Նայել RSS հոսքը

Սև Խոլորձ

Lars Von Trier, "Antichrist"

Գնահատել այս գրառումը
Երկար գրել չեմ կարող, բայց չգրել էլ չի ստացվում...

***
Կարծիքս ֆիլմի մասին դեռ հստակ ձևավորված չի ու խիստ հակասական մտքեր են մեջս կռվում:
Մի քանի բան, այնուամենայնիվ, պարզ է.

1. Ֆիլմը արտակարգ լավ է նկարահանված, ինչքան էլ որ Լարսը նեղսրտի, թե այս անգամ դեպրեսիվ վիճակն իրեն թույլ չտվեց իր մյուս ֆիլմերի պես այս մեկն էլ սեփական ձեռքերով նկարահանել:

2. Սարսափելի (բառի բուն իմաստով) տպավորիչ պատկերներ են ցուցադրված (սա ասում եմ որպես դրական փաստ, քանի որ ռեժիսորը հասել է նրան, ինչ ուզում էր): Ֆիլմը դիտած բոլոր մարդիկ էլ ասում են, որ ֆիլմը դիտելուց հետո մի քանի, գուցե նաև մի քանի տասնjակ օր է իրենց պետք եղել` տպավորություններից ազատվելու համար: Ընդ որում այս տեսակետը գերիշխում է անկախ այն բանից` իրենց դուր է եկել ֆիլմը, թե ոչ:

3. Ֆիլմի իմաստը միանգամից ընկալելը դժվար է, եթե, իհարկե, որևէ խորը վերլուծություն չես կարդացել ու որևէ կանխակալ կարծիքի հաստատման կամ ժխտման չես սպասում, այլ փորձում ես ինքդ կերտել սեփական դատողությունները: Իսկ երկրորդ անգամ դիտել... չգիտեմ, գուցե և հնարավոր է... միայն թե երկար ինքդ քեզ համոզելով, այն էլ այն դեպքում, երբ մտքումդ մի հազար անգամ վերհիշել ես սյուժեն, տեսարանները, հիշված հատվածները` հերոսների երկխոսությունից...

4. Մի քանի կարծիք/վերլուծության մեջ կարդացի emotionally draining արտահայտությունը: - 100%-ով համաձայն եմ:

5. Ֆիլմում ՊԻՏԻ ԼԻՆԻ ինչ-որ կարևոր ասելիք: Կարևոր` գոնե ռեժիսորի համար: Այլապես նա դժվար թե հենց այս ֆիլմը համարեր իր ամենակարևոր գործը կյանքում: Լարսը կամ մի քիչ արտասովոր, բայց այնուամենայնիվ հոգեկան հիվանդ է, կամ հանճար: Ի դեպ, ինքն իրեն համարում է վերջինը. Կաննի կինոփառատոնից ստացած թուք ու մրին ու անտի-մրցանակին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ 53-ամյա ռեժիսորը հայտարարել է, որ վստահ է, թե ինքը աշխարհի լավագույն ռեժիսորն է այն դեպքում, երբ վստահ չի նույնիսկ, թե Աստվածն արդյո՞ք աշխարհում լավագույն աստվածն է:


***
Դեռ չեմ համարձակվում անձս կրկին տանջել ու ֆիլմը նորից դիտել, բայց դրա մասին չմտածել էլ չեմ կարողանում: Ու քանի որ չեմ ուզում տանջվել, թեկուզ մտքերով, կարդում եմ տարբեր վերլուծություններ ու կարծիքներ ինտերնետից. եթե լինի մի բան, որ պիտի հասկանայի էս ֆիլմից, ես կզգամ, կուրորեն չեմ ընդունում ուրիշների կարծիքները: Մինչև հիմա կարդացածս վերլուծություններն ինձ չեն բավարարում: Դրանցից (համեմատաբար) լավագույնն ու ամենախորը այս մեկն էր.
Antichrist: the visual theology of Lars Von Trier

***
Երևի էլի կմտածեմ, գուցե դեռ էլի անդրադառնամ այս ֆիլմին բլոգումս, եթե հարմար ժամանակ ունենամ: Իսկ եթե ոչ, ուրեմն ես շատ ավելի երջանիկ մարդ եմ, քան գիտեմ, ուրեմն կարիք էլ չի լինի մտածելու, թե ինչու Լարսի հոգեբանության ուսումնասիրութունն ինձ համար բավականաչափ գրավիչ չեղավ` կյանքիցս ավելի շատ ժամեր դրան տրամադրելու համար:

Թարմացել է 26.09.2009, 01:21 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Ուղղակի...

Մեկնաբանություն

  1. Philosopher-ի ավատար
    Այնուամենայնիվ, պետք է նայել, կարծում եմ
  2. Black Orchid-ի ավատար
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Այնուամենայնիվ, պետք է նայել, կարծում եմ
    Արդեն ես էլ եմ կարծում, որ պետք է:
    Կարող եմ DVDն տրամադրել, եթե կուզես:
  3. Philosopher-ի ավատար
    Կուզեմ
  4. Black Orchid-ի ավատար
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Կուզեմ
    Շատ բարի
    Իսկ հետո կարելի է արդեն թեմա բացել ու քննարկել. գուցե էդպես ավելի հեշտ դառնա ֆիլմի ասելիքի ընկալումը:

Թրեքբեքներ