Հաղորդագրություն Տիեզերքից
20.08.2008, 12:41 (2069 Դիտումներ)
Հաղորդագրություն Տիեզերքից
Ենթադրենք r շառավղով գնդաձև մարմնի առկայություն, որի վրա տեղակայված տարբեր տրամաչափի, Q քանակի, կրակող սարքերի միջոցով գնդակներ են արձակվում, բոլոր ուղղություններով, ընդ որում յուրաքանչյուր սարք կրակում է որոշակի հաճախականությամբ: Հետևաբար միավոր մակերեսից արձակված գնդակների քանակը յուրաքանչյուր վրկ-ում կկազմի որոշակի n թիվ:
Գնդից որոշ R հեռավորության վրա արձակված գնդակների N քանակը մեկ վրկ-ում, միավոր մակերեսի վրա կնվազի հեռավորության քառակուսուն համեմատ N=nr²/R²:
Եթե R հեռավորության որոշակի արժեքի դեպքում արձակված գնդակների N քանակը հավասար լինի կրակող սարքերի Q քանակին, ապա այդ մակերեսի վրա կգրանցվեն այն սարքերի գնդակները, որոնց համար nr²/R²≥1, իսկ nr²/R²<1-ի դեպքում այդ սարքերից արձակված գնդակները չեն արձանագրվի, որի պատճառով դիտորդի կողմից արված եզրահանգումները իրականի հետ չեն համապատասխանի, քանի որ դիտորդը ընկալում է ոչ լրիվ, խեղաթյուրված ինֆորմացիա:
Հեռավորության հետագա աճին զուգընթաց գրանցվող գնդակների թիվը կնվազի և հեռավորության ինչ որ արժեքի դեպքում վրկ-ում գրանցվող գնդակների թիվը կլինի 1-ից փոքր N<1 , nr²/R²<1 այսինքն նման հեռավորության վրա գտնվող դիտորդի համար այն կլինի «անտեսանելի»:
Որոշ պայմանների դեպքում (երբ մարմինը և դիտորդը շարժվում են իրար նկատմամբ), մեկ վրկ-ից ավելի ժամանակամիջոցի կտրվածքով, դիտորդին կգրանցի գնդակներ այլ հաճախականությամբ, որի դեպքում դիտորդի եզրահանգումները, մարմնի վերաբերյալ, կարող է սխալ լինել:
Տիեզերքի վերաբերյալ պատկերացումները կազմվում են այն հաղորդագրությունների օգնությամբ որոնք գալիս են տիեզերքից էլ-մագնիսական ալիքների տեսքով, սկսած ռադիո ալիքներից -մինչև գամմա ճառագայթներ, ընդ որում էլ-մագնիսական ալիքները իրարից տարբերվում են առաքման հաճախականությամբ (ν): Քանի որ, էլ-մագնիսական ալիքները առաքվում և կլանվում են քվանտներով, քվանտ էներգիան ε=hν:
Էլ-մագնիսական ալիքների փոխանցման էներգիան նվազում է հեռավորության քառակուսուն համեմատ:
Հետևաբար. Երբ տվյալ հաճախության քվանտ էներգիան ε<1-ից, ապա այդ հաճախության սպեկտրը դառնում է անտեսանելի (փոփոխվում է հաճախությունը), իսկ երբ (Պլանկի հաստատուն) h<1 ,ապա էլ-մագնիսական ալիքների աղբյորը անտեսանելի է դառնում:
Հեռավոր գալակտիկաներից եկող լույսի էներգիան նվազում է, ընկալվում է այլ հաճախությամբ (կախված հեռավորությունից և աստղի ջերմությունից), որի պատճառով սպեկտրները շեղվում են, ավելի հեռու օբեկտներից եկող ինֆորմացիան տեղ է հասնում ռադիոալիքների տեսքով իսկ նրանցից ավելի հեռուներից ոչինչ չի հասնում, մնում են անտեսանելի:
«Մեծ պայթուն», «ընդարձակվող տիեզերք», «սև անցք» երևույթները մտածածին են և սխալ պատկերացումների հետևանք:
Տիեզերքը անսահման է, անվերջ, կայուն իսկ նրա առանձին բաղադրիչներ (աստղ, մոլորակ) կարող են ունենալ սկիզբ ու վերջ:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:





Email բլոգի գրառում
