Առողջագետի օրագիր
01.05.2008, 09:46 (2021 Դիտումներ)
Վերջերս դիմեց լացակումած ձայնով մի կին. խոսքը իր 28-ամյա որդու մասին էր, որը ծանր ինֆարկտ էր տարել դեռ 4 տարի առաջ, այժմ էլ մեր երկրի ամենահեղինակավոր կլինիկայում ասել էին, թե վիճակն այնքան ծանր է, որ կամ պետք է ցանկացած գնով առնվազն վիրահատվել /դա արժե մոտ 7 հազար դոլար/, կամ էլ ավելի ճիշտ կլինի գնալ, օրինակ, ԱՄՆ, և այնտեղ կատարել սրտի փոխպատվաստում...
Կարող եք պատկերացնել մի սովորական հայ ընտանիքի և հայ մոր վիճակ...
Թե ում սիրտն էր շարժվել, և մեծահոգաբար մեր "տեղը" ասել էին, չգիտեմ...
Եվ ահա մարդիկ եկան: Չէի ասի, թե իրավիճակը թեթև էր, իսկապես, տարած ինֆարկտը շատ-շատ ծանր էր եղել. սակայն ոչ այդ թանկ վիրահատության կարիքը կար, ոչ էլ սրտի փոխպատվաստման, որը այսօր իր արժեքով հիշեցնում է Լուսին թռնելու տիեզերանավի "տոմսի" գինը: Այստեղ են ասում, գուցե բարին հենց դա էր, որ այդ ընտանիքը այդ գումարը չուներ:
Իսկ ընդամենը անհրաժեշտ էր, որ այդ բժիշկների խավը չկարծեր, թե պարզունակ "խցանում բացելը" շատ լուրջ բժշկական գործ է, լավ կլիներ, դիտարկեր որպես տեխնիկական մեխանիկական աշխատանք, և ձգտեր նոր գիտելիք ձեռք բերել, առավելևս որ այդպիսին առաջարկվել է, և կրողներ էլ կան:
Դե, բայց երբ մի ամբողջ ազգ ստվար շարքերով սրտի յուրաքանչյուր ծակոցի դեպքում այդտեղ է ուղևորվում, դժվար է ենթադրել, որ ինչ-որ բան կա դեռ հասկանալու և սովորելու:
Համենայն դեպս, մենք այդ բժշկական համայնքին դա առաջարկեցինք... իսկ հիվանդի դեմքին այսօր հույս ու առողջություն են երևացել, և դրանք երևակայական չեն, նրանց հիմքում հազարամյակների գիտելիք կա, և տարիների խորը մասնագիտական փորձ ու ձեռքբերումներ: Ափսոս որ այնքան դանդաղ է մեր ժողովուրդը ճանաչում սեփական արժեքները, և զանգվածաբար "փողերը ճարում և գնում"...
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում