Լույսի խնայում
09.02.2008, 22:33 (1282 Դիտումներ)
...Հյուրերին ստիպված էի ճանապարհել մինչև առաջին հարկ. միայն մեր՝ չորրորդ հարկում վառված լույսն ի զորու չէր լուսավորել ամբողջ մուտքը, և ես պիտի ձեռքի փոքրիկ լապտերով լուսավորեի ճանապարհը մինչև ներքև: Հյուրերից երկուսը բավականին տարիքով մարդիկ էին ու չէին կարող արագ իջնել աստիճաններով, այնպես որ բավականին "թարմացա" ցրտից. շտապ էր պետք դուրս գալ, հետևաբար տնային հագուստով էի, առանց վերարկուի:
Մնացել էր արդեն մի քանի աստիճան, երբ հանկարծ առաջին հարկի բնակարանից աղմուկ լսվեց ու... ա՜յ քեզ հրաշք... լույս վառվեց... - Մարդիկ էին դուրս գալիս:
Իջնողներից մի կին անկեղծորեն սկսեց շնորհակալություններ շռայլել տանտերերի հանդեպ.
- Ապրեք, շնորհակալություն, էս ինչ լավ բան արեցիք...
- Վայ, խնդրեմ: Մի քիչ շուխուրով իջնեիք, ավելի շուտ կվառեինք, - եղավ բարեկիրթ պատասխանը:
![]()
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:





Email բլոգի գրառում
