Այն մասին, թե ինչպես Philosopher-ը կարդաց Philosopher-ին ու իրեն թույլ տվեց պտույտ մը անել ազգային կյանքի վիրտուալ արվարձաններով
04.02.2009, 14:21 (1406 Դիտումներ)
Ողջույն
Պատահմամբ հայտնվեցի մի բլոգում, որտեղ հազարմյա ազգիս ինտելեկտուալ կաճառը նորից հարցեր է լուծում; Անկեղծ ասեմ. խիստ պատահմամբ հայտնվեցի, քանզի թերթ չեմ կարդում, լուրեր չեմ լսում ու կարդում, մի խոսքով՝ ապրում եմ;
Եվ ի՞նչ գտա. մի հեղինակ ինձ արդեն խիստ հարազատ դարձած Philosopher մականվամբ խոսում էր. անհստակ ու սովորական, ինչպես մյուս հեղինակները; Թեր և դեմ խոսողների բացառիկ ընդհանրության ազգ ենք; Բայց դե խոսում են, էլի, ոչ մի պահանջ չունեմ;
Բայց լրջորեն մտածեցի, չէ՝ էս բոլորին նորմալ խոսք ասելու մասին չէ; Մականունս փոխելու;
Ես շարժման, զարգացման մարդ եմ; Չարենցի ասած՝ Ալլահ, էս ազգը մի օր փոխվելու՞ է; Թույլ տուր պատասխանել քո փոխարեն. ազգերը չեն փոխվում; Նրանք ծնվում են ու մեռնում; Մարդն է փոխվում;
Համընդհանուր երջանկությունը մեծագույն խաբկանք է անձնական, իրական երջանկության հերն անիծելու անթաքույց նպատակադրումով;
Մարդկանց հետ երջանիկ եմ ապրում
Երջանիկ եղեք![]()
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:






Email բլոգի գրառում