Նայել RSS հոսքը

օր #1

#5

Գնահատել այս գրառումը
դեպքերի-մտքերի շղթան հիշեցրեց , որը Black Orchid ստեղծագործում էր անգլերեն;


Why does she write in English? Because probably she reads mostly in English and her thoughts are impacted and nourished by what she reads . But is it that you borrow only means of expression or the very expressible as well? - just in the form of your own conclusions about what you have read ...

Probably thinking is better than writing for that reason as well.
The other reason is that when you turn your thinking into writing you stop it with pride.
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Black Orchid-ի ավատար
    Ան ջան, ցավոք սրտի, շատ չեմ կարդում, նույնիսկ կարելի է ասել` քիչ եմ կարդում, առավել ևս անգլերեն: Անգլերենի "աղբյուրները" աշխատավայրում կազմակերպվող դասերն են, որոնցից մեծ բան չեմ ստանում, ու լսածս երգերի տեքստերը, որոնցից երբեմն հարստանում է բառապաշարս:

    Ինչ վերաբերում է կարդացածս կամ լսածս "վերարտադրելուն", միանշանակ էդպես չի: Պարզապես անգլերենը կարծես հենց բանաստեղծությունների, ստեղծագործելու համար լինի:

    Ես երբեք չեմ գրում գրած լինելու համար: Գրում եմ, երբ դրա կարիքն ունեմ, երբ միտք կա, որ պիտի գրվի, երբ չեմ կարող չգրել:

    Համաձայն չեմ, թե գրելիս դադարում ես մտածել: Պարզապես քեզ ավելի թեթև ես զգում, հատկապես երբ գրում ես որևէ բանի մասին, որը քեզ անհանգստացնում է, որից ելք չես գտնում: Իսկ եթե նույնիսկ համարենք, որ սա մտածել դադարելու գործընթացն է, այնուամենայնիվ, գոնե ես որ հաստատ դա չեմ անում հպարտանալու կամ ինչ-որ մարդկանց ինչ-որ բաներ ցույց տալու համար: Եթե էդպես լիներ, մի քանի, ըստ իս բավականին հաջող, բանաստեղծություններ չէին մնա ընթերցողից թաքուն:

    Ենթադրում եմ, թե ինչու ես էդպիսի մտքեր ունեցել: Դե, դա էլ իմ թուլությունն է, սիրում եմ այդ լեզուն, ու քանի որ այն ինձ համար օտար է, ամեն նոր բառ, որ դուր է գալիս, ինձ համար հայտնագործություն է: Սակայն մտքերս ես չեմ կաղապարում դրանցով: Եթե գրում եմ, ապա միայն այն, ինչ զգում կամ մտածում եմ: Ու մտքերս էլ չեմ թարգմանում. անգլերենով եմ գրում միայն այն ժամանակ, երբ միտքը անգլերենով է գալիս:

    Գրում եմ ինձ համար (էգոիստ եմ, ի՞նչ արած), ինտերնետում տեղադրում եմ հենց այնպես, մտածելով, որ գուցե որևէ այլ մարդու նույնպես այն ինչ-որ բան տա։

    Էհ, եսի՞մ

    Հ․Գ․
    Ու... շնորհակալություն ուշադրության համար
  2. nil-ի ավատար
    Անի ջան, ուղղակի վերջերս մի փոքր ավելի ինտենսիվ կարդալով անգլերեն, զգացի որ մտքերս, որոնք գրելիք են ուզում դառնալ, անգլերեն են ձևակերպվում: Ու հիշեցի, որ մի ժամանակ քեզ հարցնում էի` ինչու ես գրում անգլերեն: Տենց զուգահեռներ անցկացրի:
    Իսկ գրելիս` միտքը կանգնացնելու հետ կապված, դա, կաևծում եմ, այդպես ա, մի քանի պատճառներից ելնելով: Առաջինը` տեսանելի ինչ-որ արդյունքի, ստեղծման կամ ստեղծագործության հպարտությունն ա, որը իր վրա ա սևեռում ուշադրությունը, երկրորդը` բառերը միշտ աղավաղում են օրիգինալ միտքը, անհնար ա ճշգրիտ արտահայտել, ու էդ պահից միտքդ, քեզնից անկախ, ենթարկեցնում ես արդեն շարածդ բառերին, ու վերջնականապես շեղվում...

Թրեքբեքներ