Լույսի բնույթը
23.08.2008, 09:06 (2584 Դիտումներ)
Քանի որ նյութի ատոմները և մոլեկուլները փոխկապակցված են իրար հետ հետևաբար արտաքին ներգործությունը տարածվում է բոլոր ատոմների ու մոլեկուլների վրա, իսկ առանձին դեպքերում միաժամանակ և հավասարաչափ:
Հետևաբար ատոմների որոշ խումբ (լույսի կետային աղբյուր) գրգռվում և քվանտ են առաքում միաժամանակ, բաժիններով, բոլոր ուղղություններով, որոնք տարածվելով կազմում են սֆերաներ, առաջացնելով սֆերիկ ալիքներ:
Այսպիսով էլ-մագնիսական դաշտը ազատ շարժվող ֆոտոնների հոսք է, առաքված նյութի ատմներից որոշակի հաճախականությամբ: ֆոտոնների յուրաքանչյուր բաժին առաքվում է սֆերիկ ալիքների նման, տարածության մեջ առաջացնելով սֆերիկ մակերևույթներ, տարբերությամբ որ ալիքների ճակատները իրար կից շարժվող առանձին ֆոտոններ են, այդ ընդարձակվող սֆերաների միջև եղած հեռավորությունը լույսի ալիքի երկարության չափն է, մեկ վրկ-ում առաքված սֆերաների քանակը էլ-մագնիսական ալիքի հաճախությունն է:
Էլ-մագնիսական ալիքների ճառագայթման էներգիան ու իմպուլսը՛
hν = m ν²c²/2 , p=mν²c
h = m ν c²/2
m-ը ֆոտոնի մասսան է
Մասնիկների շարժումը միջավայրում
Քանի որ լույսի էներգիան կախված չէ միջավայրում լույսի շարժումից և չի փոփոխվում միջավայրից-միջավայր անցնելիս, հետևաբար լույսը միջավայրում տարածվում է ատոմից-ատոմ կլանման և առաքման միջոցով, միջավայրում լույսի արագության նվազումը կլանման և առաքման պատճառով առաջացած ժամանակի կորուստն է:
Մասնիկների ինտերֆերեցիա և դիֆրակցիա
Ինտերֆերեցիա տեղի է ոնենում երբ միևնույն տեղամաս են ընկնում տարբեր տեղերից եկած ֆոտոններ, կախված այդ տեղը ընկնելու ժամանակամիջոցից՛ միաժամանակ թե հերթականությամբ:
Երբ ֆոտոնները տեղ են հասնում միաժամանակ, ապա դիտվում է լուսավոր շերտ և լույսի ինտենսիվության աճ:
Երբ ֆոտոնները տեղ են հասնում հերթականությամբ, ապա դիտվում է մութ շերտ, քանի որ փոփոխվում է լուսի հաճախությունը՛ իսկ հաճախությունից կախված փոփոխվում է ճառագայթման էներգիան ու իմպուլսը, այսինքն լույսի դիապազոն որը չի դիտվում:
Լույսը մասնիկների հոսք է
Մայքելսոն-Մորլիի փորձը, ժամանակակից նմանատիպ փորձերը «եթեր» չեն հայտնաբերել, չի գրանցվել նաև լուսյի ճառագայթի տեղաշարժ «аберрации» ուղղահայաց ուղղությամբ:
Ֆոտոէֆեկտը իրականանում է ֆոտոնի, լույսի արագությամբ, շարժվելու պատճառով՛ հետևաբար նյութի ատոմը առաքում է ֆոտոն, որը ազատ «թռչում» է տարածության մեջ այնքան ժամանակ, մինչև այլ ատոմի հանդիպելը, կլանվում է վերջինիս կողմից, որը գրգռվելով առաքում է մեկ այլ ֆոտոն:
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:





Email բլոգի գրառում
