Նայել RSS հոսքը

Լէգնա

Այսօրն ու Վաղը

Գնահատել այս գրառումը
Սառած շունչ, փախչող գոլորշիներ, անհագուրդ ծիծաղ ու դատարկ սրտով մի աղջիկ:

Ու օդում կախվել ու ճոճվում էր հեքիաթը: Անհիշելի ժամանակներից ինքնակամ կախված Հեքիաթը, գլխիվար պառկած` տեսնում էր մարդկանց աչքերում թաքնված Լույսը, բայց ամաչում էր թակել նրա դուռը:Լույսը թաքնվել էր նախօրոք կապելով Հեքիաթի աչքերը, բայց Հեքիաթն էլ էր փակ աչքերով Լույսին տեսնում: Լույսը դուրս գալ չէր ուզում, դրսում ցուրտ էր, բայց Հեքիաթն էլ առաջ ընկնել չէր կարող և առանց Լույսի նախաբանի չէր կարող հեքիաթ- իրականություն- երազանք խաղալ: Ինքն էլ էր վաղուց սոսնձվել երկնքին, բայց հողի բույրը արդեն սկսել էր խենթացնել նրան:Նա իջնել էր ուզում, երգել ու պարել:
-Լույս, դուրս ե’կ:

Մարդկանց աչքերում տաք էր, բայց ցավոտ: Այնտեղ կարող ես գտնել ամեն բան, սկսած գրտնակած երազներից մինչև քեզնից փախչող իրականություն, բայց այն Լույսի բույնն էր: Օջախի տարբերակ էր, չծրարված ընտրության մի ձև, որը արդեն ընտրել էր Լույսը: Ու իր բնում, ցուրտ բնում, Ոչնչության հետ եղբայրություն կնքած Լույսը մտորում էր` դուրս գա՞լ, թե՞` ոչ:
-Իսկ Մարդը ի՞նչ է փնտրում, Լո՞ւյս, Հեքիա՞թ, թե՞ ... Մարդ այս ամենով հյուսված:


Զարմացած սուրճի աչքեր, անհասցե վազվզող ամբոխ ու Լուսե աչքերով մահացած աղջիկ:
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

Թրեքբեքներ