# 2
19.01.2008, 21:48 (1536 Դիտումներ)
Մենք դրախտում ենք: Շուրջս թանձրացել է փափուկ վստահություն: Մեջն ենք: Այն բուրմունքներից կատարյալն է..............................
...........................Ես պարֆյումեր եմ.
hետաքրքրությունը տարածում, ջերմացնում եմ ինչ-որ աստիճանի: -----սաղմնավորվում է սերը:
խորհրդավորությունը` փխրուն ծակոտկեն մշուշ, ներքաշում է արբունքը գլխապտույտի: -----սերը ձգտելու է նյութի:
կարոտ: կրքի մի քանի վոլտ: -----դառնում է միավոր:
գնահատում եմ խելքը, նրա արդյունք միտքը, մտքի արդյունք արտահայտությունը, ձևակերպումը, գործը: -----խարիսխ է գցում գիտակցության մեջ:
կարոտ: խանդի խելապտույտ: -----քաղցրանում է սերը:
սինթեզում եմ էժան ինտրիգներ (անհամբերություն): հանգցնում եմ խոնարհությամբ: -----սերը որակ է:
ցանկություն: կարոտ: ցանկություն: -----բեղուն է. ծնում է ուժ, թափ, իմացություն` ամեն ժամ: Քո գցած ճանապարհներն աշխատում են:
ամփոփվելու պահանջ: մտրակի այրող հետքեր ու լցված սիրտ: -----զմռսում ես:
հարազատությունը լուծվում է հանգստության:
Պատրաստ է:
Բուրմունքներից կատարյալը` վստահություն:
.............................Բուրմունքն իմ մեջ չէ (սահմանափակ), ես եմ նրա մեջ, ու հետևում եմ կրնկակոխ..........
.................................................
..... Արթնացա մի օր, նյութերը հօդս էին ցնդել: Բայց բուրմունքը նույնն էր...
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում
