Նայել RSS հոսքը

Լէգնա

Չեմ խոստանում սպասել թույլտվությանդ

Գնահատական. 4 ձայն, 4.50 ընդհանուր:
Չեմ խոստանում սպասել թույլտվությանդ

Թույլ տուր սողոսկեմ այսպես միանգամից ...մաշկիդ տակ ու մի քիչ գույնեմ անգույնիդ:

Թույլ տուր փարվեմ ամբողջ տիեզերքով ու ձուլեմ մատներս ականջներիդ ու մի քիչ հոտոտեմ:

Թույլ տուր առանց պատճառների գոռամ շնչիդ տակ, շատ քիչ խաղամ ծիծաղիդ հետ ու մի քիչ պարտվեմ:

Թույլ տուր պոնչեմ սառած թշերդ ու անփոսիկեմ շրթունքներիդ` ուրիշների համո~վ համբույրները:

Թույլ տուր ձգվեմ ամբողջ հասակովդ, քեզ պարույրեմ ու մի լավ ցավեցնեմ ... կիսալար սիրտդ:

Թույլ տուր մաքսազերծեմ հիշողությունդ, քշեմ քշվածներին ու նոր հյուրեր ցուցակագրեմ:

Թույլ տուր շշնջամ ողջ ֆիզիկական կարողություններդ ու վարդագույն ննջասենյակում թղթե անկողին սփռեմ:

Թույլ տուր շրջեմ տանդ մեջ, փոշեկուլ դարձած, անհավատ զղջումներդ հավաքեմ մեջս ու մի քիչ քրքրջամ:

Թույլ տուր առանց խոստումներիդ, անցնեմ լողասենյակով ու մի քիչ փրփրած աչիկեմ խոհանոցիդ կեխտոտ ամաներին:

Թույլ տուր կարկատեմ մատներիդ իգական անունների տառերը, հոգեմաշ անեմ անո~ւնս` ոչ ավանդական կարմիր որդանով:

Թույլ տուր մխրճվեմ ձվաձեղիդ դեղնուցի մեջ ու կիսաչոր հոտով մազերիդ կպչեմ:

Թույլ տուր առանց հրաժեշտի թաթիկեմ կիսափակ դուռդ ու ոչինչ չթողնելով` շարունակեմ թռիչքս:

Թույլ տուր գամ ու գնամ , երբ խելքիս փչի ... քեզ 15C0 -ով ինձ տալ…
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Philosopher-ի ավատար
    Լավն էր
  2. agne-ի ավատար
    Շատ հավանեցի

Թրեքբեքներ