Առողջագետի օրագիր
07.01.2008, 14:22 (918 Դիտումներ)
Այս տարին` մասնագիտական առումով, սկսվեց շնորհավորական և շնորհակալական զանգերով: Մի-քանիսը հատկապես հետաքրքիր էին... Իհարկե, իմ աշխատանքային 30 տարիների ընթացքում կարող էի շատ ավելին ստանալ, եթե սովորական բժշկի ճանապարհով գնայի, սակայն գործը գաղափարապես բոլորովին նոր էր, իսկ նորի մուտքը հասարակություն միշտ էլ դժվար է, և ապա, ինձ ստիպված են եղել դիմել բացառապես արտառոց դեպքերում, այսպես ասած, ճարահատյալ հիվանդներ: Սակայն նրանց շնորհակալությունն էլ ուրիշ համ ունի:
Եվ այսպես, զանգահարեց մի փոքրիկ տղայի մայր Գավառի գյուղերից. տղան երևի արդեն բավականաչափ մեծացել է, ես վաղուց նրան չեմ տեսել: Ինձ դիմել էին 6-7 տարի առաջ, երբ առաջացել էին էպիլեպսիայի առաջին նոպաները: Մայրն էլ, ես էլ լավ աշխատեցինք, համագործակցեցինք, և, թեկուզ հակացնցումային դեղեր արդեն նշանակված էին, հաջողվեց դրանցից խուսափել, և աչքի առաջ նոպաները անցան: Իսկապես, զարմանալի է, սննդի փոփոխությամբ, բնական հակաճիճվային միջոցներով... անցնում են ցնցումները, մարդը պրակտիկորեն առողջ է: Իսկ եթե դրվում է էպիլեպսիայի ախտորոշումը և նշանակվում են դեղեր, պրոցեսը գնալով խորանում է, դեղերի քանակը շատանում, և ընտանիքը կանգնում է ծանր հիվանդ երեխա ունենալու անմխիթար ապագայի առջև: Գոհ էին և շնորհակալ, ցանկանում էին տղայի` Է-ի հետ այցելել ինձ:
Ակամայից հիշեցի ճապոնացի հեղինակ Օզավային /որի միջոցներից ևս օգտվել եմ/, թե այդ դեպքերը կնոջս եմ վստահում, նա բուժում է երեք օրում: Գուցե ոչ երեք, գուցե չափազանցություն է, սակայն որքան լավ կլիներ, եթե մի օր այն բժիշկներին, որ համապատասխան կենտրոններում ընդունում և հսկում են այս հիվանդներին, հնարավոր լիներ տալ այս գիտելիքը, որ գոնե դեղորայքի հետ զուգակցեին, կամ առանձին օգտագործեին... հազարավոր հիվանդ երեխաներ և մեծեր կօգտվեին...
Բայց ու՞ր է թե մենք այդքան կազմակերպված հասարակություն ունենայինք...
Մյուս հիվանդս մի շատ համակրելի կին էր, Բժշկական համալսարանի դասախոս, տարիներ ԱՄՆ-ում էր աշխատել, որոշ բաներ լսել ճիշտ սննդի, նրա դերի մասին, սակայն ինքնուրույն և համակարգված կիրառել չէր կարողանում: Եկավ ամռանը` բարձր ճնշումով, առավոտյան խիստ գլխացավերով, մարմնի այտուցվածությամբ /պաստոզ դեմքով, ոտքերով, ձեռքերով.../, քաշի արտահայտված ավելցուկով, հևոցով և այսպես շարունակ: Մեր համատեղ աշխատանքը շատ թեթև և երկուսիս համար հաճելի եղավ, և այսօր նա այդ գանգատներից և ոչ մեկը չունի, երիտասարդ թեթևությամբ տանում է իր լարված դասախոսական աշխատանքը, լավ է զգում նաև աղջիկը, որի հետ զուգահեռաբար աշխատեցինք. թեկուզ շատ երիտասարդ էր, բայց հասցրել էր "լավ աղտոտել" լյարդը, և մեր համառ ջանքերը արդյունք են տվել, նա որոշ փոփոխություններ է արել իր սննդային սովորությունների մեջ, կիրառել իմ նշանակած բնական միջոցները, և, ինչպես վստահեցնում է մայրը, էապես լավացել է...: Հաճելի էր լսել ջերմ խոսքեր ստացած գիտելիքի`առողջության դասընթացի համար:
Երրորդ զանգը մի շատ հաճելի ուսուցչուհուց էր, որը տասնյակ տարիներ տառապում էր այսպես կոչված միգրենով, անտանելի ծանր նոպաներ էր ունենում, որոնք արդեն ընդհանուր դեպրեսիայի ֆոն էին ստեղծել: Մայրը այնքան մեծ դժվարությամբ էր բերել, քանի-որ չէր հավատում հնարավորությանը և արդյունքին...
Ուզում էր ինձ ամենալավ բաները ցանկանալ, սակայն կարծում էր, թե ես այս գիտելիքով և այս ծառայությամբ պետք է որ այնքան երջանիկ լինեմ, որ այլևս ցանկանալու բան էլ չկա: Բայց ես անկեղծորեն խոստովանեցի, որ որպես մայր և մասնագետ դեռ շատ երազանքներ ունեմ, և սիրով կընդունեմ բոլոր բարեմաղթանքները:
Առայժմ այսքանը...
__________________
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում