Նայել RSS հոսքը

dvgray

Ծննդաբերություններ

Գնահատական. 1 ձայն, 5.00 ընդհանուր:
Մեծերը, մեծ արժեքները, վառ անհատականությունները, այրվող ասուպները` դրանք ծնունդ են մեծ ճնշումների, խոշոր բռնաբարությունների:

Հետևաբար, տեսնելով մեծությունների բազմություն, կարելի է խոսել հասարակության խոշորաժամկետ, երկարատև բռնաբարված լինելու մասին;

Ինչքան ավելի մեծ է բռնությունը, այնքան ավելի շատ են մեծերը;
Խոսքը չի գնում ստրուկների մասին, որոնք զրկված լինելով ամեն տեսակի, թեկուզ չնչին ազատություններից, ոչ մի ծակ էլ թողնված չէր ծնելու, ծննդաբերելու: Ստրուկը վիժում էր հղիության դեռևս սկզբնական փուլում; Եթե իհարկե հղիանում էր, որովհետև շատերի արգանդը ընդհանրապես հեռացված էր;
...
Ինչքան ազատ է հասարակությունը, հասարակական հարաբերությունները, այնքան ծնունդը հանգիստ է, սովորական, առօրյա, ոչնչով աչքի չընկնող: Իսկ մանչուկը ` "պոպսա";
...
Հիշարժան է տխրահռչակ Ներոնի կողմից սեփական քաղաքի այրումը, որից նա ծննդաբերեց մի "ներբող" `այրվող քաղաքին...

Նոր ու նորագույն պատմության Ռուսաստան և Գերմանիա, Նապոլեոնյան Ֆրանսիա, ավազակապետական Հոլանդիա, մինչգարիբալդյան և մուսոլինյան Իտալիա;
Բոլորն էլ ունեցած Խոշոր ծնունդներ, մեծ մարդկանց ծնունդներ;

Ժողովուրդների մեծ բանտը` Ռուսաստանը... Ի՞նչ է փոխվել այս նախադասությունը առաջին անգամ արտասանելու օրվանից:
...
Հետևելով ժամանակակից, Պուտինյան-ԿԳԲ-ական Ռուսաստանի իրավիճակին, մոտս լուրջ կասկածներ են առաջանում, որ շուտով մարդկությունը ականատես է լինելու հերթական ռուսական Մեծ Ծննդաբերությանը;
Դա ես շա'տ չեմ ցանկանում;

Ո'չ բռնության:
Սահուն, հանգիստ, ներդաշնակ կյանք մարդուն, ռուսաստանցուն ...և բոլորիս:
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Philosopher-ի ավատար
    Այո, մարդկային գոյության կենդանություն: Ահա միակ արժեքը, որի համար արժե նույնիսկ հանճարներ չունենալ
  2. dvgray-ի ավատար
    Չգիտեմ...
    Մյուս կողմից էլ, գոնե իմ համար, առաց այդ հանճարների` կյանքը կվերածվի մի անգույն, տաղտուկ, անհոգի, ... անիմաստ գոյության;
    .......
    Սակայն դա կապ չունի; Սա իմ ներքին հարցն է: Իմ անձնական հակասությունը;

    Կրկին ` Ոչ բռնությանը:
  3. Philosopher-ի ավատար
    Սկզբունքորեն պետք էլ չի իմանալ
    Բնությունն ինքն է կարգավորում ու անում այնպես, որպեսզի ոչ լինի խաղաղ կյանք առաց հանճարների ու ոչ էլ կատակլիզմներ ու միայն հանճարների գոյություն` առանց խաղաղ կյանքի: Ինչպես մարդու, այնպես էլ հասարակությունների կյանքում այդ երկու սկիզբները համադրվում են: Բնությունն ինքը, սակայն, երբեմն որոշ բաներ չգիտի, ու դա արդեն ողբերգություն է, ողբերգություն է մեզ` բնությանը այդպիսին դարձրածներիս համար:
    Ու իսկապես` ոչ բռնությանը, ոչ փոքրի, մասնավորի, ինտիմի հաշվին վեր խոյացող համընդհանրականությանը

Թրեքբեքներ