Նայել RSS հոսքը

Հեղինակ

Ու՞մ կողմից եմ ես...

Գնահատական. 1 ձայն, 5.00 ընդհանուր:
Սիրելի ընթերցողս, երբ որևէ գրառում եմ անում ֆորումում` "Այսօրս" լինի, թե մի այլ,- ահա այդ վայրկյանին լսում եմ հարցդ` տեսնես այս մարդն ու՞մ կողմից է, ի՞նչ ջրաղացի է ջուր լցնում...Որոշեցի այս թեման բացել և որքան հնարավոր է հաճախ` պատասխանել այդ հարցին, որ աշխարհն իմանա, թե ում կողմից եմ ես...Գիտեմ հարցի ենթատեքստը` իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության կողմից ես... Իսկ հիմա լսիր:
Երեկ Հանրայինով մի հաղորդում էր` Դինայի հաղորդումը, գիտեք... Գագիկ Գինոսյանը. ավարտել է ռազմական ակադեմիա, բայց կոչումն ուրիշ է. հազվագյուտ մտքի և սրտի տեր մարդ, մշակութային ստրատեգ, հետազոտող-պարուսույց: Հայաստանը այս մարդու սրտի մեջ է... Նա երեկ մի ցնցող փաստ բերեց. 1988-ին պարային համույթների փառատոնին մասնակցելու համար ներկայացված է եղել 110-120 հայտ, իսկ այս տարվա փառատոնին` ընդամենը ՄԵԿ հայտ` իրենց “Կարին” համույթը…Եվ դառը եզրահանգում է` չի եղել ազգային- մշակութային քաղաքականություն: Ահա ՔՍԱՆԱՄՅԱ մեր Շարժման և Անկախ պետականության արդյունքը: Հիմա, այս վայրկյանին եթե մեկը հարցնի, թե ում կողմից եմ` մեծ վտանգի պիտի ենթարկի իր քաղաքակիրթ ականջը, որովհետև կարող է լսել ազնվական գեղջուկ պապերիս մի յոթհարկանի հիշոցքը` ուղղված այս մշակութային եղեռնի հեղինակներին… Իսկ նրանք հայտնի են… Բայց քանի որ այս վայրկյանին բարեբախտաբար ոչ ոք հարց չտվեց` ինձ մնում է միայն պատասխանել բուն հարցին. ԵՍ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՄ… Ես Հայ Մշակույթը Պահող- Պահպանողների Կողմից Եմ, Ես Հայաստանի Կյանքը Պահող- Պահպանողների Կողմից Եմ …Այն օրը, երբ պետություն լինի, իշխանություն կամ ընդդիմություն լինի` կգա ու ծունկը կգետնի, Հայ Մշակույթը Պահող-Պահպանողների ոտքերը կլվանա, ջուրը կխմի, այդ ջրով կլվացվի, այն ժամանակ…մի բան կմտածեմ: Իսկ այսօր` ԵՍ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՄ…
Կատեգորիաներ
Ինքնաճանաչում

Մեկնաբանություն

  1. Philosopher-ի ավատար
    Այն օրը, երբ պետություն լինի, իշխանություն կամ ընդդիմություն լինի` կգա ու ծունկը կգետնի, Հայ Մշակույթը Պահող-Պահպանողների ոտքերը կլվանա, ջուրը կխմի, այդ ջրով կլվացվի, այն ժամանակ…
    Նատուրալիստական վճիռ է
  2. Հեղինակ-ի ավատար
    Սիրելի Philosopher-ս, "ոտաց ջուրը խմել" արտահայտությունը մեր լեզվի ու բարբառների մեջ բարձրագույն հարգանք ու պատկառանք նշանակող թևավոր արտահայտություն է,- այն կարող է նատուրալիստական դիտվել մեր նոր սերնդի կողմից, և ափսո~ս: Այնպես որ, իմ "վճիռ"-ը Բարձրագույն Էթիկական է...
  3. Philosopher-ի ավատար
    Համաձայն եմ` լեզվաբանությամբ, անհամաձայն` արժանապատվությամբ: Մարդը մարդու ոտքի ջուր չպետք է խմի, նույնիսկ լեզվի մեջ: Մեր հին ընկերոջ ոտալվացումների ծիսաբանությունը լեզվում էլ գուցե խեղումներ է ծնել: Առանց ոտքեր լվալու հասնենք երկինքներին

Թրեքբեքներ