Առողջագետի օրագիր
05.01.2008, 16:34 (1603 Դիտումներ)
Այս տարի վերջապես որոշում եմ իրականացնել այս ձեռնարկը` վարել իմ բժշկի օրագիրը: Հանճարեղ Չեխովն ու Վերեսաևը շատ նուրբ զգացումներ քաղել են իրենց բժշկական պրակտիկայից, հիվանդ մարդկանց հետ շփվելով: Անսահման ծով է ծավալվում բժշկի առջև, երբ նա հանդիպում է Մարդուն, և այն էլ հիվանդության բեռից "արթնանացած" Մարդուն, կենսական խնդիրների առաջ կանգնած Մարդուն: Կարծում եմ, շատ ուսուցողական նյութի կհանդիպենք, և որպեսզի նյութը հնացած չլինի, խոնացած չլինի հիշողության ծալքերում, այլ գրվի անմիջական տպավորության հետքերով, այն կսկսեմ հենց այս տարվա առաջին իսկ հիվանդից: Գուցե մի-քիչ էլ "նախանձեցի" Հեղինակի "Այսօրս" պրոեկտին, որը, կարծում եմ, հրաշալի ձեռնարկ է և հաջողվում է հեղինակին... Ահա մի նման պրոեկտ էլ ցանկանում եմ ստեղծել այս թեմայում:
Եվ այսպես, փորձենք ճանաչել կյանքը նաև այս տեսակետից` բժշկի, առողջագետի սիրող ու սրատես հայացքով "զննելով" Մարդ- Արարածին նրա Կյանքի դժվարին պահերին:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:





Email բլոգի գրառում