Շնորհավորում եմ
16.07.2008, 23:44 (1477 Դիտումներ)
Շնորհավորում եմ պարսիկ ռեժիսորի նորամուտ ֆիլմը: Մարդու ու բնության հավերժական խաղի մեջ իր խարխափուն տեղը գտած Հոջաթի կյանքի պատմությունը կարող է ջուր լցնել իր առօրյա դաժան կյանքը ապրող, , պայքարներից հոգնած ,միամիտ խաղաղություն երազող մարդկության սրտին:
Եվ իսկապես գուցե աշխարհիկ ճոխություններից զրկված այս մարդը պարգևատրված է աստծո կողմից մեկ այլ ` հոգեկան, բարոյական բնականությամբ ու ամբողջությամբ : Ընդհանուր առմամբ այստեղ մեր աչքին ներկայանում է մի Հոգով Աղքատ , աստվածային երջանկության դռները բախող, բայց իր արմատներով ժողովրդական խիստ տարածում ունեցող մի մարդ: Երանի մի օր բոլոր հոջաթները ծնվեին մեր հոգիներում ու մենք մեր կյանքով , հարստությումբ , հաջողությամբ լցնեինք հոջաթների կյանքը:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:



Email բլոգի գրառում