Նայել RSS հոսքը

Philosopher

Խաշի փիլիսոփայությունը:D

Գնահատական. 1 ձայն, 5.00 ընդհանուր:
Մենք սննդապաշտ ժողովուրդ ենք, անշուշտ Բայց կամ ամերիկացու ասած` ...but: Մենք էլ երբեմն չենք հասկանում դրա իրական իմաստն ու... համբարձվում ենք մեր պաշտած ճաշերի խաթեր Օրինակ, խաշը: Պարզ, հասարակ, վայրենի կերակուր: Բայց, but, այն ունի նաև փիլիսոփայություն... Միասնության, կյանքի, հողայնության հետ միասնության փիլիսոփայությունը, որից շաաատ հակամսակերներ զրկում են իրենց ու սխալ են անում Կյանքը բարդ օվիկիանոս է հոմո սովետիկուսի ճակատային հոգեբանությամբ նրանում նավարկելու համար: Երբեմն պոեզիան պիտի համադրվի խաշի հետ, որ ծնվի կյանքը: Այ էսպիսի առավոտյան, ինչպես կասեր Հեղինակը, գաստրոնոմիական մտորումներ: Ես հպարտ եմ, որ մարդ եմ

Մեկնաբանություն

  1. Այգ-ի ավատար
    Արևելյան Մարտարվեստների Ակադեմիայում մի շատ կարդացած դասախոս կար, որը հետագայում Նախարար դարձավ: Նա պնդում էր, թե հայերը մարտից առաջ խաշ էին ուտում:
    Նրա պատկերացմամբ խաշը երկար ժամանակով կասեցնում էր քաղցը, և բանակը պահում մարտունակ վիճակում:
    Շնորհակալ եմ այդ դասախոսին, որ գոնե չէր պնդում, թե թշնամին հանձնվում կամ ճողոպրում էր սխտորի հոտից:
  2. Փորփրուկ-ի ավատար
    Օրինակ, խաշը: Պարզ, հասարակ, վայրենի կերակուր: Բայց, but, այն ունի նաև փիլիսոփայություն... Միասնության, կյանքի, հողայնության հետ միասնության փիլիսոփայությունը, որից շաաատ հակամսակերներ զրկում են իրենց ու սխալ են անում
    Հայկ, համոզված եմ, որ միասնության, կյանքի փիլիսոփայությունը կարելի է ներդնել ու գտնել նաև այլ կերակուրների ըմբոշխնման գործընթացի մեջ, և այդ փիլիսոփայությունից չզրկվելու համար ամենևին պարտադիր չէ մեկ այլ կենդանի արարածի զրկել կյանքից:
    Վերջիվերջո, որքան էլ համեղ լինի խոզուկը խորոված, խոզուկը տապակած ու խոզուկը խաշացած, այնուամենայնիվ, չենք կարող ժխտել, որ խոզուկն էլ էր ուզում ապրել...
  3. Philosopher-ի ավատար
    Հայկ, համոզված եմ, որ միասնության, կյանքի փիլիսոփայությունը կարելի է ներդնել ու գտնել նաև այլ կերակուրների ըմբոշխնման գործընթացի մեջ, և այդ փիլիսոփայությունից չզրկվելու համար ամենևին պարտադիր չէ մեկ այլ կենդանի արարածի զրկել կյանքից:
    Վերջիվերջո, որքան էլ համեղ լինի խոզուկը խորոված, խոզուկը տապակած ու խոզուկը խաշացած, այնուամենայնիվ, չենք կարող ժխտել, որ խոզուկն էլ էր ուզում ապրել...
    Գիտեմ, Ան, գիտեմ... Իսկ եթե դեղձն էլ էր ուզում ապրե՞լ, ծիրա՞նն էլ... Ի~նչ անենք, էլի երևի մնանք իրենց հոժար կամքով ամպուտացված կովերի հույսին: Կենդանիների պաշտպանության ազնիվ մղումները էնքան էլ միանշանակ ճիշտ արդարացումներ կամ մեղադրանքներ չեն միս ուտել-չուտելու հարցում, կարծում եմ
  4. Փորփրուկ-ի ավատար
    Ճիշտն ասած՝ չէի ցանկանա էս բլոգը բուսակերության քարոզի վերածել, ուղղակի հիշեցնեմ, որ դեղձն ու ծիրանը հասնում են հատուկ ուտվելու համար, հակառակ դեպքում, միևնույն է, անիմաստ փչանալու են։ Բացի դրանից, բույսերն անհամեմատ ավելի թույլ զարգացած նյարդային համակարգ ունեն, և այդ առումով նրանց «սպանելը» կենդանիներին սպանելու հետ համեմատելի չէ։ Լավ, քանի շուտ է, կանգ առնեմ, թե չէ հետո արդեն դժվար կլինի։
  5. Philosopher-ի ավատար
    Էէէէ, Ան, կենդանիներն էլ ծնվում են ուտվելու համար, հակառակ դեպքում անիմաստ փչանալու են այ մարդ, բարդ բան ա, էլի, որ ասում եմ

Թրեքբեքներ