Նայել RSS հոսքը

Chilly

Լույսը

Գնահատել այս գրառումը
Գնալով ավելի ու ավելի խտանում է խավարը, և հեռվից դիտողին թվում է, թե այն աստիճանաբար կուլ է տալիս մեզ, մեր տունը, մեր քաղաքը, մեր երկիրը ... ու միայն մենք գիտենք, միայն մենք ենք տեսնում ու համոզված ենք, որ այս խավարը մեր օգտին է, որ հիմա մենք ավելի մաքրվելու ու նորաստեղծ լույսին դիմանալու ուժ ենք ձեռք բերելու, ու որ բոլոր խավարների սկզբում և վերջում ընկած է անսահման, ամենաստեղծ ու ամենագո ԼՈՒՅՍԸ ... Մարդի՛կ, հավատացեք ապագա լույսին, ու թույլ մի տվեք, որ այս խավարը կուլ տա ձեր ՀԱՅ հոգու մաքրությունը, այլ օգտագործեցեք այն առավել մաքրելու Ձեր ներսը ... Հիմա կրած դժվար օրերն ու կյանքը Ձեր Որդուն կտան լույս ու մաքրություն ... Պետք է միայն հավատալ դրան ու ներդնել հոգիդ՝ ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ավելի լավը դարձնելու համար պայքարելիս, որովհետև այն մերն է ... Մի՛ թողեք ՁԵՐ ԵՐԿԻՐՆ ուրիշներին ...
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Philosopher-ի ավատար
    Նախ` խնդրում եմ` վերնագրերը փոքրատառերով գրիր, այդպես ավելի հաճելի է աչքի համար: Ապա, սկզբունքորեն համաձայն եմ ասածիդ, բայց խավարին հակադրվող լույսի իրական գիտակցում է պետք, այնպիսի գիտակցում, որը կստեղի լույսի նույնքան խտացում ու բյուրեղացում, որքան խավարն է խիտ ու թանձր: Միայն հավատը` առ լույս քիչ է, լույսով ապրել է պետք

Թրեքբեքներ