-Հայ ընտանիքը աստիճանաբար հրաժարվում է դրսից ներմուծված սննդամթերքներից, իր գնումով և ընտրությամբ թիկունք է կանգնում սեփական երկրի աշխատավորին։
-Հացահատիկը աստվածային պարգև է և տրված է մարդու սննդի համար։ Միս ստանալու համար պետք է օգտագործել խոտհարքները։ Երկրի հողը կարող է և պետք է պահի այնքան անասուն, ինչքան հնարավորություն ունի։ Վարելահողի օգտագործումը մսի արտադրության համար նպատակահարմար չէ։
-Հատիկը, իր ողջ հարստությամբ, ամբողջապես պետք է ալյուր դառնա։ Թեփի ու սաղմի առանձնացումը, առանց դրանց պարունակության՝ սպիտակ հացի օգտագործումը ներկա մարդկության առողջության անկման հիմնական պատճառներից մեկն է։ Հայ ազգը, իր հացապաշտ ոգով, վերականգնում է ամբողջական ու անեղծանելի հացը իր սեղանին։ Պետականությունը համբերատարորեն ճշմարտությունը հասցնում է ամեն մարդու և ընտանիքի՝ նրանց ընտրությանը թողնելով հացի տեսակի ընտրության խնդիրը։
- Ազգային առողջ ապրելակերպը, նրա առողջարարական համակարգերը դառնում են հիվանդությունների կանխարգելման ե բուժման հիմնական միջոցները։ Երկրի նոր առողջապահական հիմնարկները հիվանդին ապաքինում են առողջ ապրելակերպի մոտեցումներով (տես՝ ներքևում):
- Ազգային առողջ ապրելակերպի հաստատումը աստիճանաբար երկրի տնտեսության, ներքին ու արտաքին առևտրի առջև նոր խնդիրներ է դնում, ինչը կծնի նոր տնտեսության և նոր ներքին ու արտաքին քաղաքականություն։
Մշակույթ
Վերին Ակունքը գործում մարդու միջոցով, նրա ձեռքերով ստեղծում է մշակույթ՝ հոգևորի ու նյութականի, բովանդակության ու ձևի ներդաշնակությամբ ու գեղեցկությամբ։ Մշակույթի միջոցով Ստեղծողը խոսում է մարդու սրտի հետ, սնում նրան, նրա համար կյանքի միջավայր ստեղծում։
Ամեն ազգի մշակույթ ներառում Լ իր մեջ երեք բաղադրիչներ՝ արվեստը, կրոնը և գիտությունը։ Այս երեքն էլ բխում են Վերին Ակունքից, նրա էության արտացոլումն են, նրա ճանաչողության ճանապարհներն են և իրենց բարձրակետում ձուլվում են ի-րար։ Նրանք համատեղ ազդեցությամբ ու ներթափանցումով ձևավորում են անհատի, ընտանիքի ու Հայրենիքի ամենօրյա կյանքը, նրա ապրելակերպը, նրա մշակույթը։
Եթե մարդը (ստեղծագործողը) իր էությամբ կապվում Լ Վերին Ակունքի հետ, նրա տված ներշնչանքով հունցում է ոգին ու ձևը, ապա ստացվում է մշակույթի ճշմարիտ ստեղծագործություն, որի մեջ Ստեղծողն է, Նրա կենարար ու ապաքինող ուժը։ Այդ ստեղծագործության միջոցով մարդկային համայնքը կապվում է Վերինի հետ և ստանում նրա էներգիան: Իսկ եթե մարդու ստեղծագործությանը խառնվում է նրա ներաշխարհ թափանցած քաոսն ու մութը, նա սկսում է սնվել ավելի ցածր, աններդաշնակ ու խեղված աղբյուրներից, որի մեջ գործում է չարի սկիզբը՝ այդժամ ստեղծվում են կեղծ, ոչ մշակութային արժեքներ;
Կեղծ մշակույթը Չարի պատվարն Է Երկիր մոլորակի վրա, այն ներթափանցել Է բոլոր երեք հիշյալ ոլորտները։
Մշակույթի ասպարեզում պետականության ,վարած քաղաքականության նպատակն Է` ստեղծել այն պայմանները, որոնց միջոցով ազգը կապրի իր ստեղծած մշակույթի մեջ, դրանով Էլ՝ Վերին Ակունքի մեջ և կշարունակի մշակույթի ստեղծման աշխատանքը։ Ամեն անհատի, ազգի, նաև մարդկության ապաքինման ու վերածնության ճանապարհն Է` ստեղծել ամենօրյա կյանքի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր մշակութային գործոնները (սնունդ ու հագուստ, բառ ու բան, երգ ու պար, գրականություն ու արվեստ, գիտություն ու հավատ) բխեն ազգի ոգուց, լինեն զուսպ ու գեղեցիկ ձևերի մեջ և կապեն Վերին Ակունքի հետ:
Հայոց նոր պետականության մշակութային քաղաքականության ելակետերն
են.
- Երկրի անվտանգության գոյատևման և բարգավաճման առաջին պայմանը ազգային մշակութային համակարգի ստեղծումը, պահպանումն ու խնամքն Է։ Մշակութային համակարգի խեղումները բերում են ազգի ներքին կյանքի, նրա ոգու խեղմանը, ինչին հետևում Է ազգի ֆիզիկական կառույցների ու զորության կործանումը։
- Ամեն պետություն, բացի ֆիզիկական սահմաններից, ունի մշակութային սահմաններ, որոնք անցնում են ամեն մարդու ու ընտանիքի կյանքի ու Էության միջով։ Մշակութային սահմանը անցնում Է նաև ազգի ու պետության ամենօրյա գործելակերպի ու աշխարհաշփման միջով։ Պետականության առաջին հոգսն Է՝ ունենալ մշակութային սահմանների պահպանման հայեցակարգ ու գործելակերպ։ Երկրի սահմանների աոաջին պահապաններն են ուսռւցիչը, բանասացը, գուսանը, գրողը, նկարիչը, երաժիշտը... Երկրի գլխավոր սահմանապահը, նրա մշակույթի գլխավոր կրողը հողուջրի աշխատավորն Է, որն իր բարբառի, պարզ ու աստվածատուր կենցաղի, իր զուսպ հավատի միջոցով սնում է մշակույթի մնացած կրողներին, նրանց թիկունքն ու ապավենն է։
- Երկրի մշակութային դաշտը հենվում է հիմնական արժեքների վրա - հայոց լեզու, բարբառներ, բանահյուսություն, էպոս, երգ ու պար, գրականություն, արվեստներ, կենցաղ... Ազգը ինքնանորոգող ուժերը այս բոլոր արժեքները բյուրեղացնելու ու նոր ժամանակներում օգտագործելու գործն են անում՝ պետականության խնամքի տակ։
- Այլ ազգերի ստեղծած համամարդկային մշակութային արժեքները ազգային կյանք են ներմուծվում հանրակրթության և այլ միջոցներով, ընդ որում վերցվում են ժամանակների քննությունը բռնած բանահյուսական և դասական գանձերը։
- Երեխայի դաստիարակության համար, մինչև նրա չափահաս դառնալը, գործում են կրթական-մշակութային այն մոտեցումները, որոնք մշակվում ու գործի են դրվում պետական լծակներով։ Պետականությունը ապահովամ է մանուկ սերնդի ազգային մշակութային միջավայրը՝ առավել հարուստ հնարավորություններով։ ճշմարիտ ու կեղծ մշակութային արժեքների միջև ընտրություն կատարելու հնարավորությունր ճիշտ ճանապարհ չէ և փորձություն կարող է լինել երեխայի համար։ Այդպիսի ընտրության ազատությունը կեղծ բարոյական արժեք է և բացառվում է հայ կյանքից։
- Մշակվում և գործի է դրվում Հայ Մշակույթը հանրակրթություն մտցնելու հայեցակարգը։ Հանրակրթության մեջ մշակութային մասը կազմող առարկաների, դրանց ծրագրերի ու դասագրքերի հիման վրա կազմավորվում է «Հայ Մշակույթ» գիտելիքների և ունակությունների համակարգը, որի յուրացումը նախատեսվում է պետական կրթական չափորոշիչներով, հիմնական և միջնակարգ դպրոցները ավարտելիս շրջանավարտը «Հայ Մշակույթ» պետական քննություն է հանձնում։
Կրթություն
Հայոց կրթության և դպրոցի նպատակը Հայ Մարդու կերտումն է՝ նրան հատուկ ապրելակերպով ու աշխարհընկալումով։ Բուն գիտելիքի տալը ինքնանպատակ չէ, այն ի վերջո պետք է ծառայի ապրելակերպի ստեղծմանը։
Կրթական համակարգի նորոգման առաջին ելակետը նրա կառուցվածքի որոշումն է։ Հայոց դպրոցը չի սկսվում և ավարտվում առաջին և տասներորդ դասարաններով։ Հայ Մարդու ձևավորման ճանապարհին՝ երեխան (ապա չափահասը) անցնում է երկու կրթական-դաստիարակչական միջավայրերի միջով. առաջին` բուն ազգային կյանքը, որն ինքնին կրթական միջավայր է և որտեղից երեխան ստանում է աշխարհաճանաչողության ու զարգացման ազդակները` ընտանիքը, համայնքը, հայրենիքը։Երկրորդ կրթական միջավայրը կազմակերպված հանրակրթությունն է՝ ազգային դպրոցով։ Ապագա երեխայի կրթության գործը սկսվում է ապագա ծնողների մինչամուսնական ընտանեկան կրթությամբ, նորակազմ ընտանիքի ապրելակերպով, հղի կնոջ կենցաղով, խնամքով ու ծննդաբերությամբ, ընդգրկում է երեխայի նորածնային, վաղ մանկական, նախադպրոցական և դպրոցական տարիքները, պատանեկությունը, սիրո շրջանը` մինչև ընտանիքի ստեղծումը։ Կրթության օղակ է նաև համայնքը՝ տարբեր տարիքային խմբերի առողջներով և հիվանդներով։ Պետականությունը հիշյալ բոլոր օղակները դիտում է որպես կրթական տարածքներ, որոնք պետք ապահովվեն ուսուցիչներով, կրթական ծրագրերով և նյութերով։ Օրինակ, հղի կինը պետք է ունենա իր ուսուցանողը, կրթության կերպն ու էությունը, որպեսզի ծնի առողջ զավակ և հայ զավակ։
Երկրորդ ելակետը՝ կրթության բովանդակության խնդրի ճիշտ լուծումն է։ Ներկայիս հանրակրթական համակարգը երեխային տալիս է գիտելիք տարբեր առարկաների գծով, որոնցից յուրաքանչյուրը Ամբողջի մասն է կազմում։ Այդ Ամբողջը Բնությունն է, կյանքն իր հարստությամբ և խորությամբ։ Սակայն հանրակրթությունը չի ամբողջացնում գիտելիքը մասերի մասին, այն չի դառնում գիտելիք Ամբողջի մասին։ Այդ է պատճառը, որ դպրոցական գիտելիքը կենսական լիցք չի ստանամ և քիչ է օգտագործվում ապագայում՝ ապրելակերպ ստեղծելու համար։
Մինչդե կրթության բովանդակությունը պետք է կազմի գիտելիքը Ամբողջի մասին, Տիեզերքի ու Կյանքի մասին։ Այդպիսի կրթությանը երեխային կսովորեցնի՝ ինչ է կյանքը, ինչպես ապրել կյանքը, կօգնի նրան ճանաչել սեփական կյանքի նպատակը։ Կյանքի գիտությունը կուսուցանվի վերոհիշյալ բոլոր կրթական տարածքներում, որի հիմքի վրա կկերտվի ազգային առողջ ապրելակերպը։ Դպրոցական և բուհական բոլոր առարկաները և գիտական ասպարեզները կլինեն Կյանքի գիտության առանձին մասերը ե կարտացոլեն Տիեզերքի մեկ, անբաժանելի ու ստեղծարար կյանքը։
Կրթության բովանդակության խնդիրը կարող է լուծվել, Կյանքի գիտությունը կարող է հանրակրթության մտնել, եթե հայ մշակույթը իր ամբողջ խորությամբ մտնի հանրակրթություն։ Քանզի մշակույթն է Կյանքի գիտության, առողջ ապրելակերպի օ-րենքների ե սկզբունքների կրողը։ Կրթական միջավայրերը կատարում են իրենց դերը, եթե դրանք ներծծվում են ազգային մշակույթով, եթե կյանքը կազմող մշակութային համակարգը (կենցաղը, լեզուն, արվեստները, երգն ու պարը) բխում է ազգը և բնությունը ստեղծող արարչական Ակունքից և երեխայի զարգացման համար բնական պայմաններ է ապահովում։
Կրթության նորոգման երրորդ ելակետը աշխարհայացքի խնդրի լուծումն է։ Վերջին հազարամյակների ընթացքում իր բարձրակետը արձանագրած նյութապաշտական (մատերիալիստական) փիլիսոփայությունը մոտենում Լ իր վախճանին, քանզի ոգին ու նյութը Տիեզերքում գոյակցում են ներդաշն, ներթափանցված են իրարով և մեկ ամբողջություն են կազմում։ Մարդկությունը ընդունելու է այն աշխարհայացքը, որի մեջ միանում են կրոնն ու գիտությունը, իդեալիզմը և մատերիալիզմը, սիրտն ու միտքը։ Եվ դրան համապատասխան` կրթությանը ուսուցանելու է ոչ միայն նյութական, երևացող աշխարհի օրենքները, այլև սովորական զգայարաններին անհասանելի, բայց նույնքան իրական, ապրող ու ստեղծարար այլ աշխարհների, բազմաշերտ Տիեզերքի օրենքները։ Գաղտնի գիտելիքր դուրս է գալու տաճարներից և փակ դպրոցներից, մտնելու է հանրակրթության, տիեզերաշունչ մատյանները դառնալու են ողջ մարդկության, նաև հայ ազգի դասագրքերը։
Վերը նշվեց, որ Կյանքի գիտությունը ամփոփված է ազգային մշակութային համակարգի մեջ, որը ներառում է արվեստը, կրոնը ե գիտությունը։ Կրթական ծրագրերը և դասագրքերը կսնվեն այս երեք աղբյուրներից։ Այս ենթատեքստում էլ լուծվում է կրոնը հանրակրթություն մտցնել-չմտցնելու հարցը, այն է` հանրակրթություն է մտնում ոչ թե կրոնի դոգմատիկ կամ ծիսական համակարգը, այլ կրոնի խորքում եղած գիտելիքը Տիեզերակառույցի մասին։ Այստեղ ճշմարտությունը մեկն է, այն միայն տարբեր արտացոլումներ կարող Է ունենալ տարբեր կրոններում ու նրանց աղբյուրներում։ Կրթության խնդիրը ճշմարտությանը կրթական նյութի ձև տալն ու ուսուցանելն Է, կրթական համակարգը չի մասնակցում ճշմարտության շուրջը ծագած դոգմատիկ վեճերին։
Կրթության նորոգման չորրորդ ելակետը ազգային դպրոցի հայեցակարգի ստեղծումն ու ամբողջացումն Է։ Այսօրվա դպրոցն ունի ազգային դպրոցի մի քանի հիմնական հատկանիշներ (մայրենի լեզվի, հայոց պատմության դասավանդում), սակայն այն դեռևս ազգային դպրոց չէ, քանի որ հայ մշակույթը ամբողջությամբ դեռևս չի մտել հանրակրթություն, և այսօրվա դպրոցի շրջանավարտը դեռևս հայ մշակույթի և ազգային առողջ ապրելակերպի կրողը չէ։ Պետականությունը դնում է հայ մշակույթը և ազգային ապրելակերպը հանրակրթություն մտցնելու խնդիրը և լուծում է այն։
Մյուս կարևոր ելակետը նոր ազգային կրթության խնդիրներին համապատասխան՝ նոր մանկավարժական կադրերի պատրաստման հարցն է։ Այն լուծվում Է նոր բուհական կրթության ստեղծման համատեքստում։ Այժմ ամեն առարկա դասավանդող մանկավարժ ունի գիտելիք իր առարկայի (մասի) մասին, որով և նա մասնագետ Է կոչվում, տիրապետում է առարկայի բովանդակությանը և դասավանդման եղանակներին։ Սակայն որպես օրինաչափություն, մասնագետ-մանկավարժը չգիտե, թե իր առարկան (մասը) Ամբողջի բովանդակության որ մասն Է կազմում և ինչպես Է կապվում նրա հետ։ Եվ ահա, մանկավարժական կրթության աշխարհայացքը և առարկայացանկը Էական փոփոխություն պետք Է կրեն, ինչի արդյունքում ամեն մասնագետ-մանկավարժի մոտ կձևավորվի լայն ու ընդգրկուն աշխարհայացք, - նա կիմանա Բնության, Մարդ-Բնություն ներդաշնակ գոյակցության օրենքները, նա երեխայի կրթության և դաստիարակության մոտեցումները կբխեցնի Բնության օրենքներից, կտեսնի իր առարկայի տեղը Ամբողջի կառուցվածքի մեջ։
Եվ վերջապես, մյուս ելակետային կարևոր դրույթն այն է, որ Հայաստանի կրթական համակարգի ինտեգրումը համաշխարհային կրթական համակարգին նպատակահարմար չէ, քանի որ միջազգային ասպարեզում կրթության նորոգման խնդիրը լուծված չէ, և զարգացած երկրների կրթական համակարգերը կանգնած են աշխարհայացքային ճգնաժամի առջև։ Հայոց կրթական համակարգը կարող է փոխհարաբերվել այլոց կրթական համակարգերի հետ մարդկության հոգևոր և բարոյական վերածնության համատեքստում և նոր ձևավորվող աշխարհայացքի հողի վրա, ինչը կարող է վճռական ու նորոգիչ դեր կատարել միջազգային ասպարեզում
Գիտություն
Ժամանակակից գիտությունը հիմնականում զբաղվում է Տիեզերքի մատչելի մասի` Երկիր մոլորակի հանքային, բուսական, կենդանական և մարդկային թագավորությունների նյութական շերտի ոսումնասիրություններով։ Հիմնարար գիտությանը, կիրառելով հետազոտությունների հզոր եղանակներ, ավելի ու ավելի խորն Է թափանցում նյութի խորքը, հայտնագործում Է նորանոր փոխադարձ կապեր և օրինաչափություններ, որոնք անվերջ են։ Սակայն այդ անվերջ բարդության հետևում գիտությանը դեռևս չի տեսնում Ամբողջը, նրա պարզ գեղեցկությունը և համապարփակ օրենքները, նրա ստեղծագործությունը։ Հիմնարար գիտությունը, զրահավորված գերժամանակակից տեխնիկական միջոցներով, ճանաչողության իր գոռոզ “բարձունքներից” չի նայում դեպի մշակույթի մյուս կրողները՝ արվեստը և կրոնը, չի օգտվում ճանաչողության այնպիսի հզոր միջոցից, ինչպիսին ներզգացողությունն Է, սրտի ճանաչողությունը։ Դա Է պատճառը, որ ներկա գիտության մեջ չկա արվեստի գեղեցկությունը և կրոնի բարոյականությունը, նա չի տեսնում մշակույթի այլ կրողների հետ աշխարհը համատեղ տեսնելու ու ճանաչելու անհրաժեշտությունը։ Զրկված լինելով այդպիսի կարևոր հատկանիշներից՝ ամեն երկրի գիտությունը չի ձուլվում ազգային մշակութային դաշտին և չի մասնակցում երկրում գեղեցկության և ներդաշնակության հաստատմանը։Այստեղ կարող են բացառություն կազմել գիտության հումանիտար այն ճյուղերը, որոնք կենդանություն են առնում հետազոտության նյութի կենարար ակունքից, ինչպես նաև այն հետազոտությունները, որոնք շնչավորված են Մայր Բնության և հետազոտողի ներքին ոգեղենությամբ և տանում են դեպի Ամբողջի ճանաչողության։
Ահա, հիմնարար գիտության մեջ մարդասիրական, հոգևոր սկզբի պակասը կամ բացակայությունը պատճառ են դարձել, որ գիտությունը ժամանակ առ ժամանակ ասպարեզ Է հանում մարդկության ոչնչացման համար նախատեսված նորանոր զենքեր և հակամարդկային գաղափարներ։ Մյուս կողմից՝ կիրառական գիտությունը, հետապնդելով օգտապաշտական նպատակներ, առաջարկում Է բնության շահագործման, արտադրության ընդլայնման և շահույթի մեծացման այնպիսի մոտեցումներ, որոնք հյուծում են բնությունը, թունավորում են նրա Էկոհամակարգերը և վտանգում կյանքը մոլորակի վրա։
Գիտությունը, մեծացնելով մարդկության մտածողական ներուժը ի վնաս բարոյականության և գեղեցկության, մեծացրել է նաև մարդկության գոռոզությունը Բնության հանդեպ, նրա մոտ ստեղծել է անսխալականության պատրանք, ինչը առավել վտանգավոր է դարձնում մարդկության ընթացքը։ Ներկա պետականությունները, որոնք իրենց քաղաքականությունը մշակելու համար օգտվում են գիտության երաշխավորություններից, նույնպես ենթակա են նրա զորության և անսխալականության պատրանքին, ինչով վտանգում են մարդկության և սեփական ազգերի գոյությունը։
Գիտությանը իր ներկա դրսևորումներով կարող է բացասական դեր կատարել նաև անհատի կյանքում։ Միայն հավատի ու գեղեցկության հետ համատեղ՝ գիտությունը կարոդ է մասնակից լինել ներդաշնակ մարդու կերտմանը։ Մինչդեռ մտածողական (մենթալ) որակների գերաճը, մարդու հեռացումը ազգային մշակույթի աղբյուրներից՝ բառ ու բանից, երգից ու պարից, առողջ ու ներդաշնակ կենցաղից, խեղում են մարդուն, ստեղծում են ապամշակութային ու անկենդան այն մարդու կերպարը, որը չորացնում է ընտանիքի ու համայնքի կյանքը։ Եվ ահա, մոլորակի վերածնության բանալիներից մեկը ներկա գիտության այնպիսի վերափոխումն է, որն այն կուղղի դեպի Ամբողջի ճանաչողություն և դրա միջոցով՝ մոլորակի վրա ներդաշնակության հաստատում։
ՀՆՊ գիտության զարգացման գծով որդեգրում է հետևյալ ելակետային դրույթները.
- Գիտության իրական նպատակն է ուսումնասիրել ու ճանաչել Տիեզերքը ամբողջությամբ՝ նյութական և հոգևոր աշխարհները միասին, ճանաչել Ամբողջը, նրա բանական Սկիզբը։ Հիմնարար գիտության խնդիրն է՝ նյութի անվերջ դրսևորումների մեջ տեսնել Ստեղծողի աշխատանքի պարզությունը և գեղեցկությունը, ճանաչել ամենուր և ա մեն ինչի մեջ դրած արարչական նշանները։ Սրանով գիտությունը կօգնի ճանաչել Տիեզերքի գեղեցկությունը, կլայնացնի մարդու և ազգի գիտակցությունը, կծառայի մարդու կրթության և դաստիարակության գործին։
- Գիտությունը ընդլայնում է հետազոտությունների նյութական եղանակները (մեթոդները)՝ ավելի նուրբ աշխարհների ճանաչողության համար, զուգակցվում են հետազոտության հոգևոր և նյութական եղանակները։
- Գիտության բոլոր ճյուղերը և ենթաճյուղերը գնահատվում են որպես Ամբողջի գիտության մասեր, ստեղծվում է Ամբողջի մասին գիտա-կրթական համակարգ, որը մտնում է հանրակրթություն, բուհական հաստատություններ և համայնք։
- Ընթանում է գիտության, կրոնի և արվեստի ճանաչողական դաշտերի մերձեցում, ճանաչողության ընդհանուր մշակութային դաշտի ստեղծում, որի հիմքի վրա ամբողջանում Է նոր հազարամյակի աշխարհայացքը։
- Ուսումնասիրվում են Տիեզերքի սկզբնական Էներգիայի երկրային դրսևորումները, նրա աշխատանքը ձևերի ու նյութի ստեղծման մեջ, գիտության տարբեր ճյուղերի (կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն և այլն) տվյալներով սկզրնական Էներգիայի փոխակերպման ձևերը։
- Ուսումնասիրվում են Մարդ-Տիեզերք, Մարդ-Հայրենիք ներդաշնակ գոյակցության օրենքներն ու սկզբունքները, ազգի գոյության և զարգացման օրենքները, մշակվում է ազգային առողջ ապրելակերպի գիտա-կրթական համակարգը։ Գիտությունը Հայ Մարդուն կօգնի հասկանալ՝ ինչպես ապրել այս մոլորակի վրա և այս Հայրենիքում, ինչ երկիր ստեղծել։
- Գիտության բոլոր կիրառական ճյուղերի նպատակներն ու խնդիրները բխում են մոլորակի և երկրի բարոյական-ֆիզիկական առողջացման նպատակից, և այնպիսի երաշխավորություններ են տրվում, որոնք չեն հակասում Բնության օրենքներին և մոլորակի էկոլոգիայի պահպանմանը։ Կիրառական ճյուղերը, հենված նոր հազարամյակի աշխարհայացքի վրա, դրվում են երկրաստեղծ աշխատանքների հիմքում։ Տնտեսագիտությունը մշակում է Երկրի տնտեսական անվտանգության համակարգի ստեղծման ու ներդրման ծրագիրը, կատարում է համաշխարհային ա-ռողջ տնտեսության ստեղծման մշակումները։
Առողջապահություն
Ժամանակակից առողջապահությունը հենվում է նյութապաշտական աշխարհայացքի վրա, մարդուն դիտում է միայն որպես մարմին, հիվանդությունը դիտում է որպես մարմնում ընթացող ախտաբանական պրոցես, ձգտում է ազդել հիվանդության հետևանքների վրա՝ հաճախ առանց գտնելու պատճառները, օզտվում է հիմնականում քիմիական դեղորայքի զինանոցից և վիրահատական հնարավորություններից, բուժման հիմնական նպատակը համարում է ֆիզիկական կյանքի երկարացումը, չի դնում կյանքի որակի փոփոխության, բարոյական-հոգեկան առողջացման խնդիրը։ Ներկա հայ պետականությունը և հանրային միտքը ձգտում են կրկնօրինակել այս համակարգը, առողջապահության բովանդակության և գործելակերպի նորացման խնդիր չի դրվում։
Մինչդեռ հայտնի է, որ մարդը նյութականի և հոգեկանի զուգակցում է, մարմնական հիվանդությունների զգալի մասը առաջանում է հոգու (կենսաէներգետիկ համակարգի) խաթարումներից, և մարդու ապաքինման խնդիրը պետք է լուծել՝ հաշվի առնելով այս երկու սկիզբների անքակտելի կապն ու փոխազդեցությունը։ Մյուս աշխարհայացքային դրույթն այն է, որ մարդու հիվանդությունների հիմնական պատճառը Մարդ- Տիեզերք, Մարդ-Բնություն ներդաշնակ գոյակցության խեղումներն են։ Մարդը հիվանդանում է, որովհետև հեռացել է Բնությունից, չի պահպանում Բնության բարոյական և ֆիզիկական օրենքները, առողջ ապրելակերպի սկզբունքները, որի պատճառով լիարժեք չի ստանում նրա կենարար էներգիաները։
Հայաստանի նոր առողջապահության ստեղծման ելակետերն են.
- Ազգի ե անհատի հոգեկան-մարմնական առողջության հիմքը նրանց ներդաշնակ կապն է Տիեզերքի հետ՝ Բնության տարերքների - հողի, ջրի, օդի, լույսի, նաև սննդի միջոցով, Բնության գեղեցկության միջոցով։ Տիեզերքի հետ կապի մյուս հիմնական միջոցը ազգային մշակույթն է, որով ազգն ու անհատը ստանում են վերին կենարար ազդակները։ Եվ ահա, հայ ազգի և հայ մարդու այսօրվա առողջական վիճակը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ նրանք հեռացել են հայրենի բնությունից - Բնության ու կեցության առօրյա Գեղեցկությունը դադարել է լինել նրանց կյանքի մասը, դրան փոխարինել են քաղաքակրթության տեխնածին գործոնները (հեռուստատեսություն, արհեստական գույներ ու հնչյուններ, արհեստական սնունդ և այլն): Եվ ապա՝ խեղվել է ազգային մշակութային դաշտը,- հայ մարդը այսօր ապրում է խեղիչ, ոչ հարազատ, աններդաշանակ մշակութային դաշտում։ Հետևաբար, նոր առողջապահության հիմքում պետք է դնել Մարդ-Բնություն կապի առողջացման համալիր միջոցները (տես՝ Ապրելակերպ բաժինը), վերաստեղծել ազգային մշակութային դաշտը ե իրականացնել նրա ամենօրյա խնամքը պետականության կողմից (տես՝ Մշակույթ բաժինը):
- Հիվանդությունների կանխարգելման հիմքում դրվում է ազգային առողջ ապրելակերպի հաստատումը։ Պետականությունը հրաժարվում է առողջ ապրելակերպի ժամանակակից մասնակի մոտեցումներից, որոնք գաղափարապես տարանջատ են և վերջնական արդյունքի չեն հասցնում (ծխելու, ալկոհոլիզմի, նարկոմանիայի դեմ պայքարի ծրագրեր, առողջ սեքս, սննդի մեջ խոլեստերինի քանակի պակասեցում և այլն)։ Դրանք կարող են ծառայել խնդրին, եթե ներթափանցվեն ազգային առողջ ապրելակերպի աշխարհայացքով, իրականացվեն նրա համատեքստում և չհակասեն մեր բարոյական-մշակութային պատկերացումներին։
- Երկիրը հրաժարվում է ժամանակակից բուժական համակարգերի և ստանդարտների կրկնօրինակումից, քիմիական դեղորայքը դադարում է լինել բուժական- կանխարգելիչ հիմնական միջոց, ստեղծվում է նախատիպը չունեցող նոր առողջապահական հիմնարկի հայեցակարգը, մանրակերտը և այլ բուժական-կանխարգելիչ հիմնարկներում այն տեղայնացնելու ծրագիրը։
- Նոր բժշկությունը խնդիր է դնում մաքրել մարդու մարմնական և հոգեկան (կենսաէներգետիկ) կառույցները, հեռացնել թափոնները, ստեղծել հոգու և մարմնի ինքնապահպանման և ինքնանորոգման պայմաններ, արթնացնել առողջացման ծրագիրը։ Նոր բժշկությունը իր մեջ ներառում է, արդի բժշկությունից նրա ախտորոշիչ զինանոցը (առանց ուռճացնելու դրա դերը և օգտագործումը), քիմիական և այլ դեղորայքների օգտագործումը այն չափով, որքանով անհրաժեշտ է շտապ օգնության և հիվանդի վիճակը կայունացնելու համար։ Հիմնական բուժական-կան-խարգելիչ միջոցներ են դառնում ազգային առողջ ապրելակերպի հիմքի վրա մշակված առողջարարական համակարգերը, գումարած՝ հայ ժողովրդական, դասական, արևելյան բժշկությունների, արդի բնաբուժական-առողջագիտական դպրոցներից վերցված և համակարգված մոտեցումները։
- Հայ մշակույթի հիմքի վրա մշակվում են արվեստաբուժության սկզբունքները, արվեստի արժեքները դառնում են հզոր բուժական - կանխարգեփչ միջոցներ։
- Մշակվում է նախատիպը չունեցող նոր բժշկական կրթության հայեցակարգը, ներդրման ծրագիրը, ուսումնական պլանները։ Հայ բժիշկը մայրենի մշակույթի, ազգային առողջ ապրելակերպի կրողն է, նրա կրթությունը ներառում է արդի բժշկության և առողջագիտության, հայ ժողովրդական բժշկության, դասական և արևելյան բժշկությունների ինտեգրալ արժեքները՝ հենված հստակ աշխարհայացքային հիմքի վրա։
- Ամեն հայրենիքի տարածք տալիս է այնտեղ ծնված մարդուն ապաքինելու բոլոր միջոցները (սնունդ, դեղաբույսեր, այլ ծագման ոչ քիմիական դեղեր և այլն), որոնք անհրաժեշտ է հիվանդին բժշկելու համար։ Բնությունը տալիս են քիմիական դեղորայքին փոխարինող գրեթե բոլոր միջոցները։ Նոր ստեղծվող առողջապահական համակարգը երկիրը ազատում է դեղորայքի ներմուծման մշտական կախվածությունից և դառնում Է երկրի իրական անկախության գործոն։
- Նոր առողջապահության հայեցակարգն ու ծրագրերը հանվում են միջազգային ասպարեզ, առաջարկ Է արվում դրանք դնել Առողջապահության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քաղաքականության հիմքում։
Վերը բերված ելակետերը կարող են գործուն դեր ունենալ և նպաստել ազգի առողջության վերականգնմանը և պահապանմանը, եթե հայոց պետականությունը հասնի հիմնական նպատակին՝ ազգի հոգևոր վերածնությանը։ Այդ դեպքում կպակասեն այնպիսի հիվանդածին գործոններ, ինչպիսիք են հոգևոր ախտերը՛ եսապաշտությունը, նախանձը, ատելությունը, անհանդուրժողականությունը և այլն։ Ազգի առողջապահպան գործոններ կդառնան Սերը, Գեղեցկությունը և Ներդաշնակությունը։
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում