Կյանքը հրաշալի է... Այն հրաշալի ապրելու արվեստն է պետք միայն սովորել: Բարի գիշեր
Պետք է հոգիդ ազատ թողնես, որպեսզի զգաս... Սովորելու բան չկա... Մեզանից յուրաքանչյուրի մեջ կա հրաշալի ապրելու ծրագիրը, որի գործարկման անհրաժեշտ և բավարար պայմանը հոգու, մտքի ազատությունն է, զգալու կարողության վերգտնումը... Բարի գիշեր:
Եվ դա էլ հենց սովորելն է Բարի լույս
Բարի լույս Կարծում եմ՝ իրականում մարդիկ սովորում են հակառակը՝ հոգին ու միտքը ճզմել կաղապարների մեջ ու չզգալ։ Ու դրանից հետո արդեն, համաձայն եմ, դրանց ազատություն տալը ստիպված ես սովորել․․․
Այո, ոչ թե սովարաբար սովորում են, այլ նրանց պատմականորեն փոխանցվել է սովորելու միակ իրական ու արդյունավետ նյութը` ստրկությունը: Ու ազատ լինել էլ նրանք պետք է սովորեն և սովորեն ապրելով, ազատ ապրելով