Նայել RSS հոսքը

Լէգնա

Ճղճիմ երկարություն

Գնահատական. 1 ձայն, 4.00 ընդհանուր:
Ու հոգին սկսում է տկարել...
Միտքը նիհարել...
Շունչը...կիսվել ու արգանդվել....


Ժամանակը բուժում է ցավը, ցավին բուժում է նոր առողջ ատամի հեռացումը...

Դու սկսում ես անցնել նոր, հերթական փորձաշրջան, կիսակաղապարային ինչ-որ շոր հագնել ու պարել...պարեցնել քո բոլոր հնարավորությունները, քո բոլոր ..հմտություններդ ի ցույց դնել....դու Կին ես...անսովոր սովորական շրջազգեստ:

Միտքդ մատնեվորվում է, մատերի վերածվում, սկսում ես կարոտ ել անցած....արդեն քարորդ դար քո ուղեղում ..Կարոտի տեսքով բնակեցված ձեռքերը, չէ..մատները... ձմեռային մատները....ափը....անտառ ինչ-որ փորագրում...ափում...քո ափը...երանելիության մի կարոտ ...

հիմա նոր... հին ու անծանոթ մատներ... դեմքիդ գլորվող մարգարտե արցունքներ ու ... ճմրթված դիմում...

հեռացման դիմում...

ինքնահեռացման....

հեռանում եմ ինքս ինձնից....

ստորագրեք խնդրում եմ:

... տաք ձյուն, ցավոտ հպում ու ... մի մեծ գեղեցիկ վերջաբան:
Ծագեց Արևը:
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

Թրեքբեքներ