Նայել RSS հոսքը

Լէգնա

Թեթև Պատիժ

Գնահատել այս գրառումը
Ստից Պատիժ

Ի'''մ խեղաթյուրված տիկնիկս.
Ես կարող եմ և չկարոտել քեզ (կարող էի կարոտե~լ հակիրճ):

Ես կարող էի...

Ես կարող էի քերել քո երկու այնքան փոքրիկ աչքերը, հանել ու նվիրել այ այն մանչուկին, որ խաղար քո չխաղացած «քարկտիկ» ը , որ քո փոխարեն մեծանա~ր ու հետո աչքերդ նվիրեր փողոցի հեքիմին` աչքահուլունք գո՞ւցե:

Ես կարող էի կտրել քո խոշոր քիթը, տեղադրել կիսաավեր մի վերելակի աջ թևին. քիթդ վերելակի կոճակ կդառնար տատիկների համար` ձայնային հրաշք տվյալներով:

Ես կարող էի լեզվով պատիվ անել ատամներիդ, քաշել ու հատ-հատ ցանել ճահիճներում`ճահճի երեսին գորտնուկներ կծլեին:

Ես կարող էի շրթունքներդ թարթիչներով կտրատել ու նորից զարմանալ` կյանքը կծծի է եղել անգամ շրթունքներիդ հարցում, բարակ ու ծիծեռնապոչ շրթունքներդ բանտիկ կանեի ու կնվիրեի հենց այս աղջկան. նրան կսազեր հավաք մազեր ու բաց ճակատ:

Ես կարող էի ականջներդ թղթել ու երկու անթև ինքնաթիռ պատրաստել, նրանք մի կերպ փոստատարի դեր կխաղային ու ճանճասպանի կոչում կտայի:

Ես կարող էի կացնահարել վիզդ, կոկորդդ հանել, անունդ վրան փորագրել ու ինձ` օ~ հրաշք ապարանջան:

Ես կարող էի արյունդ ամբողջ ուժով խմել ու... ու կուլ չտալ, ողողել կոկորդս ու թքել, պատիվ անեի անգամ արյանդ ու հողին ծեփեի:

Ես կարող էի սղոցել ուսերդ ու մուշտակ կարել, ուսերս հերթական անորակությամբ զարդարել ու գրկե~լ սովորեցնել:

Ես կարող էի մաշքդ քերթել ու չարուխներ նկարել, մեր սարերի հովիներին նվիրել, գո՞ւցե ցեխոտ օրերին հագնեին:

Ես կարող այդքան հաջողված հասակդ ծամծամ ճանկռոտել ու ... կամուրջել իմ սիրելի առնետների համար,նրանք ամեն վազելիս քեզ խուտուտ կտային ու գո՞ւցե անխուտուտ կժպտայիր:

Ես կարող էի ոտքերդ դանդա~ղ ջարդրդել, ոսկորներդ քույֆթայաջարդ անել, օ~ ինչպիսի ձայնային ելևեջներ. քո ոսկրաճռռոցները...

Ես կարող էի ոտքերդ ոսկեզօծ համբույրներով նալել, գո՞ւցե դանդաղեին այնքան դանդաղկոտ քո քայլերը ու կրիաները քեզ սպիտակ դրոշակ մեկնե՞ին:

Ես կարող էի հատ-հատ եղունգներդ քաշել ու ծորացող արյունդ խտացնել իմ անկարոտ լեղիով, չնայած Ես բարի դահիճ եմ:

Ես կարող էի մատներդ ջմրթել ուրագով , դրանց խառնել մի փոքր բողկ, քերած բազուկ ու...Ես կթողնեի քո ամուսնական մատնեմատը, Սեր կոչվածին կբրդեի մի օր դեպի քեզ:

Ես կարող էի շատ հեշտությամբ քեզ խոշտանգել,մարմնիդ մասերը քեզնից հավեսո~վ անջատել , կարող էի, բայց ափսոս գեթ մի անգամ չէի վանկարկել.

-Մի~ գնա:

Ափսոս, գոնե կզբաղվեի քո մասնատումումով, մի փոքքր կհրճվեի:
Ափսո'ս:
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

Թրեքբեքներ