Կետարված նկարագրություն
22.01.2010, 11:33 (2703 Դիտումներ)
Մի ցնդած գարուն,
Ճմրթված ձմռան էջերում,
Գլորում է անձրոտ մատնահետքեր,
Հետն էլ մտմտում.
«Իմ համառ երա~զ…»
Մի գժված ամպիկ,
Մրսած երկնքի անկողնում,
Տնտղում է արևոտ թացություն,
Հետն էլ զարմանում.
«Իմ խանդո՞տ հետաքրքրություն…»
Մի գանգուր տերև,
Փշաքաղված հոծ գծում,
Փնտրում է չոր մտերմություն,
Հետն էլ բռնկվում.
«Իմ անծանո'թ նմանություն…»
Մի աղջկական ստվեր,
Արևակալած շեղ անկյունում,
Ծրարում է կլոր կորություն,
Հետն էլ կետադրում.
«Իմ անմարմին երջանկություն…»
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում