Նայել RSS հոսքը

Առողջագետ

Առողջագետի օրագիր

Գնահատական. 1 ձայն, 5.00 ընդհանուր:
Հենց նոր հերթական հեռախոսազրույցը ունեցա իմ մի հիվանդի հետ, և հերթական անգամ զգացի, թե որքան դժվար է տեղի ունենում մարդկային գիտակցության փոփոխությունը: Թեկուզ ոչ բոլոր մարդիկ են այդքան "անհասկացող" և "հոգեհան", սակայն այսօր այդպիսին է հիվանդների մեծ մասը, և պատճառը ոչ այնքան հենց իրենց անգիտությունն է, որքան վերջին դարի ընթացքում բժշկության կողմից քարոզված գաղափարները:
Իսկ դեպքն այսպիսին է. այս միջին տարիքին մոտ կինը ուզում է երեխա ունենալ, սակայն երկու-երեք հղիությունները ավարտվել են վիժումներով: Արյան մեջ հայտնաբերվել են մի շարք վիրուսներ և պարազիտներ` քլամիդիա, ցիտոմեգալովիրուս, ուռեապլազմա: Պարզ է, որ այդպիսի արյունը չի կարող սնունդ լինել պտղի համար, և վիժում է առաջանում:
Բոլոր հնարավոր բուժումները` հզոր հակաբիոտիկներ, հակավիրուսային պրեպարատներ- ամեն ինչ ստացել է, և, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ապարդյուն:

Հիմա դիմել է ինձ. և ով զարմանք, ընդամենը 2-3-շաբաթյա բնական միջոցների կիրառումը/ սնունդ, թեյեր, այլ միջոցներ/ "արթնացրել" է օրգանիզմը, իմուն համակարգը, և այս կինը առաջին անգամ "հիվանդացել"է` այսինքն սկսվել է առողջացման գործընթացը. արդեն 7-8 օր է, որ ջերմում է, այն էլ մինչև 39-40:
Հիմա իմ խնդիրն է օրը երեք-չորս անգամ բացատրել այս կնոջը, որ այդ ջերմությունը բարիք է, որ վերջապես իր օրգանիզմը արթնացել է, չի հանդուրժում արյան մեջ եղած "աղտեղությունը", այրում է վիրուսների սնունդ հանդիսացող թափոնները..., որ այդ ջերմությունը հրաշք է, և պետք է ձգտել պահպանել այն, միայն անտանելիության դեպքում դիմելով գերմիջեցնող միջոցներին: Համաձայն եմ, որ այս մոտեցումը խորթ է այսօրվա բժշկությանը, անգամ մենք, բժիշկներս, միշտ սովորել և կարծել ենք, թե արյունը ստերիլ է`վարակազերծ /հակառակ դեպքում `սեպսիս կլինի/, իսկ հիմա, արի ու տես, ինչ ասես, որ չկա մարդկանց, էլ չեմ ասում, հիվանդ մարդկանց արյան մեջ... Եվ ոչ մի ջերմություն, ոչ մի ռեակցիա, եթե լինի էլ, անմիջապես անցնում ենք "կրակը" հանգցնելուն, ասես օրգանիզմը անխելք է, և անտեղի է բարձրացրել ջերմությունը:
Ահա, եթե բժիշկներս չգիտենք, խեղճ հիվանդներն որտեղից իմանան, որ ջերմությունը բարիք է, որ անհրաժեշտ է միայն ճիշտ սննդով, բնական միջոցներով "օգնել" օրգանիզմին` մնացածը թողնելով Բնության ինքնապաքինող ուժերին:
Համբերատար աշխատանք է պետք` երբեմն խիստ և զգոնացնող, երբեմն զիջող..., սակայն միշտ կարեկցող ու ներող:

Չէ որ եթե հաղողություն ունենաք, և այս կինը մայրանա, ես կլինեմ գրեթե նույնքան երջանիկ, որքան ինքը:
Կատեգորիաներ
Առողջագետի օրագիր

Մեկնաբանություն

  1. Philosopher-ի ավատար
    Բայց ինքը կլինի երջանիկ, եթե այդ ամենը հասկանա. ահա և շանս գիտակից մայրությամբ ապրելու ու լինելու, պարտադրություն` լինել կա'մ մայր ու գիտակից մայր, կամ չլինել` ոչ մայր, ո'չ գիտակից: Կյանքի շանսերը պետք է տեսնել: Դա է ապրելու արվեստ
  2. byurex-ի ավատար
    Կարող է հանկարծ երեւամ եսասեր, բայց այդ հարցն ինձ հետաքրքրում է... Այնքան հազվադեպ եմ ջերմություն ունեցել, Անկեղծ ասած արդեն չեմ հիշում... Խնդրում եմ օգնեք ինձ եւ ասեք, որտեղ գտնեմ ձեզ:
  3. Առողջագետ-ի ավատար
    Եթե ուզում եք ինձ գտնել, կարող եք անհատական նամակ գրել, կամ զանգահարել:
  4. byurex-ի ավատար
    Շատ շնորհակալ եմ...

Թրեքբեքներ