Նայել RSS հոսքը

Լէգնա

Քառակուսի շրջանակս

Գնահատական. 1 ձայն, 5.00 ընդհանուր:
Քառակուսի շրջանը միշտ ամփոփել է ինձ իր մեջ, իր պատերով սեղմել մտքերս, ձոներս, հոգիս ու … մատներս: Ամեն այցելուի հետ նա փոխել է իր համն ու կպչելիության աստիճանը:Փոխել է նույնիսկ ինձ իր մեջ բոժոժելու ձևը:Ինքս էլ նրան սկսել եմ ձևափոխել, երբ հասկացել եմ, որ աշխարհում կան սև ու սպիտակ տղաներ և աղջիկներ, կա սեռային տարբերակում` ըստ… ըստ բարբաջման վանկավորման:
Սկզբից, երբ հասկացա անազատության պատերիս նույնությունը, սկսեցի պայքարել, ափերով հրել շրջանակիս կլորությունը,նեղվում էի նրա հատակը և առաստաղը չտարբերելու ցավից:Բացում էի թևերս ու, որքան ուժ ունեի, ինչպես նրանց փարվել գիտեի, հրում էի, լայնացնում շրջանիս չանկյունացված եզրերը ու… հաղթում ինքս ինձ:Որքան հրում էի, այնքան չէի հասկանում, որ շրջանիս տալիս եմ անվարագույր պատուհաններ ու թաքնված անկյուններ. քառակուսի էր ծնվում ներսում: Առանց շրջվելու անկյունում էի նաև շրջանիս հետևի կողմը. շրջվել չէի կարող, այն անցյալի տեսքով ներկան էր` ինձ մոտ գտնվող, ո'չ դիմացինիս պատկանող սև աչքեր,այնտեղ գունաչ կամ անգույն, ինձ չսպասող հերթական աչքեր էին:
Բոժոժումի տարբեր գալարումներից ինքս էլ վերածվեցի զսպանակի, կտրտվեցի, շրջվեցի, բայց շրջանիս անկյունները գնալով բազմապատկվում էին, ափերովս շրջանին հրող զսպանակը սեղմվում էր, հետո միանգամից ժայթքում, ներսում գարուն սփռում, ու զսպանակից ուղիղ, անկամուրջ գիծ նկարվում:
Քառակուսի շրջանը ինձ բաց թողնել չի ուզում, Ես վաղուց սերտաճել եմ նրան, դե ուրեմն, ինչո՞ւ ինձնից պահանջել լայն, լուսե հարթությամբ ծվլվացող բացատ:
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Առողջագետ-ի ավատար
    Հասցեդ` Չեմ ապրում, ինձ միշտ սարսափեցրել է, ես չեմ հավատացել դրան: Այսօր հաստատվեցի` ապրում ես, ապրում, ուղղակի երևի բոժոժի փուլում ես, իսկ դա հասունացման, զսպանակման փուլն է, սակայն դրան անպայման հետևում է ազատ թռիչքը` թիթեռի փուլը: Այսպես որ այսօր էլ ես ապրում, վաղն էլ ապրելու ես: Կյա~նք եմ ցանկանում...
  2. Լէգնա-ի ավատար
    Շնորհակալություն:
    Անչափ շնորհակալ եմ:

Թրեքբեքներ