Նայել RSS հոսքը

Սև Խոլորձ

Կհիշես...

Գնահատել այս գրառումը
***

Կհիշես, կհիշես մի օր ինձ
Գալիքի խորունկ ծալքերում`
Որպես հնացած ծանոթի`
Մոռացված փոշոտ հուշերում:

Կհիշես… Ու գուցե ժպտաս`
Հիշելով օրերը անցած,
Երջանիկ պատանուն, որ դու էիր,
Ու մեր սերն` անդարձ հեռացած…

Քո մտքի հեռվում, խորքերում
Կգտնես դու մի ավերակ,
Նրա մոտ` հանգած մի խարույկ,
Շատ վաղուց մարած մի կրակ…

Կքայլես հուշերիդ մայթերով,
Կտրվես դու դրանց հմայքին,
Կնայես թախծալի աչքերով,
Կցանկաս վերապրել դա կրկին…

Ու սրտիդ սառույցից մի բեկոր
Կհալվի ու արցունք կդառնա,
Ու աչքիդ փոքրիկ անկյունից
Կկաթի հուշերիդ վրա:

Իսկ հետո… Հետո այդ արցունքը
Աննկատ գոլորշի կդառնա:
Քեզ կրկին կտիրի մոռացումը
Ու այլևս երբեք տեղի չի տա…


© C.S.
(Black Snakey CactuSoul)

Մեկնաբանություն

  1. Առողջագետ-ի ավատար
    Բանաստեղծություններ գնահատելու մեծ փորձ ունեմ, "Երգ Երրորդության" և մյուս ամբողջ այդ պոեզիայի խմբագիրն ու գնահատողն եմ եղել, ոգևորողը: Այդ "իրավունքով" գրում եմ քեզ, որ լավ է, հաջողվել է զգացմունքը պահպանել, հաղորդել... շատ լավ է: Մեծ ուրախությամբ ենք հայտնաբերում երիտասարդներին...թե չէ հույսերս կորցնում էինք: Բայց և այսպես, այն առաջին անգլերենը, կարծես, ավելի լավ էր, կամ գուցե, ավելի անսպասելի:
    Երկրորդը դեռ չեմ "հաղթահարել", ուշադրություն է պահանջում, բայց անպայման կարդալու եմ:
    Թարմացել է 23.10.2007, 14:25 ըստ [ARG:5 UNDEFINED]
  2. Vivian-ի ավատար
    Ու սրտիդ սառույցից մի բեկոր
    Կհալվի ու արցունք կդառնա,
    Ու աչքիդ փոքրիկ անկյունից
    Կկաթի հուշերիդ վրա:
    Անչափ գեղեցիկ է նկարագրված, ոճի առումով նմանեցրեցի Տերյանի ստեղծագործություններին:
  3. Philosopher-ի ավատար
    Լավ էր, բայց մտքի, զգացումի էն խտացումը, որ կա անգլերեն գործերում, անկրկնելի է

Թրեքբեքներ