Նայել RSS հոսքը

Philosopher

Որտե՞ղ եմ...

Գնահատել այս գրառումը
Աշխատում եմ նոր նախագծի վրա: Բացառիկ նախագիծ է, որի նպատակը պետք է լինի հայ հասարակության ինտելեկտուալ պոտենցիալը միավորել աշխարհի այլ հատվածների կենդանի, ապրող ուժերի ինտելեկտին: Ո՞վ կմտածեր, որ նոր դարաշրջանի նոոսֆերան ձևավորվում է նաև մեր ուժերով: Բացառիկ ժամանակներ են գալիս: Գալիս են ժամանակներ, երբ մարդու գիտակցության ձևավորվման ավանդական համակարգերը այլևս ոչինչ, ոչինչ չեն տալիս մարդուն: Եվ մարդը` գիտելիլքների ու չգիտելիքների հորձանուտից դուրս նետվելով` հասնում է ինտերնետին` այնտեղ կենդանի կյանք ու կենդանի միտք գտնելու հույսով: Նրան հուսախաբ չպետք է անենք: Աշխատել է պետք
Լավ եղեք: Ապրեք

Մեկնաբանություն

  1. dvgray-ի ավատար
    Ինչքան է փոքրացել "աշխարհը" հայաստանաբնակի համար ....
    Աշխարհը փակ դռների հետևից երևում է այնպես. ինչպես այն կներկայացնեն տարբեր "ապահովագրական" ծառայություններ; Սակայն Աշխարհը այդքան մռայլ ու անգույն չի, ինչքան երևում է "Հայ..."լուր-ի կամ "Ռուս..."լուր-ի կամ "Արաբ"լուր-ի եթերից;
    Աշխարհը եռանդագին ապրում է, արարում, ստեղծում:
    .....
    Բարեբախտաբար Ռուսական "փրկիչին" Աշխարհը իր համար վաղուց խոր փոսում թաղել է;
    ..............
    Պետք է մտածող հայերիս շատ ճանապարհորդել դեպի Եվրոպա... ոչ միայն մտիվ, այլ նաև մարմնիվ ;
  2. Հեղինակ-ի ավատար
    Ծանոթ եմ Philosopher-ի նոր նախագծին, նախագիծը ներկայացնելու և փակագծերը բացելու հաճույքը իրեն պետք է թողնել, սակայն նշեմ, որ գործ ունենք մի Նոր Սինթեզի հետ... Նոր Մարդու վերընձուղումը ներկա մարդկության ծերացած բնից լինելու է կղզյակներով, այն չի համապատասխանելու ներկա մարդկության ինքնագնահատականի չափանիշներին...

    Մեջբերում dvgrey-ից
    Բարեբախտաբար Ռուսական "փրկիչին" Աշխարհը իր համար վաղուց խոր փոսում թաղել է;
    Բարեբախտաբար, Վերածնությունը այսպիսի վստահ աշխարհագրություն չունի, երբ հնարավոր է մի որևէ երկիր "թաղել" և մի այլ երկիր կամ աշխարհամաս "բարձրացնել"...Վերածնությունը որքան մարդկային, հազարապատիկ այդքան Հիերարխիկ Ստեղծագործություն է, և ունենալու է անսպասելի լուծումներ...
    Ինչ վերաբերում է ռուսական "փրկչին" թաղելու հանգամանքին, ապա այն հայտնի ազատական քաղաքական ուժի մանկական թոթովանքն է, որը և իմ շուրթերին ունեի Շարժման բարձրակետին, բայց հետո շատ ամաչեցի "գոլոսներ"-ի ներարկած պարզունակ աշխարհայացքի համար...Մանավանդ, երբ կյանքի և գործի բերումով ավելի խորը գնացի և տեսա "եվրոպական" և "միջազգային" չափանիշների պերճանքն ու թշվառությունը:

    Եվ ավելացնեմ. վերջին հարյուրամյակի մի քանի Բարձր Աղբյուրներ աներկբայորեն նշում են Ռուսաստանի մեծ դերը մարդկության սպասվող պատմության մեջ...Սրտով սիրում եմ այդ աղբյուրները և միևնույն ժամանակ չեմ մոռանում ռուսական արջի ուխտադրուժ հարվածները մեր սրտին...Բայց սերս առ Մեծ Մշակույթը բուժում է հին վերքերը...

    "

Թրեքբեքներ