Առողջագետի օրագիր
10.01.2008, 12:25 (981 Դիտումներ)
Այսօր՝ աշխատանքային առաջին իսկ օրերին ինձ այցելեց մի ընտանիք, որի հետ աշխատում ենք արդեն 3-4 ամիս: Նրանք գալիս են Սևանի ավազանի գյուղերից մեկից, հին` դեռևս սովետական "Ժիգուլիով", բուժման են բերում երիտասարդ հարսիկին: Ընդամենը 21-22 տարեկան այս խեղճ հարսիկը արդեն երեք անգամ վիժում է ունեցել, և վերջապես, հաջողվել է պատճառը պարզել` բրուցելյոզ, նաև միկոպլազմա արյան մեջ: Բրուցելյոզն իր դրսևորումներն ուներ, որոնք իրենք անտեսում էին. արտառոց քրտնարտադրություն, որովայնի ցավեր, պարբերաբար ջերմություն, ընդհանուր թուլություն, դեմքի գույնի անընդհատ փոփոխություն և այլն: Անալիզը խիստ դրական էր եղել /++++/: Երբ դիմեցին ինձ, բացի այդ ընտանիքին օգնելու մեծ ցանկությունից, ինձ համար կարևոր էր նաև առողջագետիս բուռն հետաքրքրությունը` առանց դեղորայքի /հզոր հակաբիոտիկների երկարատև կիրառման/ հասնել արյան այնպիսի մաքրման, որպեսզի հաղթահարվի թե բրուցելյոզը, թե միկոպլազման: Լավ աշխատեցինք, երիտասարդ հարսիկն ու սկեսուրը ամբողջությամբ կատարում էին առաջադրանքներս, քանի-որ որպես գյուղի մարդիկ տեսել էին և գիտեին, որ բրուցելյոզով հիվանդ անասունն էլ պտուղ չի բերում, այն շատ վաղ շրջանում զարգացման արատներ է ունենում, և վիժում է առաջանում: Ընթացքում մեզ սրացումներ և որոշ բարդ իրավիճակներ էին սպասում, մարդիկ տագնապում և երբեմն կասկածում էին գուցե, թե արդյո՞ք ճիշտ են արել, որ չեն ընտրել դեղորայքային բուժման ճանապարհը: Սակայն, ի պատիվ իրենց, պետք է ասել, որ ընկալում էին մեկնաբանություններս, շարունակում աշխատանքը և մենք արագ հաղթահարում էինք դժվարությունը:
Այսպես, մոտեցավ անալիզները կրկնելու պահը, և դժվար էր ասել, թե ով էր ավելի շատ հուզվում` ես թե իրենք: Անցյալում ունեցել էինք նման դեպքեր, բայց այս մեկը շատ էր լուրջ, հետո յուրաքանչյուրը յուրովի և խիստ պատասխանատու է:
Անալիզները գրեթե փայլուն էին` միկոպլազման չկար, իսկ բրուցելյոզը /կլինիկական լրիվ լավացման ֆոնի վրա/ տվել էր թույլ դրական /--+/ պատասխան: Բոլորիս համար ակնհայտ է, որ մնացել է մի-փոքր աշխատանք ամբողջ արդյունքին հասնելու համար:
Աղջիկը լավացել է, զվարթացել, առողջացել, բայց այ քեզ փորձանք, ամուսինը դրսից սեռավարակ է բերել..., և ընտանիքը նորից կանգնել է նոր փորձությունների առջև: Նայում եմ այս երիտասարդ հարսիկին, որ իրեն զրկեց մի կտոր մսից, համառորեն կերավ և խմեց թեկուզ բնական, բայց ոչ միշտ շատ համեղ իմ "նշանակումները" մայրանալու իր ահռելի ձգտման մեջ, և ցավում եմ ոչ հազվադեպ հանդիպող տղամարդկային անպատասխանատվության համար.․․
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում