Նայել RSS հոսքը

Լէգնա

Ինչո՞ւ

Գնահատել այս գրառումը
- Սերը երջանկությունն է,լույսի աղբյուրը, մանկության համընթաց ու ուղիղ քայլելը: Ճշմարտության վանկերն է, ինքնաճանաչման ուղերկցոդուհու ժպիտն է, հեթանոսի գինու համը, քրմուհու աղոթքի գույնը:

- Դու երջանկացնում ես մեզ:

- Լույս ես:

- Իմ մանկությանն ես նման:

- Կայացած անհատ` հաստատակամ քայլերով:

- Անկեղծությունդ անգամ ճշմարտությունից վեր է:

- Ինքնաճանաչման ես տանում անգամ վանկերովդ:

- Հեթանոս գիժ ես:

- Քրմուհու նման համառորեն պայքարում ես չտեսած արիացուդ համար:


Եթե այս ամենը Ես եմ` Սեր եմ, ինչո՞ւ այդ դեպքում ինձ չեն սիրում:
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Philosopher-ի ավատար
    Սիրում են: Չեն գիտակցում Նույնիսկ հրեշտակները պետք է սովորեն` ինչպես թռչել: Ու նույնիսկ մարդիկ` ինչպես սիրել
  2. Այգ-ի ավատար
    Զգացեծրացը քո, ինքդ չե՞ս զգում:
    Ինչո՞ւ չես զգում:
    Քեզնով ամենը հանդեպ է և քեզ:
  3. Լէգնա-ի ավատար
    Սիրում են: Չեն գիտակցում Նույնիսկ հրեշտակները պետք է սովորեն` ինչպես թռչել: Ու նույնիսկ մարդիկ` ինչպես սիրել
    Ինձ սիրելու համար բավական է ինքնաճանաչման հասնել, բավական է կյանքը սիրել ու ժպտալ խավարին:
    Այս ամենը պետք չէ սովորել,պետք է ունենալ:
  4. Լէգնա-ի ավատար
    Մեջբերում Այգ-ի խոսքերից
    Զգացեծրացը քո, ինքդ չե՞ս զգում:
    Ինչո՞ւ չես զգում:
    Քեզնով ամենը հանդեպ է և քեզ:
    Չեմ զգում Այգ :(
    Չիդեմ` ինչո՞ւ...
  5. Այգ-ի ավատար
    Ինչպե՞ս չես զգում:
    Չէ՞ որ զգում ես,որ քեզ զգում են:
    Չէ՞ որ զգում ես, որ քեզ զգալը՝,
    Աչքով տեսնել չէ,
    Չնայած տեսք ես:
    Ունկով լսել չէ,
    Չնայած երգ ես:
    Չես զգվում համով,
    Եւ ոչ էլ բույրով,
    Այլ այդ երկուսի միաձուլումով:
    Դու չես շոշափվում,
    Չնայած Հոգու փաղաքշանք ես դու:
    Աստղիկ Դիցուհին իզուր է տխրում
    Վահագն Դիցին հեռու լինելուց,
    Զուր է մտորում,
    Թե իրեն իբր ոչ ոգ(ք) չի սիրում:

    Չէ՞ որ կարոտը չի լինում երբեք միակողմանի:
  6. Լէգնա-ի ավատար
    Ես քեզ սիրում եմ Իմ Ընկեր
    Թարմացել է 30.03.2010, 10:48 ըստ [ARG:5 UNDEFINED]

Թրեքբեքներ