Ամպիկի ծնողները
24.05.2008, 20:51 (1066 Դիտումներ)
Ամպիկի ծնողները
Կանաչաչյան նման երազում էլի էր հայտնվել, նույնիսկ մերժումից ու ցավից հետո էլ երազն իր գույնը չէր փոխել: Ամեն բան կրկին ծաղկում ու ճառագում էր, կյանքը, թեկուզ ոչ իր սովորության համաձայն, բայց էլի ժպտում էր նրան: Սերը կրկին( այս անգամ այլ աչքերի գույնով) հաճախել էր նրա տուն, պատերի մեջ նույն ջերմությունը դրել` անցյալից հետը բերելով նոր գույներով լի ժպիտներ ու ծաղիկներ: Կրակը նորից սկսել էր թեժանալ, գարունը կրկին սկսել էր նախանձել նրան...
Կանաչ երազների ներսում ու դրսում մի այլ կանաչաչյա ուրախությունից սեփական երգերի համար մոմ էր վառում: Վիրավոր սիրտն իր վերքերի համար մի նոր սպեղանի էր գտել. աստվածախինդ աչքերի գույնը նորություն էին նրա կյանքում, սակայն վաղուց սպասված ջերմություն ունեին: Ծիածանի գույներից էլ շատ նոր գույների համ ու հոտ էր հայտնագործել կյանքի քմահաճույքների մեջ, իր իսկ ծիծաղի մեջ զարմանալի նոտաներ էր գտել...
Իսկ դուք տեսե՞լ եք, թե ինչպես է ծնվում ամպը: Այն սկսվում է սերմնավորվել լուրթ երկնքում, երբ այստեղ` ներքևում, իրար են հանդիպում իրար չսպասող հայացքներ, անգամ ծիծաղելի արագությամբ զարգացնում սեփական ճակատագրի սյուժեն ու... միայն միասին սրճում ու շրջվում. գու՞ցե ճիշտը դա է ...
Կանաչաչյան սթափվեց ու վար իջավ իր հեքիաթներից դռան զանգից.
Սևաչյան վերադարձել էր:
Կանաչաչյան դողաց հին, բայց ծանոթ զանգի ձայնից.
Սևաչյան աղաչում վերադառնալ:
Ծնվեց ամպը:
Դեռ չսկսված սիրո պատմությունը նույնիսկ սկսվելու մտադրություն չուներ, անգամ փոքրիկ մարդուկները գիտեին նրա` թե' վախճանի ժամը, թե' գերեզմանի գույնը, բայց երկու կանաչաչյաների սեռն անգամ անհայտ մնաց ամպի ծնունդի գաղտնիքի հետ :
...Իսկ մեզնից ո՞վ ով էր:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում