Ճնճղուկը
02.12.2007, 02:37 (1243 Դիտումներ)
...Միայն ավտոմեքենայի մեջ՝ տունդարձի ճանապարհին հիշեցի նրան...
*
Մտածում եմ՝ անպայման կսատկի, չի դիմանա այդ անազատության մեջ...
Տեսնես՝ որտեղի՞ց էր ներս մտել, է... Որտե՞ղ էր թաքնվում...
Միայն մի քանի վայրկյան տեսա նրան, երբ հուսահատ, վերջին ճիգերով, խուճապահար մի քանի պտույտ կատարեց ոչ մեծ, բայց ցուրտ խոհանոցում՝ ամեն անգամ ավելի ու ավելի մեծ թափով իրեն պատուհանի ապակիներին զարկելով...
*
..."Ա, էս արդեն երկու օր ա՝ էդտեղ ա"...
*
...Ընդամենը մի քանի վայրկյան անց, երբ վերադարձա խոհանոց, այլևս չէր երևում: Լալան փորձում էր գտնել, ասում էր, թե ինչ-որ ձայն է լսում, թպրտոց... Բայց ապարդյուն: Էդպես էլ չկարողացանք գտնել ու դրսում բաց թողնել նրան...
*
...Իսկ ես ամաչում եմ, որ միայն վերադարձի ճանապարհին հիշեցի նրան...
*
...Տեսնես՝ ինչպե՞ս է հիմա...
![]()
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:



"...
...
Email բլոգի գրառում
