#4
02.06.2008, 08:31 (1339 Դիտումներ)
Ես` արդուկած մազերով, արդուկած դեմքով, նստած եմ բազմոցին:
Ես թարգել եմ թմրանյութը:
(Գրում եմ, որպեսզի չպարպվեմ)
Ինքնագնահատման կառչափռթիկները ինձ խեղճացնում են, ինքնագիտակցում` չկա:
Կա` հարթ ճզմվածություն:
Կա` գիտակցում, որ երջանկությունը ստեղծելու մեջ է:
(ստեղծելու համար գիտելիք է պետք: գիտելիքի համար` հարթվել, թողնել միայն մեխանիկական շարժում)
Դռներն ու պատուհանները փակելը լուծում չի: Հարկավոր է տունը փոխել:
Նոր հող, նոր տուն, նոր բազմոց:
Ուզում եմ (-)
Ու որ նոր կառչափռթիկներ չթևածեն օդում:
Նոր աչքերով: Հավատում եմ (-)
Առանց թմրանյութի վատ է ամեն ինչ, բացի այն, որ թարգել եմ թմրանյութը:
Եթե դնեի սա ուրիշ տեղ, ու կարդայիր, կտոնեի (?) հաղթանակ, ու կբացեի քեզ յուրաքանչյուր տողը` գաղտնագրի պես: Բայց դա լինելու չէր: Բարեբախտաբար:
Վանում է պարպումը: Ես թարգել եմ:
Մաքուր թուղթ: Ամեն անգամ, ամեն վայրկյան: Մի խազ, ու իսկույն-մաքուր-թուղթ: Լիքը լիքը մաքուր թղթեր: Արդուկած դեմքով, արդուկած մտքով, արդուկած աչքերով:
Ազատություն, ինչքան հարթ ես բայց…
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում
