Նայել RSS հոսքը

Լէգնա

Չկան Նրանք

Գնահատական. 1 ձայն, 3.00 ընդհանուր:
Կարիք ունեմ...իմ նման մարդկանց:

Երազում եմ գտնել , ունենալ ընկերներ ....Ինձ ու Իմ նման.... էգոիստ, համառ ու ԱՆՆՄԱՆ:


Կամ իմ ընկերները լինեն իմ հետ այնքան ժամանակ, մինչև դառնան Իմ նման ու.... հեռանան:

Մինչ իրենց իմ նման դարձնեմ, Ես կկիսատվեմ, իսկ հետո իմ նման կիսատ ընկերը իրենց պետք չի գա..էհ իրենք էլ լավ կանեն կամրջից հեռու լինեն:

...

Երբ Ես անգամ կեխտի մեջ նստած եմ, պառկած ու ինչ-որ մեկը ակնարկում կամ ընդգծում է այդ միջավայրի կեխտ լինելու փաստը.... Ես լպստում եմ արյունոտ շուրթերս, նա...օղորմի:

...

Երբ կողքս կա Նա, Նա առանցքային մարդ է, իմ առանցքն է, բայց նա մեկ ուրի նա ի համար լավը չէ, իսկ ուրիշ նան իմ համար լավն է...


երբ այս ուրիշ նան համարձակվի իմ առանցքայինի մազը անգամ շարժել, առանց իմ Նա ի համաձայնությամբ...

մատներս շոյում են նրա սառած պարանոցը...օօ~ պաղ մարմին:

...

երբ Ես խավարում հյուր եմ, իսկ առանց ընկերոջ մուտքը խստիվ արգելվում է, Ես ընտրում եմ Նրան...
Երբ նա աչքերիս դեմ է տալիս.
-Ինչո՞ւ գամ, Ինչի՞ համար, Ինչպե՞ս,Կարողա՞....

Նրան անունն անգամ արգելվում է ինձ մոտ արձակել, նա, որ իմ ԸՆԿԵՐՆ էր, անգամ արդեն թշնամիս չի կարող լինել...


...

Երբ Ես ստի մեջ եմ քայլում, իսկ Ընկերս Ճշմարտություն է սփռում.
Երբ նա իմ Սուտը չի բուժում . նա....

ի՞նչ Նա....

...


Երբ Ես մտնում եմ սեղանի տակ ու Նրան հրավիրում.
- Իմ Արքունիքում Դու հյուր ես:
-Սա սեղան է..

Նա իմ Պետքարանի պահակը անգամ չի կարող լինել:

...

Good enough
I feel good enough for you
...


Ես այպիսի ընկեր եմ ուզում, այսպիսին եմ Ես...

Ես ... Ես ու Նա, ով այսօր իմ կողքին է կամ ում կողքին Ես այսօր եմ, ԱՊՐԵԼՈՒ է Արևի տակ , ԱՐԵՎ ը Ես եմ ստեղծելու, Ես եմ ապահովվելու...


հ.գ. Արևը կարող է լինել թղթից, անձրևից, ժպիտից, հավատից, պլաստիրինից ու շոկոլադից:
հ.գ. Արևի տեսակն էլ եմ Ես ընտրում:
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

Թրեքբեքներ