Նայել RSS հոսքը

Մելիք

Ժողովուրդը արդեն պարտվել ա

Գնահատական. 2 ձայն, 4.50 ընդհանուր:
Ակումբում տիրող էիֆորիան նյարդերիս վրա ազդումա, դրա համար որոշեցի էստեղ գրել Ծովինարի մի ակնարկի պատասխանը:

Alize'e`
ես ԺՈՂՈՎՐԴԻ հաղթանակն եմ տոնում...
Ժողովուրդը արդեն պարտվելա էն օրը, երբ հնարավոր դարձավ արդեն գահընկեց արված ավազակապետի վերադարձը, փրկիչի կեցվածքով մյուս ավազակապետին գահընկեց անելու համար:

Ու չնայած արդեն պարզ ա, որ նրա մոտ չստացվեց, բայց փաստը, որ ցանկացած բան կարելի ա մարսել ու դեռ իբրև ազգի փրկիչ վերադառնալ քաղաքական հրապարակ, վերջնականապես բարոյազրկեց էս ժողովրդին, էնպաս որ ուզումա Լևոնն էլ հաղթի, ուզումա պողոսը, գնացողը գիտի, որ իրա թալանած գումարները հերիքելու են ձիթենու ճույուղեր գնելու ու իր համար հաղթական վերադարձի պսակ պատրաստելnւ համար:
Էս ընտրությունները հայկական ոգու վախճանն էին:
Շուտով կկորցնեք էս պետությունը:
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Grieg-ի ավատար
    բռավո.. ախ եթե բոլորը այսպես մտածեին
  2. Black Orchid-ի ավատար
    «Բայց չէ՞ որ անկումն էլ թռիչք է․․․
    Իսկ ի՞նչ է, թռիչքը քեզ քի՞չ է․․․»


    Իրականում, Մելիք, ժողովուրդը պարզապես փորձում էր իր անկումից հաճույք ստանալ, «վայելել վերջին թռիչքը»․․․
    Խեղդվելիս մտքովդ նույնիսկ կարող է անցնել, որ փրփուրը քեզ կարող է ջրի երեսին պահել։ Բնական բան է։
    Պետք չէ մեղադրել ժողովրդին։ Պարզապես նա ապրել է ուզում, ազատ շնչել է ուզում, ուրիշ ոչինչ։
    Ժողովուրդն առաջնորդ է ուզում, ու եթե իսկական առաջնորդ չկա, ուրեմն ստիպված է հետևել նրան, ով իրեն հռչակում է առաջնորդ։
    ․․․
    Չգիտեմ, դժվար է եզրակացություններ անել։
  3. ԳլոբալՀայացք-ի ավատար
    Շատ եմ ուզում համաձայնվել (կարելի է ասել համաձայն եմ), բայց ախր այդքա՜ն տխուր եզրակացությա՞մբ՝
    Շուտով կկորցնեք էս պետությունը:
    Արդեն զգում ենք, որ կորցնում ենք, դա պետք է որ թուլ տա հուսալ, որ մի բան կկարողանանք անել, թե՞ չէ :(
  4. Tigris-ի ավատար
    Ակումբում իբր ազատ խօսքի մթնոլորտ է, եթէ այդպէս լինէր, ապա մարդիկ մի քիչ աւել հաւասարակշիռ կը մտածէին եւ կը գործէին: Ինչ որ տեսայ, այդտեղ Ակումբի ղեկավարութեան քաղաքական հայեացքը չբաժնեկցողին հայհոյում են օրերով, եւ երբ հայհոյանք ստացող Պանդուխտը չդիմանալով տարբեր լեզուներով հայհոյանքներին փորձում է պատասխանել, եւ նոյն րոպէին եւ նոյն վայրկեանին ջնջում է իր գրառումը, զգալով սխալը, ապա եղած փաստը բաւարար են գտնում հեռացնելու Պանդուխտին, ինչ որ վերջինիս փափաքն էր արդէն, Փորփրուկը վկայ:
    Աւելացնեմ՝ Պանդուխտին հայհոյող երկու օրական անդամներին արգելափակում են ընդամէնը մի օրով, այն էլ երեսի ջուրը պահպանելու համար, իբրեւ թէ հաւասարապէս պատժում են բոլորին: Ու էդ հայհոյողն էլ մի այլ թեմայում գրառում է անում մի ուրիշ մականունով ու ոչինչ չի լինում: Խելօք մարդիկ տեսնելով այս ամենը, զգում էին որ անիմաստ է ակումբում գրառում անելը, ու հեռանում:
    Թարմացել է 06.05.2008, 11:31 ըստ [ARG:5 UNDEFINED]
  5. Մելիք-ի ավատար
    Tigris, Ակումբի հարցով համաձայն չեմ: Չկա ոչ մի խտրականություն ղեկավարության կողմից: Ավալին, Ակումբը էն եզակի հարթակներից է, որտեղ ղեկավարությունը ամեն ինչ անում է բոլորին արտահայտվելու հավասար հնարավորություններ տալու համար:
    Այլ բան է, որ ընդհանուր մթնոլորտն է շիկացած ու Լևոնականների դոմինանտ դիրքը այնտեղ զուտ քանակական անհավասարությունից է կախված, այլ ոչ ղեկավարության քաղաքականությունից:
    Պանդուխտը ակումբից հեռացվել է ո՛չ միայն ձեր նշած միջադեպի կապակցությամբ, մինչ այդ էլ նա բազմաթիվ խախտումներ ու վիրավորական գրառումներ էր կատարել, ու լիովին թքած ումեր իրեն պարբերաբար տրվող զգուշացումների ու նկատողությունների վրա:
  6. Tigris-ի ավատար
    http://www.akumb.am/showthread.php?t=3109
    Հենց այս kuk կոչուածը իրերայաջորդ հայհոյալից գրառումներ էր անում, հայերէն ռուսերէն եւ ի զարմանս՝ արաբերէն լեզւով, իսկ Ուլուանան ջնջում էր: Չէի ուզում կրկնուի եւ զգուշացրի բոլորին որ հայհոյանքով չխօսեն հետս, իսկ երբ կրկնուեց հայհոյանքը այստեղ
    http://www.akumb.am/showthread.php?t=22737
    , արգելափակումը աչքի առաջ առած՝ հայհոյեցի ու հեռացուեցի:
    Ի դէպ՝ կարելի չէր այդտեղ բնական զրոյց շարունակել: Իսկ թէ նկատես, այժմ միակարծութիւն է տիրում այնտեղ: Եթէ կան իրենց պէս չմտածողներ, ապա կամ չեն գրում, կամ էլ նոր գրանցւողներն են: Հիները հեռացել. կամ հեռացուել են:

Թրեքբեքներ